էս մէմը մեկնաբանեմ, հա՞։ icq֊ն աչքիս լոյսը չի։
ու առհասարակ ոչ մի սեփականատիրական «մեսենջեր» կոչուածն ինձ հետաքրքիր չի որ ես այն համեմատեմ կամ չհամեմատեմ։
ես դժբախտութիւնս եմ համարում այն որ ես օգտագործել եմ teams ծրագրակազմը։
icq֊ն էլ շատ չի տարբերւում՝ բաց հաղորդակարգ էր, կարելի էր գրել third party կլիենտներ՝ դա լաւ էր։ բայց կենտրոնացուած սերուիս էր։
հաղորդակարգը՝ համայնքի կողմից չէր կառավարւում։ ամէնը պատկանում էր կոնկրետ ընկերութեան։
բայց նոյնիսկ եթէ այդ ամէնը թողնենք մի կողմ ու խօսենք լոկ տէքի մասին՝ էն ժամանակ մարդիկ չէին կարող եւ չէին գրի պրոդուկտ js֊ով։ ինչպիսին teams֊ն ա։
icq֊ն երեւի չէր գրուած երազածս լեզուով, բայց երեւի գրուած էր c֊ով։ ու երեւի էդ պատճառով էլ էր արագ աշխատում։ (չդիմանամ ու նշեմ որ skype֊ի առաջին վարկածները pascal֊ով էին գրուած։ ու գուցէ ամենաարագ աշխատող ծրագիրը չէր, բայց այն անում էր բարդ բաներ՝ աշխատում էր բաշխուած ձեւով։ կենտրոնացած էր, կախուածութիւն կար կենտրոնական սերուերից, ինչը շատ վատ ա, ու ոչ մի ձեւ չեմ արդարացնում, բայց կարողանում էր նաեւ կլիենտից կլիենտ աշխատել, կամ մի կլիենտ օգտագործել որպէս ուղի այլ կլիենտին հասնելու համար։ դա իհարկէ արժէզրկուած ա նրանով որ skype֊ը սեփականատիրական ծրագիր ա։ ամէն դէպքում, ms֊ը դա փոխեց, ու skype֊ը շատ արագ դարձաւ պարզապէս կենտրոնացուած համակարգ, ինչպէս մնացածն են։)
ես կը փոխէի էս մէմը՝ միայն ձախ մասում տեղաւորելով որեւէ ազատ հաղորդակցման գործիք։
բայց ո՞րը։ pidgin֊ը՝ կարող ա լինել էնտեղ։ psi֊ն՝ կարող ա լինել։
նոյնիսկ dino֊ն, եթէ համեմատենք teams֊ի հետ՝ արագագործ ա, վազում ա։
բայց կարելի ա եւ քննադատել dino֊ն՝ չի սազում ազատ ծրագրակազմին լինել էդքան դանդաղ։ ուտել էդքան մարտկոց։
dino֊ն գրուած ա vala֊ով, ու gtk4֊ով։
ինչը երեւի էդ տէքի մասին շատ լաւ չի խօսում։
արդե՞օք մեզ պէտք էր էդքան ծանր gtk4֊ը։ ես երբեմն զգում եմ, տեսնում եմ ոնց ա մաս մաս dino֊ի պատուհանը նկարւում էկրանիս։
«իսկ էդի լա՞ւ ա»։
էսպէս ես տեսնում էի նախկինում ոնց ա java֊ով գրուած icq֊ն իրան նկարում։ շատ դանդաղ։
java֊ն ես ատում էի որպէս օգտատէր՝ դրանով գրուած գրաֆիկական ծրագրերը շատ դախ էին ու դանդաղաշարժ։
իսկ ի՞նչ ծրագրեր էի տեսնում՝ հիմնականում կորպորատիւ։ ծրագրեր, որ կորպորացիաները ծախել են այլ կորպորացիաների վրայ։ որպէսզի դրանք պարտադրեն իրենց աշխատողներին էդ համակարգերն օգտագործել։ զի աշխատողը շատ ընտրութիւն չունի, նա չի ընտրում ծրագրակազմը՝ ընտրում ա իր մենեջերը, իսկ մենեջերը կամ էդ ծրագրակազմը չի օգտագործի, կամ եթէ եւ օգտագործի՝ իրան աւելի կարեւոր ա իրա մենեջմէնթին ներկայացնել որ նա յաջող գործարք ա արել, քան էդ ծրագրակազմը ոնց ա աշխատում կամ ինչքանով ա կիրառելի։
