թեստ թեստ թեստ 0
թեստ թեստ թեստ 0
ուրբան արմենիան տանում ա օրգով՝ ռադիօ֊օպտիկական հեռադիտակի մօտ։

#օրգով #ռուսերէն
ինձ ընկերս գրեց, որ այսպիսի դասընթաց ա լինելու, գուցէ ինչ֊որ մէկը հետաքրքրուած լինի՝
https://engineeringcity.am/classes
ես պատկերացում չունեմ էդ ինչ ա։
#ճարտարագիտութիւն #դասընթաց
նայում եմ ձեր գօ֊ոտ գրառումներին ու մտածում՝
ինչ լաւ ա գօ֊ն կայ։ ինչքան էլ ահաւորն ա։
զի այլապէս ի՞նչ էիք անելու։ օբերոն֊մոդուլա չէիք գրելու, ջաւա֊ջս֊սիպպ֊ի մասին էր լինելու։
իսկ սէնց գոնէ խելքին մօտ գործիք կայ։
բայց հա, ես շատ եմ զզուող։

իսկ մեզ մօտ՝ նոյնիսկ առանց ջրհեղեղի։


էհ։
ես վերադառնում էի տուն, քշում էի մեր արուարձանի հիմնական փողոցով։ այն սկսւում ա արդէն ահաւոր՝ հետիոտնի համար կամ շատ նեղ մայթ կայ, կամ երկար ոչ մի մայթ չկայ, եւ ճանապարհի եզրին անմիջապէս պատեր են՝ կամ այլ տների, տարածքների, կամ լանջը պահող։
եթէ անվտանգութիւնն ու յարմարաւէտութիւնը թողնենք, միայն պատեր տեսնելը արդէն ահաւոր տհաճ ա։
յետոյ թեքուեցի արուարձանի հիմնական փողոցից՝ ու ահա, անկապ բուդկա հէնց խաչմերուկին, որի պատճառով հետիոտնը որ առանց այդ էլ մայթ չունի, պիտի դուրս գայ աւելի խորը՝ երթեւեկելի մաս։ յետոյ դրխք՝ ինչ֊որ բետոնէ բաներ, որ հետիոտնը շրջանցելու ա, որ վրայից չթռնի, յեհոյ էլի, յետոյ աղբ, յետոյ անմայթ տարածք։
եւ ես յիշեցի որ տանից դուրս եմ գալիս միայն մեքենայով, գնում տեղ ուր կայ նորմալ, քաղաքային միջավմիջավայր որի վրայ քիչ թէ շատ աշխատել են ու շատ չեն փչացրել։
ու մտածեցի որ պէտք չի յոյս ունենալ որ ցածր խտութեամբ տարածքում որեւէ բան կարուի՝ մայթ, կամ պատերը կը քանդեն։
քաղաքը չի ծախսի փող ցածր խտութեամբ տեղի համար։ առաւել եւս մեր քաղաքը, որ հարուստ չի։ ու դա նորմալ ա։
իսկ եթէ ծախսի, ապա ոչ ես ոչ դուք, սիրելի ընթերցողներ, էնտեղ չենք ապրի։ ու չենք ուզի ապրել։
ու էստեղ միշտ ա էդպէս լինելու, որ ես չուզեմ դուրս գալ եւ քայլել, թէկուզ երբ մինչեւ մօտակայ խանութը հեռու չի։
մի յոյսեր ունեցէք որ մի օր, երբ արդէն ծեր լինէք՝ կը բարեկարգեն։ ոչ՝ երբեք չեն անի։
ու եթէ էսթետիկան, յարմարաւէտութիւնը դարպասից դուրս հետաքրքում ա՝ ապա տները ծախէք գնացէք փոքր բնակարան։ որը տաքացնելու համար, ի դէպ կը ծախսէք տաս անգամ քիչ, եթէ առհասարակ ծախսէք՝հարեւանները տաքացնում են։
#քաղաք
մտածում էի tooter յաւելուածը սէյլֆիշի վերցնեմ, փոխեմ, սկսի աշխատել socialhome֊ի հետ։ յետոյ յիշեցի որ վատ եմ սովորել՝ էդ մաեմօ֊ի տակ ա որ ssh֊ւում ես հեռախօսի վրայ ու շինում ես, իսկ սէյլֆիշի համար sdk ա պէտք քաշել, տեղակայել, որը ինձ մօտ չի աշխատի եւ չի տեղակայուի զի wayland ա ուզում։
էհ։
#սէյլֆիշ #մաեմօ #յաւելուած #նախագծում