ուզում եմ փնտրելու համակարգ, որը երբէք չի բերի կոմերցիոն որեւէ կայք։
ուզում եմ փնտրելու համակարգ, որը երբէք չի բերի կոմերցիոն որեւէ կայք։
էս ինչ֊որ ֆենսի նոր ձե՞ւ ա ձայնաւորները բաց թողնելու։
ասում ա՝
— պրոստը էդ տղուց բժնուեցայ ուժէ։ յետոյ ասեց՝
— խնդլու բան լինի սաղ կեանքս կը յիշեմ։
արդէն փոխուե՞ց խօսքը, ես հետ մնացի ու չգիտե՞մ, թէ ենթամշակոյթ ա նոր։
#հայերէն
վերակենդանացրի էս խաղը՝ https://codeberg.org/norayr/thrust








գուգլը էլի հաշիւս արգելափակել ա։ էն հաշիւը որով քրոմատիկան եմ դրել փլէյում։
զզւում եմ ես իրանցից։ հիմա եթէ մինչեւ մայիսի տասնեօթը էլի չհաւաքեմ թղթերը չանցնեմ ստուգումները, կը փակի ամէնը։
անցեալ անգամ ինձ մօտ ուղիղ մի տարի տեւեց մինչեւ ես կարողացայ հաստատել անձս ու բանկի տուեալներս։ էդ շատ բարդ էր իրա համար։
հիմա ես մինչ մայիսի կէսը գուցէ չկարողանամ էլ։
ու նեարդայնացած եմ։ չեմ ուզում էլի էդ ամէնով անցնել։ ես չեմ հասկանում ոնց ա մարդկանց մօտ հեշտ ստացւում։
երեւի չպիտի անէի դա երբէք։ ուզում էի մեծ շուկայ հանել յաւելուածս, ու սրճի փող երբեմն խնայել։ ու գիտեմ որ լաւ բան ա։
բայց մէկ ա վաճառք չկայ, թէ էլի հաշուիս հետ մի բան էն չէր, կարծես երկու հատ վաճառք եմ ունեցել երբեւէ, երկուսին էլ ես կը տայի, ամաչում եմ սարսափելի որ առել են։
պիտի ես երեւի երբէք դա չանէի։ չնայած ծրագրի ելատեքստը առցանց ա, ազատ ա։ ես ինձ էդպէս էի արդարացնում։ որ ըստ արտօնագրի օկ ա, եթէ ելատեքստը կայ, բայց վաճառում ես։
բայց գուգլի հետ պիտի գործ չունենայի։
չգիտեմ արդեօք նեարդերս կը հերիքեն էլի դրանով զբաղուել։ ես շատ վատ եմ համակարգերի հետ։
պիտի զուտ վիզ դնէի fdroid֊ում յայտնուէր։ ու կամ էլ իմ ռեպօյի մէջ որը կարելի ա fdroid֊ում աւելացնել։
բայց բանն այն ա որ fdroid֊ն էլ այլեւս կիրառելի չի լինի էն անդրոիդ սարքերի վրայ որ ունեն google֊ի զրդուզիբիլը։
google֊ը տարանջատում ա աշխարհները։ կամ մեզ հետ ես, կամ մեզ դէմ ես։
ու երեւի էդ լաւ ա։
բայց հա, եթէ իրանց ստուգումները չանցնեմ, անձս չգիտեմ որերորդ անգամ ու չգիտեմ էլ ոնց չհաստատեմ, նոյնիսկ սարքածս apk֊ն չեմ կարող այլեւս մարդկանց տալ որ տեղակայեն։
ու դէ ես էդ աշխարհից չեմ, չպիտի էլ փորձ անէի էդ աշխարհ մտնելու։
չպիտի էլ անդրոիդի համար սարքէի։ պիտի լինուքս հեռախօսների համար սարքէի։
բայց ապա ո՞ւմ կը կարողանայի տալ յաւելուածս։
չգիտեմ, անկապ ա էդ ամէնը։
մարդիկ, ունեցէք նաեւ լինուքս հեռախօս։ թող վատը լինի։ թող լիքը բան վատ աշխատի։ բայց յաճախ ունենում էք երկու սարք, հետներդ վերցնում էք։
թող մէկը լինի postmarketos֊ով մի բան։
էհ։
ինձ համար սարսափելի կարեւոր էր գիտակցումը, որ էն ես ինչ եմ՝ նրանից ա որ կար մեծ մեքենայ որ աշխատել ա էդ ուղղութեամբ։
կարելի էր ասել՝ դէ ծնողներն են խօսել, ու դէ ես էլ։ դէ կարելի ա ասել՝ ռուսական դպրոցների որակն աւելի լաւն էր, էդ պատճառով են ինձ էդպիսի դպրոց տուել։
բայց ինչի՞ ա էդ եղել։ ինչի՞ առհասարակ ռուսական դպրոցը գոյութիւն ունէր։ ինչի՞ են ծնողներս էդ լեզոով խօսել, չնայած իրանց առաջին լեզուն այլ էր։
իրանցից չէր՝ մեծ, խոշոր մեքենաներից էր, որ աշխատել են։
էդ գիտակցումը՝ որ ես էն եմ ինչ մեքենան ա ուզել ինձնից սարքել, շատ կարեւոր էր ինձ համար։
հիմա ծրագրաւորման լեզուներից։ ինչի՞ ես դու գրում ջաւա֊սկրիպտով։ կամ ջաւայով։ կամ սի շարփով։ կամ ռասթով։ կամ գօյով։ արդե՞օք նրանից ա որ յանճարէղ են։
թէ՞ դա survivor bias ա։
