2023-11-05-20621045

ազատ ծրագրակազմի խնդիրներից մէկը շատ մարդկանց համար ոչ կայուն աշխատանքն ա, դա էլ իր հերթին՝ նոր ու նոր «ֆիչըրներ» ուզելուց ա։

օրինակ, կար gtk2՝ համարել են հնացած, չեն նայում դրան այլեւս։ ամբողջ ջանքը գնաց gtk3֊ի իսկ յետոյ gtk4֊ի մէջ։

բայց gtk2֊ը հազիւ կայունացել էր, նորմալ աշխատում էր, իրան հետեւելը, պարզապէս որ շինուի ու շարունակի աշխատել, ոնց կար՝ էդքան էլ ծանր չի։

կար gtk2֊ով գրուած gnome2։ էլի հազիւ կայունացել էր, նորմալ աշխատում էր։

գրեցին gnome3, որ ամենասկզբից, իհարկէ շատ խնդիրներ ունէր։ նոյնը kde֊ների մասին ա կարելի ասել։

ու մարդիկ հա գտնում էին իրանց էդ օղակի մէջ, սպասում սպասում են, որ կայունանայ վիճակը, սխալներն ուղղեն, հազիւ ուղղւում են՝ նոր վարկած ա դուրս գալիս, ու կրկին սխալներն են ուղղում։

իհարկէ, կարող են gnome/kde/gtk/qt չօգտագործել։ բայց դժուար չօգտագործեն, մանաւանդ սկսնակները։

իմ օգտագործած windowmaker֊ը քսան տարուց աւել ա ինչ կայուն ա։ շատ կոդ էլ չկայ։ չի էլ փոխւում։

#իւնիք #ազատութիւն #ազատ_ծրագրակազմ #ծրագրակազմ #լինուքս #տէք

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ իւնիք  ազատութիւն  ազատ_ծրագրակազմ  ծրագրակազմ  լինուքս  տէք