ասում են՝ «brothers in arms», մտքիս ա՝ «brothers in tools»։ նրանք որ նման գործիքներ են օգտագործում կամ սիրում։
ասում են՝ «brothers in arms», մտքիս ա՝ «brothers in tools»։ նրանք որ նման գործիքներ են օգտագործում կամ սիրում։
հարարին ասում ա, թէ գլոբալացումը հիմա ա, ու գլոբալացումն եւ ազգային պետութիւնները նոյնն ա, զի միայն հիմա ա հնարաւոր, որ տարբեր պետութիւնների թիմեր հաւաքուեն ֆուտբոլ խաղան ու համաձայն լինեն ընդհանուր կանոնների։
իսկ ես ուզում եմ ասել, որ գլոբալացումը շատ հին բան ա ու սկսուեց տեքնոլոգիայի հետ։
երբ մարդը յօրինեց անիւը, կամ, աւելի վաղ՝ նիզակը, կամ գուցէ արդէն՝ կրակը, դա արդէն գլոբալացման սկիզբն էր։
ըստ որում՝ պարտադիր չի իրարից սովորէին նիզակի, թոյնի, կամ անիւի մասին։ որովհետեւ կան մտքեր որոնց բոլորը յանգում են։
անիւը՝ ունիւերսալ միտք ա, բոլորն էլ պիտի իրան գային։
հա, ասում են թէ անապատով աւելի էր ձեռք տալիս ուղտերով քշելը, բայց դա առանձին դէպք ա։
բոլորն էլ ունեցան թրեր՝ նոյն ձեւի, ափսէներ՝ նոյն ձեւի, կաւի հետ սկսեցին աշխատել, գարեջուր սովորեցին անել։
հա, մեզ մօտ կար ցորեն, իսկ ամերիկայում՝ եգիպտացորեն։ բայց երկուսից էլ հաց էին թխում։
կարեւոր ուղերձս այն ա, որ ինչպէս գիտութեան մէջ, կամ ճարտարագիտութեան, տարբեր մարդիկ նոյնիսկ առանց շփման գալիս են նոյն մտքերի։ եթէ դրանք լաւ մտքեր են։
հա, տարբեր մօտեցումներ կան՝ զրօյի վերաբերեալ, բայց շատ էական չեն։ դիֆերենցիալ հաւասարումը նոյնն ա ամէն տեղ։
ու էսօր մեքենան ճապօնական ա թէ ամերիկեան թէ չինական՝ նոյն մեքենան ա։ ինքը պիտի ունենայ չորս անիւ, որովհետեւ դա ա ձեւը։
օդանաւն ունի երկու թեւ։
որովհետեւ մեր միջավայրը, աշխարհի ֆիզիկան ա նոյնը։
ու ունիւերսալիզմը, «միջազգային ոճը», իբր ստեղծուել ա 20֊րդ դարում, բայց կարծում եմ իրականում շատ աւելի հին ա, քան մեր ժամանակները։
#համաշխարհայնացում #գլոբալացում #գիտութիւն #ոճ
>Pike and company went around their Center, convincing everybody, from directors and administrative assistants to engineers and scientists, to pose as they got out a 4×5 view camera with a Polaroid back and took black-and-white photos (Polaroid type 52) of their faces. Their efforts yielded nearly 100 faces, which they digitised with a scanner from graphics colleagues. They wrote several programs to transform the faces, store them and serve them on several machines at the lab. As time went by, they added faces from outside their Center and outside Bell Labs. This database also led to the pico image editor (originally named zunk) which was used for image transformations, many of them with colleagues as the preferred target.[4]
>Փայքն ու իր ընկերները շրջել են իրենց Կենտրոնով՝ համոզելով բոլորին՝ տնօրէններից եւ վարչական օգնականներից մինչեւ ճարտարագէտներ եւ գիտնականներ, որ նկարուեն՝ որի համար հանեցին Պոլարոիդ «բեքով» 4×5 ֆորմատի խցիկ եւ նրանց դէմքերի սեւ֊սպիտակ լուսանկարներ (Polaroid type 52) արեցին։ Ջանքերի արդիւնքում ստացուեց գրեթէ 100 դիմանկար, որոնք թուայնացրեցին գրաֆիկական գրասենյակի գործընկերների սկաներով։ Յետոյ գրեցին մի քանի ծրագիր՝ դէմքերը փոխակերպելու, պահելու եւ լաբի մի քանի մեքենաներից սպասարկելու համար: Ժամանակի ընթացքում նաեւ աւելացրին իրենց կենտրոնից եւ Bell Labs֊ից դուրս մարդկանց նկարներ։ Այս տուեալների բազան նաեւ յանգեցրեց pico պատկերային խմբագրիչի (սկզբնական անուանումը՝ zunk էր) ստեղծմանը, որն օգտագործուում էր պատկերային փոխակերպումների համար՝ յաճախ գործընկերների նկարները խմբագրելու համար։
սա գտայ որովհետեեւ Լուկա Կարդելին (m3-ի) դրա վրայ աշխատել ա։
#ֆոտօ #լուսանկարչութիւն
>Excellent question — now you’re thinking ahead like a true cluster admin.
իրան թւում ա որ ինձ շոյում ա դրանով։
բայց ես «իսկական ադմինի պէս» չեմ, ես իրականում իսկական ադմին եմ։
աստուած։
արայիքնոցի մասին՝ https://www.youtube.com/@studioskyline4779
https://rearmenia.com/en/fundraisers/%22gradauates-of-araiknots%22?tab=story
իհարկէ տխուր ա երբ որոշ ռոցկերներ յետոյ դառնում են արիւնոտ վարչակարգի սպասաւորներ, բայց էդ նորութիւն չի, ռդ֊ում էլ էդպէս եղաւ։
վաղուց գիտեմ իրան, շատ ճիշտ ա ասում՝ https://inv.nadeko.net/watch?v=tKdpLFvxJxg
սա էլ՝ https://inv.nadeko.net/watch?v=VFnnh3d2yTw
#քաղաքական
շենկմանի գրքի հատուածի ձայնագրութեան նոր թողարկում՝
շենկմանը չի կարդում։
նկարն էլ՝ կարիշոկի։ (: