2023-01-10-16692222

ուրեմն, ահաւոր յոգնել եմ որ մի ձեռքս միշտ զբաղուած ա նոութբուքով։ զի գործի տեղում պէտք ա օնլայն լինեմ։ օրինակ, լուսանկարելուն խանգարում ա։

ու մտածեցի, վերջերս նկատել եմ, որ citrix֊ն ունի armhf բինարներ արդէն թողարկուած։

փորձեմ։ դէ, pinephone֊ն aarch64 ա։

բայց իր cpu֊ն նաեւ ունի armhf ինստրուկցիաներ։ իհարկէ, օհ֊երս չունեն armhf֊ի libc եւ այլ գրադարաններ։

իսկ եթէ ունենք միջուկ, ու ունենք cpu֊ում աջակցութիւն՝ գրադարանները ո՞րտեղից ստանանք։ ամենահեշտը՝ chroot միջավայրից։

վերցրի devuan֊ի, maemo֊ի պատկերը։ ներբեռնեցի, արեցի fdisk -l։ տեսայ, որ իհարկէ, երկու բաժին ունի։ մէկը՝ /boot֊ն ա, միւսը՝ /֊ը։ վերցրի offset֊ը, բազմապատկեցի 512֊ով, մաունթ արի երկրորդ բաժինը -o loop,offset= արգումենտներով, ու տեսայ այն /mnt֊ում։ պատճէների փաքցրի /devuan֊ի մէջ։

յետոյ սովորական chroot, սէնց մաունթ սկրիպտ սարքեցի՝

mount --bind /proc /devuan/proc
mount --bind /dev /devuan/dev
mount --bind /dev/pts /devuan/dev/pts
mount --bind /sys /devuan/sys

ու սէնց անմաունթ՝

umount  /devuan/proc
umount  /devuan/dev/pts
umount  /devuan/dev
umount  /devuan/sys

ու chroot եղայ։

մենակ, պէտք ա անել chroot /devuan /bin/bash զի postmarketos֊ում լռելեայն շելլը ash ա։

ինչեւէ, եղայ, տեղակայեցի citrix workspace ծրագիրը։ սարքեցի նոր օգտատէր, իրենով տեղակայեցի։ էդ օգտատէրի անունից ա աշխատելու։ ու chroot֊ում, որ բանի չվնասի։

ու հիմա մտածում եմ՝ չէ՞ որ postmarketos֊ս wayland ա, իսկ chroot֊ի միջի համակարգը՝ xorg֊ով ա։ բա ո՞նց անեմ, որ էն ծրագիրն աշխատի, նկարի wayland֊ի մակերէսին։

պարզուեց՝ բան անել պէտք չի։ ընդամէնը տեղակայեցի xhost, արեցի xhost + սովորական, ու chroot֊ի գրաֆիկական ծրագրերն աշխատեցին։

ու կպայ գործի, այո։ միայն մի խնդիր եղաւ դեռ՝ ubikey֊ը չգիտեմ ինչի, երբ միացրի usb hub֊ին, որ փայնֆոնի հետ գալիս ա, դոք անելու համար, թարթում էր, բայց չէր գրում ծածկագիրը մուտքի դաշտերում։ ու ոչ մի տեղ, առանց chroot էլ։

հիմա գրեցի ու նոր մտածեցի, գուցէ էսպէս անէի օգնէր։ բայց էն անգամ չմտածեցի, ու գեներացրի ծածկագիր համակարգչից, գցեցի փայնֆոնի մէջ։

ի դէպ, հետաքրքիր ա, որ նոյն ծածկագրով գեներացուած, երկու անգամ կարողացայ կպնել։ մի քանի, ինձ թւում ա, մի տասնհինգ րոպէ անց էլ կպայ։

ինչեւէ, էսպէս, աշխատեց ամէնը, ու տեսականօրէն, մի քիչ պատրաստուեմ, կարող եմ հետս վերցնել փայնֆոնը լափթոփի փոխարէն։ լափթոփն էլ քնեցնեմ։ կամ չվերցնեմ։

ու, ինչը հաւէս ա, փայնֆոնը ծնգում ա գործի չաթից ծանուցում ստանալիս։ իսկ իմ ջենթուն՝ չեմ կարողանում համոզել, որ ծնգայ։

կարդացել էի, որ ինչ֊որ վարկածից սկսած, պէտք ա կլիենտի ~/.ICAClient/wfclient.ini֊ում գրել AudioRedirectionV4=FALSE որ alsa֊ին դիմի, ոչ թէ pulse֊ին, բայց չի օգնում։

ինչեւէ։

#անկապ #տառապանք #հաւէս #տեք

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  տառապանք  հաւէս  տեք