2022-11-04-15306064

ուրեմն էսօր հետաքրքիր բան ա եղել, pinephone֊ի postmarketos֊ն էի թարմացնում, ու թարմացումը պայթում էր՝ postmarketos-mkinitfs փաթեթի տեղակայումից յետոյ թրիգերը չէր գտնում /sbin/kpartx բինարը, որ alpine֊ի multipath-tools փաթեթի մասն ա։

ստուգեցի, կայ kpartx֊ը, բայց փոխարէնը /usr/sbin/kpartx ա։ ֆայլը ժամանակաւոր պատճէնելով խնդիրը լուծեցի, արեցի՝ apk fix ու դա թրիգերը կրկին աշխատեցրեց։

ու մտածեցի, որ պէտք ա երեւի issue բացել կամ ֆիքսել դա։

հեռախօսով էի, մտածեցի հասնեմ տուն՝ ֆիքսեմ։

այն էլ, հասկացայ որ այդ մասին issue արդէն կայ, ու աստուած, մտայ տեսնեմ մի՛ րոպէ առաջ ֆիքսած ա։

իսկ ահա ինչպէս՝

հետաքրքիր ա նաեւ, որ postmarketos-mkinitfs֊ը go֊ով ա գրուած։ հաւէս ա, որ համակարգի ծրագրաւորում այդ լեզուով արդէն շատ շատ են անում։

ու տէնց

#ալփայն #փայնֆոն #փայնֆօն #պմօս #պոստմարկէտօս #տեք #լինուքս #պատմութիւն #էկրանահան #կոնսոլ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ալփայն  փայնֆոն  փայնֆօն  պմօս  պոստմարկէտօս  տեք  լինուքս  պատմութիւն  էկրանահան  կոնսոլ