2024-06-22-23855487

ուզում եմ խօսել ժամանակի կարեւորութեան մասին, կրկին։

պատկերացրէք, ու դա շատ հեշտ ընկալելի ա մեզ համար։

ձեր ընկերը գնացել ա արտերկիր։ ապրել ա էնտեղ 15 տարի։

հետ ա եկել, ասում ա՝ գուցէ մնամ, ու պարբերաբար ասում ա՝ արի հանդիպենք։

ոնց որ ոչ մի բան չի եղել։

բայց դուք առանձին ապրել էք 15 տարի։ կամ 5՝ էական չի։

նա արդէն չգիտի քեզ։ քեզ գիտեն էն մարդիկ որ էդ տարիները քեզ հետ կիսել են։ հետեւել են տրանսֆորմացիաներիդ, գիտեն պատճառները։

մենք գալիս ենք էն փիլիսոփայական հարցին՝ որն ես դու։ ու եթէ քո յիշողութիւնը ջնջում են, դու արդէն այլ մարդ ես ու կարող ես այլ ձեւ զարգանալ, ձեւաւորուել։

որովհետեւ դու զարգանում ու ձեւաւորւում ես ոչ անկապ, այլ նրանով թէ ինչ յանգամանքներ են լինում, ու ոնց ես դու դրանց արձագանքում։

այնպէս որ ընդամէնը բացակայութիւնից յետոյ վերադարձի ժամանակ դու նոյն մարդու հետ չես շփւում։ լրիւ այլ անձի հետ ես շփւում։ եւ դու իր համար չես կարող իր ներկայ ընկերների պէս կարեւոր լինել, որովհետեւ ներկայ ընկերներն են որ գիտեն պատմութիւնդ։

իսկ ոչ թէ ընդամէնը բացակայութիւնը՝ յարաբերութիւն աւիրելը՝ համարեա գրեթէ անհնար ա վերականգնել։ հնարաւոր ա՝ բայց ինչի՞ համար էդքան ջանքի «ծախս» անել։ աւիրելը հեշտ ա, կրկին կառուցելը շատ բարդ։ ու ինչի՞ համար, երբ արդէն ունես քո նոր ընկերներին։ ըստ որում շատ մարդ մարդուն պէտք չի։ դէ ինձ պէտք չի։ մի քանի հոգին արդէն շատ ա։ ի դէպ էդ պատճառով ես ռոմանտիկ յարաբերութեան տապալումից յետոյ հնարաւորինս չէի շփւում մարդկանց հետ, որ նոր կապեր չստեղծեմ։ հայբերնէյթ էի անում ինձ։ բայց մէկ ա՝ ժամանակը փոխւում ա, նոյնիսկ էդ յարաբերութեան տապալումն ու մենակ լինելն են քեզ անվերադարձ փոխում։

ընդհանուր առմամբ՝ դու չես կարող կորել, ու հետ գալ, եւ ասել՝ սիրէք ինձ։ ընկերական թէ ռոմանտիկ։

դու չկայիր, ու գալիս ես ուրիշ մարդու մօտ։ էդ նման ա նրան, ոնց երեխաներն են մօտենում այլ երեխաներին ասելով՝ արի ընկեր լինենք։ էդպէս եթէ եւ լինում ա երեխաների մօտ, մեծերի մօտ արդէն դժուար թէ լինի։

ու առաւելագոյնն ինչ հնարաւոր ա ակնկալել՝ բարեւներն են։ ու պէտք ա իմանալ որ էն մարդու մօտ էլ ազատ սլոտ չկայ քեզ համար։

ու հեռանալուց՝ ինչ ձեւ էլ դա լինի, պէտք ա գիտակցել, որ էդ ըստ էութեան անվերադարձ ա։

#յարաբերութիւն #ընկերութիւն #բացակայութիւն #անկապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ յարաբերութիւն  ընկերութիւն  բացակայութիւն  անկապ