երբ մարդը հայաստանում բացում ա աձ կամ սպը, իրան անմիջապէս գալիս ա վտբ բանկից սպամ՝ եւ մէյլով, եւ հեռախօսազանգերով։
բայց երբ պետ․ ռեգիստրում կամ փոստում տուեալները վերցնում են՝ չեն զգուշացնում ում հետ են կիսելու։
երբ մարդը հայաստանում բացում ա աձ կամ սպը, իրան անմիջապէս գալիս ա վտբ բանկից սպամ՝ եւ մէյլով, եւ հեռախօսազանգերով։
բայց երբ պետ․ ռեգիստրում կամ փոստում տուեալները վերցնում են՝ չեն զգուշացնում ում հետ են կիսելու։
էս նկարի տակ սովորաբար գրում են՝ «հնէաբանութիւնը կանադայում», բայց երբ ուշադիր նայում ես՝ դա ի՞նչ կանադա՝ ռդ֊ն ա։ պանելները, խաղահրապարակը, զրօ ինը, եւ հեռւում՝ ժիգուլի։ ու մարդիկ մի տեսակ կանադացի չեն։
#հնէաբանութիւն #կանադա #ռդ #ձիւն #պանելային #շէնք #ձմեռ #մեքենաներ #պեղումներ
հետաքրքիր ա որ էսօրուայ alpine֊ի բինարները աշխատում են linux 3֊ի հետ, բայց էսօրուայ debian֊ի բինարները՝ չէ՝ բինարի ֆորմատը հին միջուկը չի սատարում։
գրած ա՝ no artificial ingridients, կարդում եմ՝ no artificial intelligence։
վարդան ղուկասեանը, որ վախենում ա իրան սպանեն, բարձր, կրեմլը կրկնող պատերով տանն ա ապրում, եւ զրահապատ մեքենայով ա շրջում, առաջինը պիտի զգար ժողովրդավարութեան արժէքը։ զի ժողովրդավարութիւնը նաեւ էդ համար ա պէտք՝ պահ եկաւ երբ մարդիկ զզուել էին վախի մէջ ապրել, ու չէին ուզում դղեակներում ապրել, ուզում էին քաղաքի սրճարանում հանգիստ վեր ընկնել։
ուզում էի ձօն գրել «սոցիալական մեդիային» ու նոյնիսկ իր ամենավատ՝ կորպորատիւ տեսակին։
ուզում եմ ասել՝ մարդիկ հա, վճարում են գին, որը գուցէ եւ շատ շատերը չեն ուզում վճարել, բայց ստանում են կապ։
նրանք չգիտեն որ կապը կարող ա լինել այլ կերպ, առանց խոշոր կորպորացիաների, կամ գիտեն բայց չեն պատկերացնում ոնց։
բայց դա չի էականը՝ իրանց էդ «սոցիալական մեդիան» օգտակար ա։ նրանք ձեռք են բերում կապեր, նրանք գտնում են այլ մարդկանց, ընկերանում են, կիսւում են, ինքնացուցադրւում են, շոյւում են ու շոյում են, ստանում են հոգեբանական օգնութիւն։
նրանք անկապ չեն նստած «սքրոլլ» անում, նրանք շփւում են, տեսնում են ուրիշների թարմացումները, լայքում, կիսում են ինչ֊որ բան իրանց կեանքից, ու լայքւում։ ու դա իրանց մարդկային կեցութիւնը դարձնում ա աւելի տանելի։
ու կարծում եմ, էդ «սոցիալական մեդիան» օգտակար ա հանրութեանը։ ու կարծում եմ պակաս յանցանք կամ ինքնասպանութիւններ կան հէնց դրա պատճառով։
գուցէ հեռուից եմ դատում՝ ես միջոցներ չունեմ նոյնիսկ մաստոդոնոտ, ինձ սահմանափակել եմ ծրագրակազմով որով էդքան անյարմար ա օգտուել որ չեմ էլ օգտւում։ ու յարմար ա չաթուել՝ դա եմ անում։
ու հեռու եմ կորպորատիւից ու չեմ տեսնում դրա սարսափները, բայց գիտեմ դրանց մասին։
ամէն դէպքում ուզում էի ասել, որ մէկ ա լաւ բան ա, ու հասկանում եմ «սքրոլ» անող մարդկանց՝ թող անեն։ թող իրանց լաւ զգան։
պէտք չեն մեզ աւել վատ զգացող մարդիկ։ ու ես ասել եմ՝ սոմա ա, բայց դէ սոմայից լաւ ա՝ մարդիկ են իրար հետ շփւում։
նկատե՞լ էք, ոչ մէյնսթրիմ բաներ չի կարողանում անել արհեստական բանականութիւնը։
օրինակ, չի կարողանում գրել AT&T սինտաքսով ասմ։ գրում ա Intel֊ի սինտաքսով։
եւ չի կարողանում գրել արեւելահայերէն՝ բայց դասական ուղղագրութեամբ։ պարսկահայերը քիչ են գրել համացանցում։
հիմա էլ ջեմինիին հարցրի, տեսնեմ նա՞ ոնց ա, ու աւելի վատ քան մնացածը։
#հայերէն