մենք սովոր ենք, որ ստանում ենք՝ էս մեքենան՝ էս հնարաւորութիւններով, օգտուելու փորձառութեամբ, սահմանափակումներով, իսկ էն՝ էն ձեւով։
մենք սովոր ենք որ կայ փաթեթ, ու մեքենան, կամ հեռուստացոյցը, կամ սարքը՝ չնայած որոշակի թիւնինգի ենթակայ ա, բայց՝ սահմանափակ։
ծրագրակազմը, ի տարբերութիւն՝ «փափուկ» ա, ըստ սահմանման պիտի որ աւելի պլաստիկ լինէր, աւելի թիւնինգելի, ռեմիքսելի, փոփոխելի։
եթէ, իհարկէս կայ ելատեքստը։ եւ ազատագրող արտօնագիրը, որ գալիս ա ելատեքստի հետ։ ելատեքստ առանց արտօնագրի՝ անպիտան ա։
նոյնիսկ համակարգիչն ա երբեմն փոփոխելի։ արդէն երբ տարածուեցին ibm pc համատեղելի կարգիչները՝ մարդիկ քննարկում էին՝ ի՞նչ «կոնֆիգուրացիայի» համակարգիչ հաւաքել։
ու ես չեմ կարող վերաբերուել ծրագրակազմին մեքենայի կամ հեռուստացոյցի պէս։
ինձ համար օկ չի, որ windows ֊ն էդպիսին ա, macos֊ն՝ էդպիսին։ կամ թէկուզ որ էսինչ windows֊ն էդպիսին ա, իսկ էնինչ՝ էնպիսին։
մարդիկ կան, մինչ էսօր xp֊ի վրայ են, զի իրենց դուր չի գալիս ինչ֊որ բան աւելի նոր վարկածներում էնքա՛ն շատ, որ նրանք երբեմն գիտակցաբար պատրաստ են զոհաբերել այդ համար անվտանգութիւնը։
այդ վիճակը չընդունելու պատճառով եմ էդքան կպած gentoo֊ի՝ միակ պլաստիկ (պլաստիկութիւն կայ եւ դեբեանում, եւ բսդ֊ում, բայց անհամեմատ աւելի նեղ չափի) ձեւն ա ծրագրակազմ հաւաքելու եւ օգտագործելու։
ու չեմ կարող բաւարարուած զգալ երբ էսպիսի կամ էնպիսի, արդէն հաւաքած, արդէն շինած, արդէն պատրաստի բան են տալիս։
ծրագրակազմը ըստ սահմանման աւելի պլաստիկ ա, քան մեզ տալիս են։
#ծրագրակազմ #ազատութիւն