2024-02-24-22221975

անդրոիդի նոտօ տառատեսակների հայերէնը աչքերս տանջում են։

ես սիրում եմ թարումեանի գրքի տառատեսակը։

մտածեցի, սէյլֆիշումս root ունեմ, փոխեմ դէ։

գնացի, գտայ որ /opt/alien/rootfs֊ում ա system/fonts֊ը։ էնտեղ էլ կան՝ NotoSansArmenian-Bold.otf, NotoSansArmenian-Medium.otf ու NotoSansArmenian-Regular.otf.

բացեցի թարումեանի ֆոնտը, կոնուերտեցի fontforge֊ով .otf֊ի։ դրա համար պէտք ա անել generate ու ընտրել open type (cff) ձեւը։ բայց էդպէս ասաց, որ em size֊դ 2048 ա, իսկ պէտք ա լինի 1000։ ու fontforge֊ը առաջարկեց որտեղ փոխել՝ element մենիւ֊ում։

էսպէս, պահեցի։ հիմա փորձում եմ փոխել, բայց պարզւում ա /opt/alien/rootfs֊ը միայն ընթերնելու համար մաունթ եղած squashfs ա, /opt/alien/system.img ֊ից։

sailfish֊ի մէջ աւելացրի squashfs-tools որ անփաք անեմ system.img֊ն։

[root@XperiaXA2-DualSIM ~]# unsquashfs /opt/alien/system.img
-bash: unsquashfs: not found
[root@XperiaXA2-DualSIM ~]# pkcon search squashfs
Searching by details
Starting
Refreshing software list
Querying
Finished
Available       squashfs-tools-4.3.0+git1-1.5.3.jolla.armv7hl (jolla)          Utility for the creation of squashfs filesystems
Available       squashfs-tools-debuginfo-4.3.0+git1-1.5.3.jolla.armv7hl (jolla)Debug information for package squashfs-tools
Available       squashfs-tools-debugsource-4.3.0+git1-1.5.3.jolla.armv7hl (jolla)       Debug sources for package squashfs-tools
[root@XperiaXA2-DualSIM ~]# pkcon install squashfs-tools
Resolving
Querying
Testing changes
Finished                                       [                      ] (0%)
The following packages have to be installed:
squashfs-tools-4.3.0+git1-1.5.3.jolla.armv7hl  Utility for the creation of squashfs filesystems
Proceed with changes? [N/y] y


Installing
Starting
Refreshing software list
Querying
Resolving dependencies
Installing packages
Downloading packages
Installing packages
Finished

փորձում եմ՝ ասում ա՝

[root@XperiaXA2-DualSIM ~]# unsquashfs /opt/alien/system.img
Filesystem uses lz4 compression, this is unsupported by this version
Decompressors available:
gzip
lzma
lzo
xz

իրանք դա կանխատեսել էին, երբ հաւաքում էին իրենց squashfs-tools֊ը, պարզւում ա՝ այն ունէր տարբեր սեղման ձեւեր, բայց ոչ lz4, որով իրանց system.img֊ն սեղմուած ա։

ապա scp արեցի էդ system.img֊ն իմ լափթոփի մէջ։ emerge արեցի squashfs-tools֊ը lz4 դրօշով։ unsquashfs արեցի, փոխեցի ֆայլերը իմ գեներացրած ֆայլով, հին անունները փոխելով։ հաւաքեցի կրկին lz4 ձեւով system.img՝

mksquashfs squashfs-root system-new.img -comp lz4

տարայ sailfish, փոխեցի ֆայլը։ ու ահա, վերջապէս, պրծայ էն տառատեսակից՝

ու տէնց։

#առօրեայ #տէք #սէյլֆիշ #տառատեսակ #գրքի #անկապ #էկրանահան #հայերէն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝         առօրեայ  տէք  սէյլֆիշ  տառատեսակ  գրքի  անկապ  էկրանահան  հայերէն