2024-11-13-25851380

գուցէ յիշէք խորհրդային ֆիլմից այս հատուածը՝

—ջոկոնդայի հետաքրքրաշարժ պատճէն ա։ — ինչ էք ասում, լիւդմիլա պրոկոֆյեւնա։ դա պատճէն չի, դա մեր հաշուիչ մեքենան… բարովսկիխն ա ծրագրաւորել։

բնօրինակում՝ — какая занятная репродукция джоконды — да что вы, людмила прокофьевна. это же не репродукция, это наша вычислительная машина, баровских… запрограммировал.


ահա, թերթում եմ 1969 թուի SDC Magazine հանդէսը։


As Harold Rosenberg, art critic of The New Yorker, has written, "The inspiration of machine art is problem-solving; its chief aesthetic principle is the logical adjustment of means to end."

There is another technique used in computer graphics, one that contents itself with reproducing a real object rather than creating an entirely new one. Kenneth Knowlton and Leon Harmon of Bell Laboratories, for example, have exhibited reproductions made by scanning a photograph with a device similar to a television camera, converting the signals into numerical representations on a tape and instructing the computer to analyze the image into levels of light and shadow. In this way, numbers or tiny symbols, each with its assigned level of brightness or shadow, can be matched by the machine, and the original photograph reproduced as something different.

The Knowlton/Harmon reproductions were intended as parts of a study in human visual perception, but the technique has caught on so well that people are attempting the previously unthinkable.

H. Philip Peterson, for example, recently scanned a reproduction of the Mona Lisa and reconstructed it entirely of minute, two digit numbers based on a gray scale of 100 increments. Scanning time: four minutes. Plotting time (in which the numbers were properly arranged and drawn by the plotter): 16 hours. Mona By the Numbers is an expensive way to fly, but there will always be a place in the arts for the Everest mentality — "I climbed it because it was there."

Հարոլդ Ռոզենբերգը, «The New Yorker»-ի արուեստի քննադատը, գրել է․ «Մեքենայական արուեստի ներշնչանքը խնդիրների լուծումն է. դրա հիմնական գեղագիտական սկզբունքն է միջոցների տրամաբանական յարմարեցումը նպատակին»։

Համակարգչային գրաֆիկայում կայ մէկ այլ մեթոդ՝ իրական առարկայի վերարտադրութիւն, երբ ամբողջովին նոր բան չի ստեղծւում։ Օրինակ, Bell Laboratories-ի Քենեթ Նոուլթօնը և Լեօն Հարմոնը ցուցադրել են վերարտադրութիւններ, որ ստեղծուել են լուսանկարը հեռուստատեսային տեսախցիկի պէս մի սարքի միջոցով սկանաւորելով, յետոյ վերածելով ստացուած ազդանշանները ժապաւէնի վրայ թուային ներկայացումների եւ համակարգչին հրահանգելով, որ վերլուծի պատկերի լուսաւորութեան եւ ստուերի մակարդակները։ Այս եղանակով թուերը կամ փոքր նիշերը, որոնցից իւրաքանչիւրին վերագրուած է իր լուսաւորութեան կամ ստուերի մակարդակը, կարող են համակարգչի միջոցով ճանաչուել, եւ այսպէս բնօրինակ լուսանկարը վերարտադրուել որպէս ինչ֊որ այլ բան։

Նոուլթօն/Հարմոն վերարտադրութիւնն արուել է մարդու տեսողական ընկալման հետազօտութեան շրջանակներում, սակայն այդ վերարտադրման տեքնիկան այնքան յաջողութեամբ տարածուեց, որ մարդիկ սկսեցին փորձել նախկինում անիրականանալի թուացող բաներ։

Օրինակ՝ Հ. Ֆիլիպ Պետերսոնը վերջերս սկանաւորեց Մոնա Լիզայի ֆոտօ պատճէնը եւ ամբողջովին վերակառուցեց այն՝ օգտագործելով միայն երկու նիշ ունեցող թուեր՝ սանդղակի հարիւր աստիճան ունեցող մոխրագոյն գամմայի հիման վրայ։ Սկանաւորման ժամանակը՝ չորս րոպէ։ Գծագրման ժամանակը (որի ընթացքում թուերը ճիշտ դասաւորուեցին և գծագրուեցին պլոտերով)՝ 16 ժամ։ «Մոնան՝ թուերով» թռիչքի թանկարժէք միջոց է, բայց արուեստում միշտ տեղ կը լինի այսպէս կոչուած Էւերեստի մտածողութեան համար՝ «Ես սարն յաղթահարեցի, քանի որ այն այնտեղ էր»։


ֆիլիպ պետերսոնի գործը գտայ էստեղ։

H. Philip Peterson, »Mona by the Numbers«, 1965, computer-generated graphic ; computer (scanning process): CDC 160, computer (image generation): CDC 320; output: incremental plotter; diazo print on paper and polyurethane rigid foam board, 119,5 x 78 x 0,6 / © H. Philip Peterson ; photo © ZKM | Center for Art and Media Karlsruhe, photo: Franz J. Wamhof

Հ․ Ֆիլիպ Պետերսոն, «Մոնան՝ թուերով», 1965, համակարգչով գեներացուած նկար; համակարգիչ (սկանաւորելու պրոցեսը)՝ CDC 160, համակարգիչ (պատկերի գեներացում)՝ CDC 320; արդիւնք՝ ինկրեմենտող պլոտեր, qիազօ տպագրութիւն թղթի եւ պոլիուրեթան կոշտ փրփրապլաստէ տախտակի վրայ, 119,5 x 78 x 0,6 / © Հ․ Ֆիլիպ Պետերսոն ; լուսանկար՝ © ZKM | Center for Art and Media Karlsruhe, լուսանկարիչ՝ Ֆրանց Ջբ Ուամհօֆ։

#արուեստ #պատմութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ արուեստ  պատմութիւն