ուրեմն, էսպիսի լաւ հպէկրանի ստեղնաշար կայ՝ https://repo.coolbug.org/bw/coolkbd
այն լռելեայն սատարում ա բացի qwerty շարուածքից, նաեւ հայերէն եւ ռուսերէն գրամեքենայի շարուածքների։
maemo պանակում կայ build.sh — եթէ նրանով շինել, կը ստանանք coolkbd.bottom, coolkbd,top, coolkbd.dock բինարները։
մէկը հպէկրանի ստեղնաշարը բացում ա վերեւից, միւսը՝ ներքեւից, իսկ երրորդը ներքեւից դոք ա անում, այսինքն չի ծածկում եղած մատուհանը, այլ փոքրացնում ա պատուհանը, զբաղեցնելով պատուհանից ներքեւ էկրանի մասը։
ստեղնաշարը գալիս ա switch.sh սկրիպտով՝
$ cat /home/user/coolkbd/maemo/switch.sh
#!/bin/bash
set -e
ROOT="$(cd `dirname "$0"`; pwd)"
cd "$ROOT"
( killall coolkbd.dock && ( nohup /home/user/coolkbd/maemo/coolkbd.bottom & ) ) || \
( killall coolkbd.bottom && ( nohup /home/user/coolkbd/maemo/coolkbd.top & ) ) || \
killall coolkbd.top || ( nohup /home/user/coolkbd/maemo/coolkbd.dock & )
ես այն մի թեթեւ փոխել եմ, աբսոլիւտ ուղիներ դնելով։
պէտք ա կարգաւորել օհ֊ը այնպէս, որ այս սկրիպտը կանչուի ամէն անգամ, երբ սեղմում ես որեւէ երկաթէ կոճակ։ ես xev֊ով ստուեցի որն ա pinephone֊ի power ստեղնի կոդը, եւ կարգաւորեցի ~/.xbindkeysrc նիշքը՝
$ cat ~/.xbindkeysrc
# bind power button to a script
"/home/user/coolkbd/maemo/switch.sh"
m:0x0 + c:124
ահա, հիմա եթէ աշխատեցնում ենք xbindkeys այն գնում ա բեքգրաունդ, ու ամէն անգամ երբ սեղմում եմ սնուցման կոճակը, ստեղնաշարը կամ յայտնւում ա տարբեր տեղերում, կամ անհետանում ա։
ահա ներքեւից՝ դոք եղած՝

իսկ ահա՝ ներքեւից, բայց ոչ դոք եղած, ծածկում ա dino֊ի պատուհանը՝

կան տարբեր շարուածքներ՝
հայերէն՝

ռուսերէն՝

յատուկ՝

ու լրիւ՝

սեղմում ենք power կոճակն, ու կորում ա, յետոյ էլի ենք սեղմում՝ յայտնւում ա վերեւից՝

յաջորդ վիճակը՝ անհետանում ա՝

ու տէնց շարունակ, քանի xbindkeys֊ը աշխատում ՝ վերեւից, ներքեւից, դոք եղած, անհետացած։
պէտք ա նշել, որ power֊ը սեղմելիս նաեւ maemo֊ի մենիւն ա դուրս գալիս։ դա ոչինչ, արհամարհում եմ, սեղմում եմ մի տեղ՝ կորում ա։
ու տէնց։
#մաեմօ #փայնֆոն #մաեմո #փայնֆօն #լինուքս #հպէկրան #էկրանահան #ստեղնաշար #հայերէն #ռուսերէն #լուծում #հեռախօս #ազատութիւն