արդե՞օք չկային ու չկան (այդ մասին յետոյ) ոչ պակաս արժանի լեզուներ, որ մէյնսթրիմ չեն մտել։
կային։ հարցը՝ մեծ մեքենաների, մեծ կորպորացիաների մէջ ա։ իրանք ունեն ազդեցութիւն, ոչ միայն փող։ փողը միշտ չէ որ դառնում ա ազդեցութիւն, բայց նետսէյփն ու մայքրոսոֆթն են ջաւա֊սկրիպտի առաջ տանողները ամենասկզբից, իսկ յետոյ արդէն էփլը, նետֆլիքսը, ֆէյսբուքը, եւ այլն։
էդ մոմենտը որ այն հաւաքել ա՝ խոշոր ուժերի պատճառով ա։
էն մոմենտը որ ջաւան ա հաւաքել, թայփսկրիպտն ա հաւաքել՝ խոշոր կարեւոր ուժից ա։
ես յիմար երեխայ էի ու հպարտանում էի որ ջաւայով բաներ եմ գրում։
բայց ինչի՞ էր էդպէս։ զի խոշոր ուժերն են ուզել որ ես էդպէս անեմ, որ ես դա ընտրեմ։
յետոյ ջաւան սկսեց դուրս չգալ։ էլի շատ դուր չէր գալիս, զի զգում էի որ դանդաղ ա։ բայց փոքր կոկիկ լեզու էր թւում։ սկսեց բարդանալ։ մտածում էի՝ ինչի՞ ա էդպէս։ ինչի՞ են փչացնում։
չէի հասկանում։
իսկ շատ անց որոշեցի լուրջ վերաբերուել հայերէնին եւ սովորել։
ու ես հարցնում էի ընկերոջս՝ @vgratian@xn–69aa8bzb.xn–y9a3aq ֊ին, արդե՞օք էդ պարտուած խաղ չի նախապէս։ արդե՞օք իմաստ կայ պայքարելու, հայերէն գրելու, հայերէն վիքի խմբագրելու, հայերէն գրականութիւն թուայնացնելու, արդե՞օք իմաստ կայ ջանք դնելու, եթէ նախապէս պարտուած ես։
եւ նա պատասխանեց, որ դա էական չի։ քո գործը՝ քո գործն անելն ա։ ու ինչ կը լինի՝ կը լինի։ մօտաւորապէս էն ասեց, ինչ վերագրում են չերչիլին։ ու ես էդ խօսքերը չերչիլի շատ սիրում եմ։
բայց ես գտայ էլ աւելի ինձ համար կարեւոր պատասխան, տարիներ անց։
դէ ես զգում էի որ պասկալը լաւ լեզու ա, գտայ լինուքսում freepascal։ պարզ, արագ աշխատող, քիչ մեմորի վերցնող, փոքր բինարներ սարքող։
զգում էի եւ մինիմալիզմը, եւ դիզայնը։
ու ինչպէս երբ մի կատարողի մի ալմբոմ ես լսել, ու դուրդ գալիս ա, ուզում ես փնտրել, տեսնել էլ ի՞նչ ալբոմ ունեն, էդպէս էլ փնտրեցի, գտայ օբերոնը։
էդ մինիմալիզմը, էդ պարզութիւնը, էդ էականի եղածը եւ անէականի դուրս թողածը ինձ տարել էր։ ու մինչ էսօր տանում ա։
օբերոն համայնքի մարդիկ ասում են երբեմն՝ ահ ինչ հաւէս կը լինէր, որ օբերոնը օգտագործուէր արդիւնաբերութեան մէջ։ ահ ինչ հաւէս կը լինէր որ աշխատանք լինէր էդ լեզուով։
ու ես ջոկեցի որ չի լինի։
ու եթէ լինէր էլ, կը դարձնէին օբերոնը էն, ինչ արեց արդիւնաբերութիւնը պասկալի հետ։
էլի էդքան վատ չի, բայց ինչ ասես անէական բան չեն աւելացրել։
ու գալիս ենք էն հարցին՝ արդե՞օք նախապէս պարտուած չենք։ արդե՞օք իմաստ ունի ջանք դնել։
իմ պատասխանն ա՝ պարտուել֊չպարտուելով չի։
եթէ ամբողջ աշխարհը օգտագործում ա ուոթսափ, չի նշանակում որ ես չեմ կարող կամ չպիտի օգտագործեմ xmpp։
xmpp֊ն ու oberon֊ը կը լինեն նիշ համայնքներում։ դրանց շուրջ չի լինի տնտեսութիւն, ու թող չլինի, զի դրանից միայն վատ ա լինում։
իսկ իմ գործը՝ հայերէն գրելն ա, ու օբերոնով գրելն ա։ ու ուրիշներին հայերէն կարդալն ա, ու օբերոնի ելատեքստ կարդալն ա։
ու պատահական չի որ ես երկու տարբեր ուղղութիւններով եկայ մի բանի։ գնալով սիրուն դիզայնի հետեւից եկայ օբերոնի։ գնալով խոշոր, կայսերական տեխնոլոգիաներից հեռու՝ եկայ նոյն տեղ։
#ազատութիւն #օբերոն #աւբերոն #տեխնոլոգիաներ #քաղաքականութիւն
փիթի ա։
հայերէնի քամիների անուններից ա։ նաեւ պառուի ուլերը։
բայց գիւմրիում ասում են՝ փիտի։
միշտ չէ որ թ֊ն տ ա դառնում։
բառասկզբում մնում ա թ՝ թիտեռ։ (:
#հայերէն #քամի #բարբառ #գիւմրի