2026-05-21-31609657

դերենիկ դեմիրճեան 17֊ի կողքով պէտք էր անցնել շատ զգոյշ՝ քո գլխի բարձրութեան վրայ կային ժեշտեր, որ հովանո՞ց ա կոչւում դա, իբր ջրից կամ արեւից պաշտպանեն։ էդ ժեշտերը նաեւ ստիպում էին, եթէ աչքդ չխփեցիր, անցնել մայթի ծայրով, ու մայթի մեծ մասն անանցանելի էր եւ ոչ օգտագործելի։

հիմա դրանք չկան։

շատ բարդ ա նկատել էն ինչ չկայ ու աչքդ չի մտնում։

ես չեմ նկատել ինչ հանգիստ ու կոմֆորտ ա այլեւս էդ շէնքի կողքով անցնելը։ հազիւ յիշեցի։ հին նկարներ պիտի ունենամ։

մի քիչ աւելի հեշտ ա նկատել, երբ փողոցը նեղացուել ա, իսկ մայթը՝ լայնացուել։ օրինակ՝ փարպեցու՝ պուշկինի ու արամի հատուածում։ էլի անցնում ես, ու չես հասկանում՝ ի՞նչն ա այլ։ պարզւում ա կայանած ու անցնող մեքենաների արանքով չես անցնում։ տուֆից մայթ ա առաջացել։

դիսկոմֆորտը պակասել ա, ու էլի կարելի ա չնկատել էն ինչ չկայ, կամ քիչ ա, բայց որ մայթն աւելացել ա՝ աւելի հեշտ ա նկատել։

իսկ այլեւս չկախուած ժեշտերը նկատելը շատ բարդ ա։

#քաղաք #երեւան #մայթ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաք  երեւան  մայթ