2024-06-23-23880120

ես կարծում եմ, netsurf֊ը էն ուեբ դիտարկիչն ա, որով կարելի ա գնահատել ուեբ կայքերը։ եթէ netsurf֊ը ցոյց չի տալիս՝ ուրեմն վատ կայք ա։ ուրեմն պէտք չի դրանով օգտուել։

նաեւ netsurf֊ը աշխատում ա համարեա գրեթէ ամէնի վրայ, օրինակ՝ amiga֊ի վրայ։

netsurf֊ն ունի իր լռելեայն փնտրելու համակարգերի ցանկը՝

բադիկն արդէն էդքան վատ չի, բայց եկէք աւելացնենք ինչ֊որ այլ փնտրելու համակարգ։

openbsd webzine֊ի անցեալ տարուայ՝ հելոուինին նուիրուած համարում ներկայացուել ա koekel SearXNG համակարգի փնտրելու հանգոյցը՝

եկէք փորձենք աւելացնել այն netsurf֊ի մէջ։

գտանք փնտրելու համակարգեր նկարագրող ֆայլը։

doas vim /usr/share/netsurf/SearchEngines

աւելացնենք էնտեղ՝

SearxNG|s.cybernuk.es|https://s.cybernuk.es/search?q=%s|https://s.cybernuk.es/favicon.ico|

պարզւում ա, շատ կարեւոր ա որ դրանից յետոյ չլինի դատարկ տող, այլապէս netsurf֊ը չի գտնում ոչ մի փնտրելու համակարգ։

ու ահա, ստացուեց՝

#netsurf #searxng #դիտարկիչ #փնտրում #փնտրելու_համակարգ #իւնիքս #ուեբ #մինիմալիզմ #ազատութիւն #կարգաւորում #տէք #այլընտրանք #հանդէս

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ netsurf  searxng  դիտարկիչ  փնտրում  փնտրելու_համակարգ  իւնիքս  ուեբ  մինիմալիզմ  ազատութիւն  կարգաւորում  տէք  այլընտրանք  հանդէս