հետաքրքիր վիդեօ ա էն մասին, որ xorg սպանելը մտածուած ա ու դաւադրութեան տեսութիւն չի՝
https://www.youtube.com/watch?v=YWRyzOjM-2Y
իսկ ինչի՞ ա ռեդհատին հետաքրքրում ինչ ա կատարւում ռեդհատից դուրս։ իրան ի՞նչ՝ թէ դեբեանը կամ թէկուզ ֆրիբսդ֊ն ինչ կօգտագործի։
որովհետեւ ռեդհատը փող ա աշխատում երբ իր կողմից նախագծուած (ապա՝ վերահսկուող) ստանդարտները դառնում են լռելեայն, անխուսափելի։
ինչո՞վ են փող աշխատում ռեդհատենք։
կորպորատիւ կլիենտների, սերտիֆիկացիաների, իրենց ծրագրակազմի երկարաժամկէտ մէյնթէյնենսի ու սափորթի վրայ, ինչպէս նաեւ այսպէս կոչուած էկոհամակարգում արգելափակելու վրայ։
հետեւաբար եթէ մարդիկ չեն օգտագործում ռեդհատ, բայց գրում են ծրագրակազմ ելնելով ռեդհատոտ լռելեայններից՝ ռեդհատը շահում ա։
հէնց էդ պատճառով ա կարեւոր systemd֊ն կամ wayland֊ը։
ու հէնց սա ա՝ լոք֊ինը, պատճառ՝ ինչի՞ն ա ռեդհետին պէտք systemd ամէնուր։
դեբեանում կայ, ամէն տեղ կայ, լինուքս ասածն էն ա ինչ իրանք են անում, հետեւաբար դա իրենց հարթակն ա։ այլ դիստրոներ մէկ ա դա են շիփ անելու, լռելեայն ընդունելու, կորպորացիաներն ու ընկերութիւնները կակընկալեն էդ գիտելիքը, հետեւաբար՝ հէնց ռեդհատի դասերը, սերտիֆիկատները։
ինչի՞ ա ռեդհատին դա հետաքրքիր՝ դէ ծրագրերը որ գրւում են ուբունթուի կամ դեբեանի համար՝ նաեւ կաշխատեն ռեդհատում։ եթէ դրանք գրւում են լոկ x11֊ի համար, չնայած իրենք ասում են իբր՝ xwayland կայ, իրենք գիտեն որ դա լաւ լուծում չի։
ու էսպէս, ռեդհատին պէտք չի «առնել» դեբեանը, որը անհնար ա։ իրենց պէտք ա որ դեբեանը ընդունի իրենց լուծումները, եւ լինուքս դաշտը դառնայ հարթակ։ միատեսակ, եւ կառավարելի ռեդհատի կողմից։
ինչպէս որ դա գիտէ՞ք ում հետ ա՝ անդրոիդի։
ու էսպէս որ նայենք՝ սա դաւադրութեան տեսութիւն չի՝ նորմալ կորպորատիւ եւ կապիտալիստական վարք։ ու էդ պատճառով էլ դա գաղտնիք չեն պահում։
նման են իրենց պահում մայքրոսոֆթը իրենց .net֊ով, կամ երբ փորձում էին ie֊ն լինի ոչ ստանդարտ, եւ պարտադրի իրենց ստանդարտները, էփլը՝ լոք անելով app store֊ում կամ իրենց ֆրէյմուորքում, գուգլը որ նման բան ա անում chrome֊ի հետ ինչ մայքրոսոֆթն անում էր ie֊ով՝ լռելեայն քրոմական ենթադրութիւններ։ եւ այո՝ սէյլֆիշը լոք անելով իր qt կլասերի մէջ։
ու բնական ա որ ես դա աւելի շատ եմ նկատում, քան պայմանական ուինդոուս կամ մակօս օգտագործողը։
ես սովոր եմ մոդուլար համակարգերին։ ես տարած եմ մոդուլների վրայ։
իմ ջենթուն ինձ թոյլ ա տալիս հնարաւորինս ճկուն ձեւով հաւաքել համակարգը։
ինձ համար ռեդհատի վարքագիծը ագրեսիւ ա՝ իմ սահմաններն ա անցնում, ինձ ճնշում ա։
ճնշուածը չի նկատում որ կողքից ուրիշին են ճնշում։ ինքն առանց էդ էլ ճնշուած ա, ու չի էլ հասկանում որ էդպէս ա։
#մենաշնորհ #ազատութիւն #ծրագրակազմ #ստանդարտ #դաւադրութիւն #փող