երբ մենք ինչ֊որ միջավայր ենք ստեղծում մեզ համար՝ օրինակ մարդը ունի իր քրեք արած ծրագրակազմի հաւաքածուն իր սիդիի վրայ, ու կարողանում ա իր ուինը ռեինսթոլ անել, ծրագրերը տեղակայել, ու ստանում ա իր սիրած միջավայրը՝ մենք չենք գիտակցում ինչքան այլ կարող էր էդ միջավայրը լինել։ ու որ իրականում ընտրում ենք եղածից։
բայց հետաքրքիր ա ինչքան գոհ ենք լինում էդ եղածից ընտրելով։
իսկ ես սարսափելի սիրում եմ իմ միջավայրը՝ windowmaker, wmstickynotes, stardict, pidgin, tomar (հիմա արդէն), xterm, sylpheed, dockapp խաղալիքներ՝ wmmoon, shermans aquarium, bubblemon, wmcliphist եւ այլն։
իհարկէ նաեւ gtk֊ի կարգաւորումները, որ arian grqi տառատեսակը լինի։ իհարկէ նաեւ տառատեսակս՝ որ syntax֊ի ու գրքիի խարնուրդ ա, որ ես եմ խառնել։
ինձ գրքիի լատինատառը դուր չի գալիս, իսկ սինտաքսինը՝ շատ։
ու միշտ մտածում եմ, որ իմ heliko֊ն պիտի աւելի կիրառելի դարձնեմ։ ես մի նման բանի պահանջ ունեմ, բայց չեմ հասկանում ոնց ա պէտք փոխել։
հէհ, մէկ էլ retrodocktv dockapp֊ը ունեմ, դա նոր բան ա, վերջերս wmaker֊ի չաթում ա մէկը կիսել իր նոր ծրագիրը, ինքը դոք ա լինում ու կարողանում ա վիդեօ հոսք ցոյց տալ։ ես իրա մէջ դրել եմ՝ hal9000֊ի էկրանների վիդեօներ։ (: