2025-01-13-26825495

ուզում եմ եւս մի անգամ շեշտել՝ դուք ունէք lineageos, graphene ազատ անդրոիդներ, կամ զանազան ազատ լինուքսներ՝ postmarketos, maemo-leste, mobian, droidian, լոկ մի պատճառով՝ լինուքս միջուկի արտօնագիրը՝ gpl ա։

դա ու միայն դա ա ստիպում հեռախօս կամ չիպսէթ արտադրողին հրապարակել իրենց փոփոխութիւններով լինուքս միջուկի կոդը։ եթէ էդպէս ստացուէր որ անդրոիդն օգտագործէր որեւէ bsd֊անման արտօնագրով տարածուող միջուկ, օրինակ՝ freebsd֊ի միջուկը, հեռախօս արտադրողները ստիպուած չէին լինի հրապարակել իրենց սարքի միջուկի ելատեքստը։

(առանց այդ էլ չինական ընկերութիւնները (օրինակ allwinner֊ը) երբ քաղաքակիրթ շուկայ չեն արտահանում՝ չեն էլ հրապարակում, իրանց վրայ լծակ չկայ, բայց եթէ արտահանում են՝ չեն կարող իրենց փոփոխածի ելատեքստը չհրապարակել։ ու էդ իրանց բինար կերնելները որ տալիս են հեռախօս արտադրողներին՝ յաճախ (մի՞շտ) պարունակում են խոցելիութիւններ, ու նոյնիսկ երբ այդ խոցելիութիւնը գտնում ու հրապարակում են անվտանգութեան ոլորտի հետազօտողները, նոյնիսկ դրանից յետոյ հրապարակուած բինար միջուկների թարմացումներն էլի ունենում են նոյն խոցելիութիւնները)։

ու մենք կարող ենք վերցնել հեռախօս/չիպսէթ արտադրող ընկերութեան միջուկի ելատեքստը (այն էլ ոչ միշտ) միայն gpl արտօնագրի պատճառով։

ու կարողանում ենք էդ միջուկի սխալներն ու խոցելիութիւններն ուղղել, ու այդ ուղղուած միջուկներով աշխատեցնել ազատ lineageos, graphene, եւ այլ անդրոիդ համակարգեր։ կարողանում ենք արտադրողի միջուկից հեռախօսին սպեցիֆիկ դրայւերները տանել մէյնլայն՝ ափսթրիմ, ու մէյնլայն միջուկով, ուր արդէն ուղղուած են ամէն տեսակ խնդիրները, եւ կան վերջին աւելացուած հնարաւորութիւնները, կարողանում ենք այդ վերջին մէյնլայն միջուկով աշխատեցնել մեր լինուքս հեռախօսները։

ու կրկին, փրայւասին, անվտանգութիւնը՝ հիմնական խնդիրներ չեն՝ դրանք լուծւում են ազատ ծրագրակազմի դէպքում։ էականը թուանշային ազատութիւնն ա, որից նոր բխում ա ելատեքստ ունենալու պահանջը։

#ազատութիւն #լինուքս #արտօնագիր #անդրոիդ #հեռախօս #քաղաքականութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ազատութիւն  լինուքս  արտօնագիր  անդրոիդ  հեռախօս  քաղաքականութիւն