teams֊ը նոյն պատմութիւնն ա։ ms֊ը ունի հարուստ պարտնեօրներ, որոնց վրայ վաճառում ա իրանց գրասենեակային արտադրանքը։
իրանք լրիւ կարող են յաջողակ լինել եւ slack֊ի պէս գործիք անելով։ ճիշտ ա, teams֊ը ամէն դետալի մէջ slack֊ից դախ ա, բայց ընդհանուր առմամբ նոյն դախութիւնն ա՝ դանդաղ ա, ուտում ա լիքը օպերատիւ յիշողութիւն եւ պրոցեսորի ժամանակ։ երկուսն էլ գրուած են js֊ով ու պահանջում են ինտերպրետատոր։
ընդհանուր առմամբ էդքանն էի ուզում ասել։ կրկնեմ այլ միտք վերջում՝
իրանք կարողանում են վաստակել փող ոչ էն պատճառով որ գժանոց գործիքներ են սարքում։ այլ էն պատճառով որ մենք դախ ենք եւ անկիրթ։
էն պատճառով որ մեզ կարելի ա դայեաղ անել, գրաբարով ասեմ, էդ գործիքները որպէս մրցունակ եւ լաւ լուծում։
չաթեր միշտ կային։ ազատ համայնքը միշտ չաթւում էր՝ զի էնտեղ բաց եւ շփուող մարդիկ են։ միշտ չաթւում էր xmpp եւ irc չաթերում։
irc֊ն էլ, xmpp֊ն էլ ունեն մուտքի շեմ։ էնպէս չի որ միացնում ես ու աշխատում ա։ պէտք ա անես ընտրութիւններ։ պէտք ա սովորես հրամաններ։ էդ բարդ չի, բայց էդ թւում ա բարդ նրան, որ սովոր ա որ իրանից ոչ մի բան չի պահանջւում։
սովոր ա որ իրա փոխարէն ամէնը կարուի։ բայց ի՞նչ գնով՝ չի գիտակցում։
էն մարդիկ որ աշխատում են էդ ընկերութիւններում, նոյնիսկ եթէ նրանք ծրագրամիստ են՝ էլի դախ են մեծ մասամբ։ ոչ հետաքրքրասէր են, ոչ բաց, ոչ էլ շփուող։
իրանք չեն եղել նստած չաթերում միշտ։
իսկ մենք միշտ չաթերում շփուել ենք, կիսուել ենք, հարցրել ենք, տուֆտել ենք, եւ այլն։ եւ էդպէս ենք եւ աշխատել ինչ֊որ մէկի վրայ, օգնելով իրար լուծել խնդիրներ, եւ աշխատել մեզ հետաքրքրող բաների վրայ։
ու յանկարծ սլէքը անում ա irc կամ xmpp դեբիլի համար։ ու յանկարծ մենեջերները դա սկսում են առնել։ ու յանկարծ բոլորին տարաւ դրա վրայ։
չնայած այն ակնյայտօրէն վատ ա գրուած քան մեզ ծանօթ լուծումները, վատ ա աշխատում քան մեզ ծանօթ լուծումները, եւ այլն։
դրան էլ կպցրել են ինչ֊որ բոտ, ու ինչ֊որ բիզնէս «ֆիչըրներ» ու ամբողջ աշխարհը ապշեց, երջանկացաւ։
ինչպիսի երջանկութիւն՝ ապրել այն աշխարհում ուր «սլէք» կայ։
ու հիմա եթէ բողոքեն՝ ապա oldschool մարդիկ որ յիշում են icq֊ն։ ոչ թէ irc֊ն, այլ icq֊ն։ աւաղ։
ինչեւէ։
#չաթ #ծրագրակազմ #ազատութիւն