ուզում եմ եւս մի անգամ աել որ «լինուքս» ասածը չկայ։
ինչպէս չկայ xmpp «մեսենջեր»։
կան ստանդարտներ։
ու կայ ինչ֊որ syscall֊երի ստանդարտ, որ ամէն կերնելը ուզում ա սատարի դրան։ կոչւում ա posix, ու մասնաւորապէս syscall֊երն ա նկարագրում։
լաւն ա թէ վատը, ինչ֊որ ստանդարտ ա։ շատ մեծ չի։ էսօրուայ լինուքս կերնելը (առանց «» զի կոնկրետ ինքը լինուքս կերնելը, ոչ թէ լինուքս ասածը) աւելիին ա սատարում քան էդ ստանդարտը։
ու ինչ֊որ ծրագրեր ու գրադարաններ կան, որ էդ, հիմնականում 50 syscall֊ից ոչ շատ են օգտագործում։
ընդամէնը հիսու՛ն։
ասում են, երբ postgres֊ն են strace անում, կարողանում են գրանցել 80-100 տարբեր syscall։
ու վրայից գոյացած ազատ տարբեր նախագծերի էկոհամակարգ ա։ ոնց որ երբ ունես ջուր, ու մի քանի հիմնական մոլեկուլ (CO₂, N₂, O₂), վրայից գոյանում են բակտերիաներ, ծառեր, սնկեր, ծտեր, մարդիկ, եւ այլն։
ու պարտադիր չի լինի «լինուքս» կերնելը։ չեմ ասում բսդ, չնայած դա նոյնն ա։
էս մարդը գրել ա ada֊ով կերնել, որը posix կանչերը իմպլեմենտացնում ա։
իսկ վրայից աշխատեցրել ա մեր եղած, c֊ով գրուած էկոհամակարգից լիքը բան՝ x11, jwm, glxgears, եւ այլն։
kernel֊ը կոչւում ա ironclad իսկ օպերացիոն համակարգի դիստրիբուտիւը՝ gloire։
էս վիդեօյում իրան հարցնում են, ինչի չի օգտագործել wayland իր էդ դիստրիբուտիւում։ այլ x11։ (իբր x11 հնացած ա իրանց համար)։
ասում ա՝ դէ ես շատ նախընտրութիւն չունէի, բայց x11֊ին բաւական ա posix, իսկ wayland֊ը ուզում ա պարտադիր libinput, իսկ դա ուզում ա udev, իսկ դա արդէն շատ աւելին ա, քան posix֊ը։
(ու պէտք ա նշել, redhat֊ը որ հիմնականում զբաղւում ա xorg֊ով, նէնց ա արել, որ linux֊ում ձեւ չլինի առանց libinput հիմա xorg օգտագործել, այլ ձեւերը սղոցել հանել են)։
էդ ironclad֊ը չունի շատ բան, ու աւելի շատ proof of concept օպերացիոն համակարգ ա։ բայց խնդրեմ, վերցրու կերնելը, եղած էկոհամակարգից կառուցիր մի բան։ կաաաամ, սարքիր քո էկոհամակարգը։
ամփոփում եմ՝ կայ posix ստանդարտ, կամ գոյացած, ոչ շատ քան 50֊100 հիմնականում օգտագործուող syscall֊եր։ դրա վրայից՝ ինչ֊որ լիքը իրար հետ համագործակցող տարբեր ծրագրակազմներ։
սովորաբար դա կոչում են «լինուքս» նոյն ձեւ, ոնց ամէն ձայնային քարտին ժամանակին ասում էին «սաունդ բլասթեր»։
ու ընդհանուր առմամբ, երբ ասում ենք «unix» նկատի ունենք ոչ «windows»։ չնայած ինքն է՛լ ա posix համատեղելի։ բայց իրա վրայից կայ մեծ, աւտորիտար կառոյցների կոյտ, որոնց սորսը չկայ։ ու մեր էկոհամակարգի մաս չեն։ չենք կարող քանդել հաւաքել մեր ձեւով։ ինքը էս ձեւ ա կառուցուած։ ու նէնց ա կառուցուած, նոյնիսկ microsoft֊ում ուզեն քանդել այլ կերպ կառուցել՝ շաատ բարդ կը լինի։
ու նաեւ macos֊ն ա մօտ իրան էն առումով, որ տակի unix֊ի վրայից էլի զգալի մասը փակ ա։ հա, cups֊ը չի փակ, բայց գրաֆիկայից սկսած ընդհանուր առմամբ ամէն բան։
ամփոփում եմ՝ «լինուքս» չկայ։ կան posix syscall֊եր, ու տարբեր ծրագրեր որ վրայից աշխատում են։ ինչպէս էք հաւաքում դրանք իրար գլխի, ոնց էք ձեր ակուարիումը կազմում՝ ձեր գործն ա։
մարդուն տալիս են ստանդարտացուած ակուարիում՝ ուբունթու կամ ինչ՝ ձկներ ներբեռնելու հնարաւորութեամբ։ ու դրան մարդիկ ասում են «լինուքս»։ թող ասեն, ու նէնց էլ չի որ լրիւ սխալ են ասում։
զուտ ուզում եմ իմ ընթերցողները զգան, որ էդպիսի բան իրականում չկայ։
ու տէնց։
#լինուքս #օպերացիոն_համակարգ #օպերացիոն_համակարգեր #տեխնոլոգիա #տեխնոլոգիաներ #տեք