ճիշտ եմ ասում, չկայ աւելի հանգստացնող բան, քան emerge֊ի հետ խորանալը, ու ինչ֊որ թարմացման խնդիր լուծելը։
ճիշտ եմ ասում, չկայ աւելի հանգստացնող բան, քան emerge֊ի հետ խորանալը, ու ինչ֊որ թարմացման խնդիր լուծելը։
յիշում եմ մօտ 25 տարի առաջ կոնդ էի գնացել, գիշերով նստած փորձում էինք, եթէ չեմ սխալւում, տեղակայել վիդեօ՝ անալոգից՝ թուանշային սարքող քարտ։ ինձ թւում ա յաջողուեց ինչ անում էինք։ յիշում եմ էդ տղայի freenet.am֊ի մէյլը։ յիշում եմ որ հաւէս տղայ էր։
գաղափար չունեմ անունը ոնց էր, ու չգիտեմ, արդեօք եթէ տեսնեմ՝ կը ճանաչե՞մ։
ու գուցէ կոդնի մթնոլորտն ա որի պատճառով յիշում եմ դա, ու գուցէ այլ մարդկանց հետ եմ շփուել, բայց էդպէս չի տպաւորուել։
#կոնդ
ճիշտ եմ ասում, ես լուօ դինգօ անելիս երբ սխալւում եմ՝ անգլերէն նախադասութիւններում։
երբ թարգմանում եմ էսպերանտօյից անգլերէն։
զի անգլերէնն աւելի բարդ ա։ ես համարեա գրեթէ չեմ սխալւում էսպերանտօյով գրելիս։
#անգլերէն #էսպերանտօ
մարդիկ ինչ֊որ ձեւ սկսում են ոգեւորուել, ասում են՝ կը գրեմ սէյլֆիշի յաւելուած։ անունն էլ են էդպէս դնում՝ սէյլեսիմինչ։

չնայած ես հասկանում եմ երբեմն էդ մեկուսանալու կամ յատուկ աշխարհի համար մի բան անելու ցանկութիւնը, բայց ուզում եմ ասել որ ես սէյլֆիշը չեմ սիրում հէնց էդ պատճառով՝ իրա համար գրածն այլ տեղ բարդ ա տանել։
(հիմնականում փակ քիւթի կլասսերի պատճառով)
այսպէս կոչուած «լինուքսը» ես այլ կերպ եմ ընկալում՝ ու երեւի մասամբ զի ես այն հաւաքում եմ։ տեսնում եմ ոնց ա էս, էս, էս ծրագիրը հաւաքւում ու իրար հետ սկսում են աշխատել։
այո, եթէ գրել ես ուինդոուսի համար՝ աշխատելու ա ուինդոումի վրայ։ եթէ մակօսի՝ մակօսի վրայ։ այօսի համար ես գրել՝ այօսի մէջ ա աշխատելու։
այո, կան բարձր մակարդակի «ֆրէյմուորք» կոչուածներ, ու սկսուեց դա վաղուց, որ եթէ դրանցով գրես ու որոշակի դիսցիպլինա պահես՝ կը կարողանաս այլ տեղ տանել։
ու կախուած կը լինես էդ գործիքի հետ կապուած բաներից՝ օրինակ ջաւա վմ֊ից։ դոթնեթ֊ից։ ֆլաթրից։ եւ այլն։
բայց եթէ գրես մի բան «լինուքսում»՝ այն չի մնայ միայն էնտեղ։ ու պէտք չի ջաւայով գրել՝ սի֊ով գրի։
զի տակի ամէն կախուածութիւնը բաց եւ ազատ ա։
ես էսպիսի հարց եմ սիրում տալ՝ ինչի՞ մարդիկ ասում են թէ՝ ես պիտի օգտագործեմ ուինդոուս որովհետեւ պիտի օգտագործեմ ռեւիթ (ի դէպ գրուած ա դոթ նէթով, ո՞ւր ա դրա կրոսպլատֆորմութիւնը)։
այլ մարդիկ կասեն՝ պիտի օգտագործեմ մակօս զի մենակ էնտեղ կայ եսիմինչ։
բայց ոչ մէկ չի ասի նման բան պայմանական «լինուքսի» մասին։
զի այդ «լինուքսը» դէ տարբեր ծրագրեր աշխատեցնելու տեղ ա։
նախ մի քանի հարիւր սիսթեմ քոլլ։ յետոյ մի լիբսի։ յետոյ ասենք libxml են շատ օգտագործում։ ինչ֊որ տարբեր տարբեր ծրագրեր են։ ֆոնտ ռենդերեր ա՝ freetype֊ը։ բայց ինքը ֆոնտ ռենդերեր ա , ինքը միայն «լինուքսում» չի։
ծրագիր ա, կարելի ա տանել այլ տեղ։
բայց ինչի՞ ա կարելի՝ զի եթէ մի բանից կախուած ա՝ կը տանես դրա հետ։ կամ շատ բանից։
ամբողջ լինուքս ստեքը կը տանես, կը շինես։
էդ պատճառով էլ չկայ «քիլլեր ափփ» «լինուքսի» համար։
բլենդերը կայ եւ ուինում եւ մակում։ կամ գիմփը։

ու «լինուքսի» ծրագրերը ուր ասես չեն տարել՝ եւ բնաւ ոչ իւնիքս բեօս, եւ սիլաբլ եւ նոյնիսկ ադա֊ով գրուած այրընքլադ։

ինձ համար էդ պատճառով «լինուքսն» առանձին բան չի։ դրա ծրագիրը «լինուքսի ծրագիր» չի՝ ծրագիր ա, ամէն տեղ էլ կաշխատի։
ես գիտեմ ինչի լիարժէք չի ai girlfriend/boyfriend֊ը։
ես սահմանում եմ յարաբերութիւնը որպէս՝
— պահանջուած ա էն, ինչ ուզում ես տալ
— ուզում ես ստանալ էն, ինչ ուզում են տալ
չես ուզում այլ բան, որ քեզ չեն ուզում տալ։ ու էն ինչ դու ուզում ես տալ պէտք ա, ոչ այլ բան։
հա՞։
ապա, ի՞նչ կարող ես տալ ai girlfriend֊ի պայմանական։
նա քեզ կարող ա տալ։ բայց դո՞ւ։
իսկ յարաբերութեան կէսը դա ա՝ լաւ զգալը քեզ նրանից որ ուզում ես ու կարող ես տալ։ էն ինչ պահանջուած ա։
#աբ #յարաբերութիւն
https://www.youtube.com/watch?v=GJzPhIYc6-A
քանի անգամ ձեռ գցեց, աստուած։ քիմիան[1] սէնց ա լինում։ (:
=> քոչարեանը՝ պուտինի հետ ընկերութեան մասին (ռուսերէն)
կլիմայի փոփոխութիւն ftw