երազում «եւրոպայի դեսպանի» հետ էինք շփւում։ ինչ֊որ միջոցառումից յետոյ։ նա ստիւեն ֆրայի կերպարի մարդ էր։
անձրեւ էր։ օղակաձեւ այգու էն մասում էինք, ուր գետառն այլեւս գետնի տակ ա։
բայց գետառը կար, ափերը պատեր էին «երազ թաղամասի» պատեր՝ եւ գոյնը, եւ էն ձեւաւոր բազրիքների սիւնակները։
պատերի մէջ կար կամրջակ։ այն, փաստացի, գետնի տակ էր, ոչ թէ երկրի մակարդակից բարձր։ ու ոչ էն իսկական գետառի կամրջակի պէս (նախկին) կլոր, այլ՝ ուղիղ։
մի պահ դեսպանը կանգնած էր այդ կամրջակի վրայ, մենք էլ խօսում էինք։
այդ միջոցառումից յետոյ հարցեր առաջացան մօտս, ու ես, փորձելով շատ «օրբանապուտինեան» չերեւալով, հարցնել՝
— բայց արդե՞օք այդ մօտեցումները, այդ օրէնքները ձեզ համար խօսքի ազատութեան մասին են, արդե՞օք չէք համարում որ սահմանափակում են այն։
ու նա չհասցրեց պատասխանել, ոնց ես զգացի՝ հէնց, երեւի, այն պատճառով, որ զգում էի՝ ասածս պէտք ա ձեւակերպել որ դուգինի պէս չհնչի, զի ես իր երկրպագուն չեմ։
զգացի, որ ըստ զուտ տեղանքի, մենք շատ տարբերակ չունենք։
կամ ռուսաստանի մաս ենք լինելու, կամ՝ եւրոպայի։ եթէ ռուսաստանի՝ դէ ի՞նչ խօսքի ազատութիւն։ եթէ եւրոպայի՝ եւրոպական։ (նաեւ զգում եմ որ հայերը եւրոպական ընկալմանը մօտ են, գուցէ սովէտի հետքերով, չգիտեմ)։ դէ կամ էլ հայաստան չի լինում, ցրւում ենք աշխարհով, լեզուն էլ մի երկու դար ամենաշատը թպրտում ա, ու անհետանում։ ռուսաստանի մաս լինելով էլ ա անհետանում։
ինձ ազատական եմ համարում, բայց ոչ ծայրայեղ, ու ապա նաեւ մտածեցի՝ ծայրայեղ ազատականները հայ, բա ի՞նչ անեն, ո՞ւր գնան, որ իրենց հարազատ միջավայր լինի։ մնում ա կամ ամն֊ի անվերջ «սփրոլը», կամ նիւ եօրքի քաղաքը, ուր խաղալիք զէնքն արգելուած ա։
#անկապ #երազ #խօսքի_ազատութիւն #եւրոպա #ռուսաստան #ազատութիւն