այսօր գրեմ «ազատ» լինուքս հեռախօսների մասին, նման ա վիճակը եւ այլ սարքերի հետ, բայց աւելի արտայայտուած։
մենք չենք ակնկալում որ լինուքս միջուկ ունեցող հեռուստացոյցը մեզ չի հետեւի։ եւ հասկանում ենք, ինչ ա անում անդրոիդ սմարտֆոնը։
նոկիա ն900֊ը (եւ բոլոր նոկիայի մաեմօ սարքերը) թւում էր իսկապէս բաւական ազատ սարք։ միջուկի ելատեքստը հասանելի էր, եւ կարելի էր այն ինքնուրոյն շինել։ հետեւաբար կարելի էր փոխել դրայւերներ՝ օրինակ fcamera նախագիծը փոխել էր խցիկի եղած դրայւերները եւ նոր դրայւերներով լինում էր raw նիշքեր գրել։
այլ կարեւոր առանձնահատկութիւն՝ «բութ լոադերը» բաց էր՝ կարելի էր ցանկացած այլ օհ, ցանկացած այլ միջուկ լոադ անել։
եւ ազատ միջուկը երկաթի բաւական աջակցութիւն ունէր նորմալ աշխատելու համար։
այո, կային նոկիայի փակ ծրագրեր։ բայց կարելի էր դրանք հանել, կամ առհասարակ այլ օհ օգտագործել՝ լրիւ ազատ։
ապագայ նոկիա ն9֊ը դեռ էլի համեմատաբար ազատ սարք էր՝ կարելի էր օհ֊ը, միջուկը փոխել։ բայց եղած միջուկն արդէն վերահսկող էր, ունէր «aegis» ենթահամակարգ, եւ նոկիայի փակ ծրագրերը՝ օրինակ քարտէզի յաւելուածը, չէր աշխատի այլ միջուկով, քան հէնց այդ նոկիայի լռելեայն պաշտօնական միջուկը։
«jolla» սարքը ընկալւում էր որպէս ազատ լինուքս սմարտֆոնների վերածնունդ։ մինչդեռ՝ աննախադէպ քիչ իրաւունքներ էր տալիս օգտուողին։ այդ ժամանակ արդէն այօս սարքերը վայֆային կպնելիս փոխում էին ցանցային քարտի «մակ հասցէները» օգտատիրոջ գաղտնիութիւնն ապահովելու համար։
«jolla» սարքի հետ դա հնարաւոր չէր՝ միջուկի մէջ եղած փակ դրայւերները հնարաւորութիւն չեն տալիս քարտի «մակը» փոխել։ այդ համար պէտք են վայֆայ քարտի ազատ դրայւերներ։ ինչպիսի յաջողութիւն՝ չիպսետի ազատ դրայւերներ կա՛ն։ բայց միջուկը միայն բինար ա, իսկ բութ լոադերը՝ փակ։ միջուկը փոխել չի լինի։ հետեւաբար համայնքն անզօր ա այդ սարքի գաղտնիութիւնն աւելացնելու գործում։
ընկերութիւնը վերջերս ընդհատեց «jolla» սարքերի սպասարկումը, եւ մենք բնաւ չունենք իրենց օհ֊ին այլընտրանք։ «սէյլֆիշ»֊ի վարկածներ կան ամենատարբեր հեռախօսների համար, բայց ոչ հէնց «jolla» ընկերութեան «jolla» հեռախօսի համար։
սպասարկումը ընդհատուեց ըստ երեւոյթին այն պատճառով, որ բինար միջուկի վենդորը որոշեց դադարեցնել այդ միջուկի սպասարկումը, եւ թարմացումներ չէր տրամադրում։ կամ «jolla»֊ն որ առանց այդ էլ լաւ վիճակում չի, որոշեց այլեւս փող չծախսել նոր միջուկներ լիցենզաւորելու համար։
իսկապէս ազատ նախագծերում էդպէս չի լինում։ եւ իսկապէս ազատ նախագծերը խուսափում են փակ միջուկներից կախուածութիւնից, փոխարէնը նախընտրում են օգտագործել ազատ միջուկ։
«sony xperia open devices»֊ներն էլ բաց չեն՝ այո, շատերն են թոյլ տալիս բեռնիչի մէջ գրել։ բայց առանց սոնիի միջուկի եւ այլ բայնարիների, որոնց մէջ մեծ հաշուով անյայտ ա ինչ կայ, սարքերը չենք կարողանում օգտագործել ոչ sailfish֊ի, ոչ էլ lineageos֊ի կամ այլ ազատ անդրոիդների տակ։
առհասարակ, «sailfish»֊ն ըստ դիզայնի օգտագործում ա libhybris՝ «wrapper» գրադարան, որը թոյլ ա տալիս օգտագործել փակ անդրոիդ միջուկների փակ գրաֆիկական դրայւերներ լինուքս միջավայրից։ աշխատող եւ կիրառելի, համեմատաբար հեշտ իրագործելի լուծում ա, որը չի աւելացնում օգտուողի ազատութիւնը։
էսօր լինուքս սարքերի հետ վիճակը միայն աւելի վատն ա, քան եղել ա տաս տարի առաջ։
ու այսօր ես յոյս ունեմ այն օհ նախագծերի մէջ, որ օգտագործում են ազատ մէյնլայն միջուկներ։ ոչ պարտադիր ա «փայնֆոնի» վրայ, զի օրինակ մաեմօ֊լեսթէն բաւական լաւ աշխատում ա «մոտորոլա դրոիդ 4»֊ի վրայ՝ որը էներգախնայման լաւ դրայւերներ ունի։ չունի, ճիշտ ա խցիկի դրայւեր։ ու մաեմօն էսօր օգտագործման մէջ աւելի ա նման համակարգչի, քան հեռախօսի։
#լինուքս #հեռախօս #խելախօս #փայնֆոն #նոկիա #պոստմարկէտօս #մաեմօ #սարք #ազատութիւն #ծրագրակազմ