https://www.youtube.com/watch?v=sxy1uhTOBug
երրորդ մասում մի շէնք էր, երկու մուտք, երեք յարկ։ բոլորը բոլորին գիտէին, ու երբ էնտեղ էի ապրում, ամառները նոյնիսկ մինչեւ տասներկուսը գիշերուայ խաղում էինք։ ու նորմալ էր ահագին կեանքս։
բանգլադէշում ոչ բակ կար, մեքենաներ էին քշում, վեցերորդ յարկ էր, եւ դէ ինձ չէին թողնում դուրս, ինչն իմ նորմալութեանը չէր նպաստում։
ես սիրում եմ իմ եւ ուրիշների «դժբախտութիւնները» աւելի խոշոր շրջանակի մէջ դնել, օբյեկտիւ պատճառներ գտնել։
ու ահա, իսկապէս, ինչ֊որ բան ինչի մասին չէի մտածել։ իրականում խսհմ֊ի հնա֊ի աճը, հնարաւորութիւնը վերելակով շէնք կառուցելու (ուր իմաստ ունէր ինը յարկ անել, զի եթէ տաս յարկ՝ ապա պիտի արդէն երկու վերելակ ունենաս, ապա մի անգամից՝ տասնչորս, եթէ երկու վերելակ, էդպէս էժան ա լինում), խսհմ֊ի որոշումը բարձրայարկերի թաղամասեր սարքելու բերել ա իմ մեկուսացուած մանկութեանը։ էդ որոշումն ա ու բարձրայարկերի թաղամասն ա դրդել ծնողներիս լինել overprotective։ երեք յարկ երկու մուտք — եւ կեանքը էնպէս կը դասաւորուէր ինքնաբերաբար, որ բակը, ընկերները — ով կան, շփումը, կողքի բակ գնալը, կողքի բակի երեխէքի գալը — էդքան նորմա կը լինէր, ու էդքան կօգնէր ինձ ձեւաւորել շփուելու հմտութիւններ։
շատ լաւ նիւթ ա, ապրի գերշմանը։
#քաղաք #ռուսերէն