2022-01-07-8298124

ես հասկանում եմ, որ այն, ինչ մենք անուանում ենք բարձրագոյն մասնագիտական կրթութիւն, ընդհանուր առմամբ սովորելու համար չի։

ում հետաքրքիր ա՝ կը խորանայ, կը գտնի աւելին, քան սովորեցնում են, ու ժամանակի ընթացքում կը դասակարգի գլխում։

ում հետաքրքիր չի՝ մի ձեւ կանի առաջադրանքները, մի ձեւ չի կտրուի, մի ձեւ կաւարտի, ու մէկ ա չի սովորի։

մնացածը՝ կապեր ստեղծել, դիպլոմով ապացուցել մինիմալ այքիւ եւ ծանրաբեռնուածութիւն տանելու ունակութիւն — հէնց ուսման մասին չեն։

կամ արդե՞օք ուսանողը մտնում ա պայթած պոլիտեքնիկ կոռումպացուած դասախօսներով, թէ մաքուրով ամերիկեան՝ բայց պարտադրուած ճտացնելով քարտը մտնելիս՝ այնքան էլ էական չի։

երեւի մաքուրով համալսարանը պակաս տհաճ ա, եւ աւելի քիչ ձեւական՝ հետեւաբար աւելի շատ ծանրաբեռնող, միւս կողմից պոլիտեքնիկում հետաքրքրասէր մարդու համար ազատ ժամանակ աւելի շատ կայ՝ հետաքրքրութիւնները բաւարարելու համար այնպէս, որ չվնասի դասերին։

ակամայ յիշում եմ մարկ թուէնին վերագրուող արտայայտութիւնը՝ «i have never let my schooling interfere with my education» — թուէնին աւելի յարմար կը լինէր պոլիտեքնիկում, երեւի։

ստեղծագործ եւ խորացողը կօգտագործի ամէն հնարաւորութիւնը, նա ում հետաքրքիր չի՝ չի օգտագործի։

կոմֆորտ չեմ զգում ինձ օրինակ բերել, բայց ես պայթած եւ հազիւ շնչող 286֊երի վրայ էի աշխատում պոլիտեքնիկի «հաշուողական կենտրոնում», եւ երբ սենեակն օգտագործում էին դասերի համար, ինձ փորձում էին վռնդել, իսկ ես կրկին մի ձեւ այնտեղ յայտնւում էի, եւ այնտեղ էի ամէն ազատ րոպէն։ եւ ոչ ազատ րոպէն՝ դասերի ժամանակ էլ։

երկուսն էլ (խորացողն ու չխորացողը) կեանքում չեն կորի, բայց նա ով «շուստրի» ա, երեւի աւելի լաւ կը հաստատուի, իսկ նա ով հետաքրքրասէր ա, երեւի աւելի հետաքրքիր, թեպէտ ոչ էնքան ապահով, կեանք կունենայ։

#կրթութիւն #համալսարան #մարդիկ #անկապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ կրթութիւն  համալսարան  մարդիկ  անկապ