2023-02-04-17080419

ինձ դուր ա գալիս sxmo֊ն նախ որովհետեւ x֊ն xorg֊ի մասին ա։

նոյն պատճառով ինձ դուր ա գալիս maemo֊ն՝ hildon֊ը x միջավայր ա։ ճիշտ ա՝ էնպէս չի որ էն ժամանակ ընտրութիւն ունէին։

x֊ը լաւ ա նրանով, որ կարող եմ օրինակ իմ հեռախօսից մէյլ կլիենտ խփել իմ լափթոփի էկրանին, գրել նամակ։ wayland֊ը, ասում են, յարմար api ունի ծրագրաւորողի համար։ գուցէ, բայց ախր server չի։ ինձ դուր ա գալիս, որ x֊ը տանում ա գրաֆիկական պրիմիտիւներ՝ գիծ, ուղղանկիւն, իսկ wayland֊ը՝ նկարներ, բայց wayland֊ի երկրպագուները շեշտում են, որ էսօր դա ակտուալ չի՝ ժամանակակից «ֆրէյքմուորքները» մէկ ա էնպիսի բարդ կոնտրոլներ ու կոճակներ են նկարում, որ մէկ ա չես կարող պրիմիտիւներով ուղարկել՝ պիտի նկար ուղարկես։ ինչին ի պատասխան ես ունենում եմ զգացողութիւն՝ պէտքս չի ձեր գրադիենտ կոճակները, գնամ տեսնեմ ո՞ր գրադարաններով եմ կարողանում մինիմալիստական կոնտրոլներ նկարել։ (գտել եմ վերջ գրադարան՝ modula-3֊ով գրուած trestle֊ն ա։)

sxmo֊ն չի օգտագործում ու չի պահանջում եռաչափ արագացում։ դա նշանակում ա, որ եթէ ունես վիդեօ «քարդ», դէ, չիպսէթի մէջ, որն ունի, բնականաբար արագացում, բայց դու չունես դրա ազատ դրայւեր՝ քեզ մօտ միջավայրը մէկ ա աշխատելու ա՝ այն չի օգտագործում արագացում։

օրինակ, droid4 ես երկար ժամանակ չէի կարողանում օգտագործել, զի առանց արագացման maemo֊ի hildon֊ը փաստացի կիրառելի չէր։ մօտ մի տարի էր, ինչ maemo֊ն տեղակայել էի ու չէի քշում՝ մի տեղ սեղմում էիր, քանի որ արագացում էր պահանջում, պիտի մի տաս վայրկեան սպասէիր, միջանկեալ կադրերը չէր նկարի, բայց վերջնական արդիւնքը կը լինէր։

maemo֊ում ինձ դուր ա գալիս, որ սովորական linux ծրագրերն այնտեղ աշխատում են։ էսօրուայ maemo leste֊ում՝ առաւել եւս՝ դա փաստացի devuan ա, վրայից մի քանի maemo֊ի փաթեթ։ devuan֊ի շտեմարաններից ինչ ուզում՝ տեղակայում ես։

nokia֊ի, այսօր գոյութիւն չունեցող maemo֊ում էդպէս չէր։ իրենք maemo֊ն հաւաքել էին debian֊ի իրենց «ֆորքի» վրայ՝ ու չէր լինում debian֊ի շտեմարանները միացնել ու դրանցից բաներ տեղակայել՝ համատեղելի չէին։ եւ լրիւ նոյն ծրագրերը, չնայած լինում էր օգտագործել՝ պէտք էր առանձին փաթեթաւորել maemo֊ի համար, չնայած debian֊ում արդէն կային։

nokia֊ից մնացած մի այլ վատ ժառանգութիւն՝ maemo֊ի համար գրուած ծրագիրը՝ եթէ այն օգտագործում ա hildon գրադարանի հնարաւորութիւններ՝ չի աշխատի սովորական linux֊ի վրայ։

