ես մտածեցի որ ես լրիւ խորհուրդ եմ տալիս փայնֆօնը։
ինքը լրիւ պատրաստ ա օգտագորուած լինել։
եթէ ինչ֊որ մէկն անպատրաստ ա՝ դա մարդիկ են։
փայնֆօնը ենթադրում ա որոշակի ապրելակերպ։ ապրելակերպ, որ ես ունեմ, բայց ոչ բոլորն ունեն։
ու ինձ թւում ա լաւ ձեւ ա անել հետեւեալը՝
- պատուիրել փայնֆօն։ էն էժան $150֊ոց վարկածը։ եթէ շատ էք ուզում, ապա փայնֆօն պրօ֊ն, երեւի աւելի արագ ու յարմար կը լինի։
- երբ հասնի, տեղակայէք ձեր ուզած ծրագրակազմը։ մէյլ, xmpp չաթ, պոդքաստ, rss ընթերցիչ, գրքերի ընթերցիչ։ օկէյ, կայ մաստոդոնի կլիենտ։ էլ ձեզ բան պէտք չի։ սա ա փայնֆօնով հնարաւոր ապրելակերպը։
- եթէ ուզում էք սիմ քարտ օգտագործել, տեղափոխէք սիմ քարտը։
- էս պահին նուիրէք հեռախօսը մէկին, էնպէս որ չկարողանաք հետ վերցնել։ թէ չէ ձեռքը ձգուելու ա դէպի նախկին ծանօթ հեռախօսը։
- երբ ինչ֊որ բան վատ աշխատի, կամ չաշխատի՝ ընդունէք դա։ ուրեմն պէտք չի որ աշխատի։ պարբերաբար թարմացրէք ու կուղղուի։ կամ գրէք այդ մասին չաթերում, շփուէք։
- պրոֆիտ
երեւի անհրաժեշտ կը լինի ձեզ հետ ունենալ լիցքաւորիչ կամ մարտկոց ու լար։ զի փայնֆօնի էներգակառավարումը չնայած լաւացրել են, դեռ կատարեալ չի։ բայց հաւանաբար մէկ ա հիմա էլ ունէք ձեզ հետ եւ լար եւ մարտկոց։
ու մնացածը պէտք ա ընդունել։ դուք ունէք փայնֆօն ոչ նրա համար որ ստանաք ինստագրամի ծանուցումները, ոչ նրա համար որ աշխատեցնէք յաւելուածներ որ ձեր ամէն քայլն արձանագրում են։
այո, անյարմար ա՝ բայց ազատ համայնքը չունի էն ռեսուրսներն ինչ նաեւ ձեր փողերով եւ ժամանակ տրամադրելով հարստացած «բիգ տէքը»։
ինչքան շատ մարդ օգտուի ազատ օհ֊երով հեռախօսներից, այդքան շատ մարդ դրանց միջից կը լինի դեւ, ու էդքան շատ մարդ կը մասնակցի ազատ հարթակների սպասարկման եւ զարգացման գործին։
այո, դուք մնալու էք ինքներդ ձեզ հետ շատ անգամ։ որովհետեւ ազատ յաւելուածներն ու ծառայութիւնները ձեզ չեն ծնգլահան անելու, ծանուցումախեղդ անելու, ու չեն մանիպուլացնելու որ աւելի շատ ժամանակ անց կացնէք էկրանի մօտ։ էդ պատճառով ա որ դիասպորայից կամ մաստոդոնից շատ քիչ մարդ ա օգտւում՝ մանիպուլացուած չեն ու չեն օգտւում։ պէտք ա անել քաղաքական ընտրութիւն ու ընդունել չմանիպուլացուած լինելու հանգստութիւնը եւ ծրագրակազմի հում լինելը։
էսօր ես քայլել եմ, լսել եմ պոդքաստ։ չաթս աշխատում ա, դիտարկիչս նոյնպէս։ խցիկս նոյնպէս՝ դանդաղ ա, բայց աշխատում ա։ վիդեօ նկարելու ծրագրակազմ ոնց որ դեռ չկայ։ լինում ա ապրել։ ես էդպէս ապրում եմ՝ դուք էլ կարող էք։
#փայնֆոն #փայնֆօն #ազատութիւն #ծրագրակազմ #երկաթ #ապրելակերպ