2024-09-07-24923702

աղբիւր

էս մարդը հաշուել ա որ իրան կարելի ա 23 ձեւով գրել։

դէ ես բազմիցս ասել եմ՝ 25 տարի առաջ էլ մարդիկ ունէին՝ aol, yahoo messenger, icq, microsoft֊ի ինչ֊որ բան, ու տեղական bumerang messenger֊ը որ աշխատում էր freenet֊ով կպած լիենլով, կամ եթէ ընկերներդ են freenet.am֊ով կպել։

ու հա, քանի որ չեն թողնում մի տեղից միւս գրել, եւ մի հարթակ լքելու գինը քեզ համար շատ են բարձրացնում, զի դէ իրենք կը մեռնեն, եթէ բոլորն իրենցից գնան, էդ իրենց համար կեանքի֊մահուան հարց ա, էդ պատճառով էլ բոլորը տառապում են հազար հատ նոյն գործառոյթով, բայց տարբեր ծրագրից ունենալով։ զի էս մարդու հետ շփւում ես սրանով, իսկ էն մարդու հետ՝ նրանով։

բայց ձեզ խաբել են, գցել են, կարելի ա մի հաշիւ ու մի ծրագիր ունենալ, ու շփուել բոլոր֊բոլորի հետ։

պարզապէս ձեզ չեն թողնում։

ես կրկնեմ, գուցէ պիտի շաբաթը մէկ գրեմ դա։ երբ ինձ ասում են՝ արի ֆէյսբուք կամ այլ տեղ, որ կարողանաս մեզ հետ շփուել, ես պատասխանում եմ, որ էդ ինձ չի որ չեն թողնում շփուել, ես կարող եմ, էդ իրանց չեն թողնում ինձ հետ շփուել իրենց հարթակից դուրս։

ի՞նչ անել երբ քեզ չեն թողնում։ չեն թողնում ծնողները, օրինակ։ մեծանում ես՝ գնում են։

բայց էս կորպորացիաների ձեռքը բոլորը անզօր երեխաներ են։ բա ի՞նչ ենք անելու եթէ վեհ էս ընկերութիւնը իրա վեհ լուծումով չլինի։ ու դեռ լաւ ա եթէ մի քիչ նեարդայնացած երեխաներ են, զգում են որ իրենց չեն թողնում, բայց չեն կարողանում էդ տոքսիկ յարաբերութիւնից դուրս գալ։ իսկ մարդիկ էլ կան վայելում են։ հոգոց։

ասում ենք՝ համացանց, բայց համա չի։ մի հատ լար ա դէպի էս մի կորպորացիա, մի հատ էլ լար ա դէպի էն մէկը։ ու կորպորացիան քեզ լաւութիւն ա անում, թելերից քաշելով։

#անկապ #համացանց #ապակենտրոնացում #ազատութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  համացանց  ապակենտրոնացում  ազատութիւն