կարեւորը գիտեն որ շերը հայ է։ #շեր #գիրք
կարեւորը գիտեն որ շերը հայ է։ #շեր #գիրք
աւելի քիչ գրադարան, աւելի հեշտ ընտրութիւններ, աւելի բարեկարգ վանաձոր՝ http://epress.am/2017/06/02/Վանաձորցիները-խնդրում-են-վերացնել-գր.html #վանաձոր
հայաստանը չի կարող արտադրել լաւ հեռախօս։ դա ակնյայտ է։ ու կոչելով հհ֊ում արտադրած սարքը արմֆոն, մենք միայն խայտառակում ենք ռեսպուբլիկան։
հայաստանը կարող է արտադրել «խորշային» պրոդուկտ, որը կարող է հայաստանի շուկայի համեմատ շատ մեծ շուկայ գտնել աշխարհում՝ մարգինալների մօտ։ ասենք դա կարող է լինել հեռախօս, որի մէջ ամէնը լաւ չի աշխատում, հազիւ զանգել է ստացւում, բայց այն ունի ազատ ջիէսէմ ֆիրմուեյր, ազատ ու ոչ անդրոիդ օհ, էսէյջառ֊ի պէս մի բան, ու երաշխաւորուած չի հետեւում իր տիրոջը։
իսկ անուանումը ինչ ուզում է լինի։ երկրի անունով անուանելը մի տեսակ յուսահատ է, դրանով դու ասում ես, որ էլ ոչ մի այլ բան ընդհանուր առմամբ որպէս մրցակցային առաւելութիւն չես կարող ներկայացնել։
իսկ աշխարհից հեռու փախած տեղ գտնուելը միայն առաւելութիւն է, քանի որ հեռու փախած տեղը դժուար է վերահսկւում մեծ խաղացողների կողմից, որովհետեւ այլ մոլորակում է։ ու տենց։
— նորայր, դու լտպ֊ի պէս ես խօսում։ — մայրիկս էլ էր դա ասում երբ փոքր էի։
#լտպ #զրոյց
— մենք այնքան լաւ միասին ապրում էինք մեր սովետակա՛ն, սոցիալիստակա՛ն հանրա… — դուք մի քիչ առաջ ինչ֊որ բան էիք ասում լռութեան մասին։
#զրոյց
առաջին բանն ինչ արեց ռուսը՝ պանիկեց, ասելով՝ «ահ, ձեզ մօտ ռուսերէն ոչ մի բան գրուած չէ»։ առաջին բանն ինչ արեց գերմանացին՝ ասաց՝ «իսկ ինչո՞ւ է ձեզ մօտ այնքան շատ լատինատառ կիրառւում, եթէ դուք ձեր այբուբենն ունէք»։
#լեզու #հարցեր
— անջատի՛ր, խնդրում եմ, երաժշտութիւնը։ — հմ՞։ — մենք չենք լսում պոպ երաժշտութիւն։ — ահ, ապա ես ունեմ շուբերտ, շոնբերգ, բախ… հիր՞մի, ֆիլիպ գլա՞ս, մաքս ռիխտե՞ր։ — չէ, եկէք լսենք լռութիւնը։
#հոգոց #զրոյց