վիճակն էդքան վատ չի, ոնց հասկանում եմ, ոնց sailfish֊ի դէպքում։ sailfish֊ի դէպքում լրիւ ui֊ը պէտք ա արտագրուի, որ նորմալ համակարգում աշխատի՝ sailfish սպեցիֆիկ դասերի գրադարանները (դե՞ռ) փակ են։ maemo֊ի դէպքում շատ բան պէտք չի արտագրել, կարելի ա կոդի մի մաս նախապրոցեսորի հրամաններով փակել՝ ու այդպէս էլ անում էին շատ մաեմօ ծրագրերում, ասում էին՝ եթէ symbian ա, ապա էս կոդը, եթէ maemo ա, ապա՝ էս, այլապէս՝ էս։ բայց էլի հաւէս չի որ չես կարող պարզապէս ելատեքստը վերցնել, շինել ցանկացած տեղ ու աշխատի։

նշանակում ա՝ մի տեղ դրուած ջանքը պէտք ա կրկնուի։

առհասարակ, մոբայլ linux համակարգերի աղէտն էն ա, որ ամէն իրականացում շատ էր առանձնանում, ու կապում ամէնն իր մէջ։ մասնաւորապէս նրանից էր, որ կորպորատիւ համակարգեր էին։ կորպորատիւ «մենեջմէնթի» տեսանկիւնից այսպէս էր՝ «օգտուենք ազատ ելատեքստով ծրագրերից, որ նուազեցնենք ծախսերը, եւ ամէնը զրօյից չգրենք», բայց իրենց տեսանկիւնից կարեւոր չէր, արդեօք այն ինչ իրենք սարքել են, իրենց սարքերից եւ համակարգերից դուրս որեւէ կիրառութիւն կունենայ։

էսօրուայ maemo նախագիծը կրում ա էդ տխուր ժառանգութիւնը։ մի քանի բան լրիւ աղէտալի են, օրինակ՝ ստեղնաշարը։ nokia֊ն իր հպէկրանի ստեղնաշարը նախագծել ա էնպէս, որ այն աշխատի իր համակարգում։ իսկ իր համակարգում, ենթադրւում էր, որ աշխատում են ծրագրեր, որ link են եղած hildon գրադարաններին։ նաեւ, իրենք «ֆորք»֊ել են ոչ միայն debian֊ը, իրենց մօտ իրենց իսկ gtk֊ի ու qt֊ի «ֆորքերն» էին, ու ստեղնաշարը աշխատում էր հէնց այդ «ֆորքած» գրադարաններով գրուած յաւելուածների հետ միայն։ nokia֊ի մենեջմէնթին դա բնաւ չէր նեղում, բայց մենք մինչ էսօր տառապում ենք ստեղնաշարի պատճառով։

maemo֊ի ստեղնաշարը չէր կարողանում ուղարկել նիշեր սովորական x ծրագրերին։ առհասարակ, maemo֊ի ստեղնաշարը ուղարկում ա unicode նիշեր, ոչ թէ երկաթէ ստեղնաշարի keycode֊եր։ ես մի պահ աջակցեցի, գեներացրի վերնագրային նիշք, որ պարունակում ա մի սիւնակում unicode նիշեր, միւսում՝ xkeycode համարներ։ համեմատել էի սա keysimdef.h֊ի հետ։ եւ maemo֊ն ստացաւ ստեղնաշարի երկրորդ, x «բեքենդ»։ հնարաւոր դարձաւ գրել սովորական x ծրագրերի մէջ։ մինչ այդ լինում էր՝ բայց միայն երկաթէ ստեղնաշարով։ որը շատ հեռախօսներ չունեն։ ու էս պահին էսպէս ա՝ ուզում ես գրել hildon ծրագրի մէջ, մատիկով սեղմում ես ծրագրի դաշտի մէջ, յայտնւում ա ստեղնաշար որը գրում ա hildon յաւելուածների մէջ։ ուզում ես գրել x ծրագրերի մէջ՝ սեղմում ես որեւէ երկաթէ կոճակին, որը այդ սարքի համար յատուկ «մէփ» եղած ա՝ ու գրւում ա սովորականի մէջ։

