2022-03-30-10245902

բռունցքն ինձ ցոյց էր տալիս իր արդուինօները, ու ասում էր, որ սիրում ա դրանք՝ պարզ են, օհ չունեն։ գրում ես՝ կատարում են։

ու շատ ոգեւորեց, իրականում։

նաեւ, աւելացնեմ, օհ֊ի «օվերհեդ» չունեն, որն ունի լինուքսը, կամ թէկուզ զէֆիրը։

նաեւ, ռասփբերին անհամեմատ աւելի շատ հոսանք ա վառում։ ես ժամանակին համեմատում էի, adafruit֊ը արեւային պանելներ էր ծախում, որ կարողանում էին սնել arduino, կամ ասենք, avr atmel֊ով տպասալ, բայց raspberry pi֊ի համար դա շատ շատ շատ քիչ ա։

երբ raspberry֊ն դուրս եկաւ, ես ուրախացայ՝ զի մանկուց ունեմ վախ առանց կարգիչ մնալու, ու դա էժան համակարգիչ ունենալու ձեւ ա, միւս կողմից տխրեցի՝ զի մարդիկ, որ նախկինում պէտք ա աւելի ցածր մակարդակի գործ անէին arduino֊ով, կանեն պայմանական փայթընով կամ ջս֊ով նոյն նախատիպերը՝ raspberry֊ի վրայ։

(նաեւ, էսօր ասում էի ուսանողներին, երբ ասեմբլեր կոդ էինք գրում, ախր շատ հեշտ բան ա ասեմբլերը, մանաւանդ risc պրոցեսորի ասեմբլերը։ էնպէս չի որ սիրում եմ, չեմ կարծում որ պէտք ա դրանով ամէնը գրել՝ ու առհասարակ, իրանով ամէն ինչ ա կարելի անել, իսկ ես սահմանափակումներ եմ սիրում։ բայց պարզ ա, իրականում, շատ աւելի պարզ ա, երբ 35 ինստրուկցիա սովորելով կարող ես գրել ամէն ինչ, քան c++ սովորելով կարող ես գրել ամէն ինչ։)

հա, պարզ ա, ասում ա։ ու էներգախնայող։

ու ապա կրկին գալիս եմ օբերոն օհ֊ի յանճարին, երբ քանի որ այն «սինգլ թրեդ» օհ ա, դու չունես օվերհեդ։ ո՞ր կոդն ա պէտք կատարուի, կատարւում ա լրիւ քամելով ռեսուրսները երկաթի։ բայց օհ ունես, ունես աբստրակցիաներ, ունես տիպերի ստուգում, ունես դինամիկ մոդուլների բեռնում, շատ բան ունես։ եւ չի ծախսում յիշողութիւն։ դէ պարզ ա։ չունի շատ ֆունկցիոնալ, ակնյայտօրէն լինուքսի պէս ճկուն չի, բայց պարզ ա, փոքր, էներգախնայող։

#անկապ #արդուինօ #ռասփբերի #փայ #երկաթ #տեք #պարզութիւն #մինիմալիզմ #օբերոն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  արդուինօ  ռասփբերի  փայ  երկաթ  տեք  պարզութիւն  մինիմալիզմ  օբերոն