բայց՝ droid4֊ի համար այդ կոճակը խոշորացոյցի պատկերակով կոճակն ա։ իսկ pinephone֊ի համար դա vol up֊ն ա։ բայց վերջին թողարկումներում vol up֊ն այլեւս չի հանում հպէկրանի ստեղնաշար՝ դրան խանգարում ա ձայնի ապլետը։ այն կարելի ա հանել, եւ ապա կոճակը սկսում ա աշխատել եւ ստեղնաշարը յայտնւում ա։ իսկ դա շատ պէտք էր հէնց pinephone֊ի դէպքում՝ զի pinephone֊ը չունի երկաթէ ստեղնաշար, դէ, եթէ այն չես առնում առանձին։

էս ստեղնաշարի հետ էլի խնդիր կայ՝ դրանով լինում ա գրել x ծրագրերի մէջ, բայց միայն լատինատար։ եթէ փոխում ես հայերէն, կամ որեւէ այլ չլատինատառ լեզուի՝ չի գրում։ պիտի նաեւ տերմինալի մէջ մի տեղ գրես՝ setxkbmap ու նշես շարուածքը, որ սկսից գրել։ էդ ամէն անգամ տերմինալի փոխուելն ու ձեռքով շարուածք փոխելը ամենահեշտ ու չնեարդայնացնող բանը չի։ ամէն օր չես արթնանում մտածելով՝ «ու՛խ, էսօր էլ պիտի էդ ստեղնաշարն օգտագործեմ»։ բնաւ այդպիսի մտքերով չես արթնանում։

ինչեւէ, ես շեղուեցի։ sxmo֊ի ստեղնաշարը՝ suckless֊ի svkbd֊ն ա։ կայ նաեւ wvkbd — այն աշխատում ա wayland֊ում, ոչ թէ sxmo֊ում այլ sway֊ում։ իսկ svkbd֊ն՝ x֊ում։ wvkbd֊ն ունի վրացերէն շարուածք՝ զի վրացի էնթուզիաստ կայ, որ օգտւում ա։ իսկ svkbd֊ն ունի հայերէն շարուածք, զի կայ հայ էնթուզիաստ որ օգտւում ա։

ստեղնաշարը շատ լաւն ա։ ինձ դուր ա գալիս որ չի դուրս գալիս երբ պէտք չի։ մատիկով հանում ես աջ ներքեւի մասից՝ յայտնւում ա։ ոչ միայն յայտնւում ա՝ իրականում էդ պահին ա սթարտ լինում։ մատիկով տանում ես հակառակ ուղղութեամբ՝ ոչ միայն կորում ա՝ ծրագիրը անջատւում ա, ռեսուրս չի ուտում, յիշողութեան մէջ չի մնում, պրոցեսորի ժամանակ չի տանում։ մէկ ա արագ ա սթարտ լինում՝ կարելի ա անջատել միացնել։ դա նաեւ ըստ երեւոյթին պարզ լուծում էր՝ այդ պատճառով էդպէս արին։

նաեւ, արդէն գրել եմ՝ շատ ա դուրս գալիս, որ sxmo֊ում էկրանը լինում ա կիսել։

մէկ էլ, ես ինչի՞ վերջին անգամ անցայ sxmo֊ի։ gnome փորձեցի, հետ եկայ phosh, որից երբեք հիացած չէի, այն էլ մէկ մէկ ինչ֊որ բան չի կարողանում կառավարել, սկսում ա թրթռալ էկրանը, ու այլեւս ոչ մի բան չես կարող անել՝ պիտի ռեսթարտ տաս։ դա սարքը դարձնում ա շատ անկայուն՝ գիտես ցանկացած պահի սկսելու ա թրթռալ ու չես կարողանայ անել ինչ պէտք էր։

sxmo֊ում այսպէդ չի լինում՝ երեւի նաեւ էն պատճառով որ ոչ մի բարդ բան չեն անում, որ պահի տակ օգտագործեն դրայւերի կամ ինչ֊որ այլ ենթահամակարգի հնարաւորութիւն, որը սխալ կաշխատի, ու թրռոց կը սկսուի։ ու նաեւ հիմա կպել եմ, որ այդքան պարզ ու հաւէսն ա։

#սարք #ազատութիւն #տեք

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ սարք  ազատութիւն  տեք