2021-06-17-3922566

երէկ հեծանիւ էինք քշում ու ես յիշում էի «triumph of the city»֊ն, ու էդուարդ գլաեսերի ասածը որ նոյնիսկ ետնախորշերի, արուարձանների մարդիկ արդէն արտօնեալ են, զի փաստացի քաղաքացի են, քաղաքի հնարաւորութիւններից կարող են օգտուել։

ու չնայած միջավայրը մեր շուրջ լրիւ գիւղական էր թւում, բայց չէր՝ կոկիկ ասֆուալտած էր, եւ հաւեր ու կովեր չէին զբօսնում, եւ տէր ունեցող շները աղբից բան չէին փնտրում, այլ հակառակը՝ երկրորդ յարկի պատշգամբից հաչում էին՝ ուր դժուար թէ շղթայի վրայ լինեն։ շատ երիտասարդ աղջիկներ կային որ բաւական ազատ, հաւէս ոճի էին հագնուած՝ մի բան որ տաս տարի առաջ երեւանի կենտրոնում էր քիչ պատահում։ ու նոյնիսկ էն չաղ կինը որ նստած ա «մթերքի» մօտ, քաղաքի մարդու պէս ա հագնուած, գիւղի մարդու պէս չի հագնուած։

էստեղ կան շատ հարուստ տներ ու մարդիկ, ու շատ աղքատ, կիսափլուած տներ ու մարդիկ։ կան երեխաներ որ չունեն սպորտային կօշիկի պէս բան ու «մատով» հողաթափերով են գնդակ տշում։

ինձ երբեմն շատ տագնապեցնում ա նման վայրերում ապրող կանանց վիճակը՝ թւում ա թէ իրենք շատ աւելի քիչ հնարաւորութիւններ ունեն, քան քաղաքում կունենային, որ մեկուսացուած են, որ եթէ սէնց բարձր պատերի հետեւում են ապրում, ու ամբողջ կենցաղն իրենց վրայ ա, չգիտես էլ, ոնց են ապրում, ու արդե՞օք բռնութիւն շատ կայ այդ պատերի հետեւում։

քաղաքում բռնութեանը նպաստաւոր պայմաններ չեն՝ ամէն կռիւ հարեւանները լսում են։ ճիշտ ա, ռուսաստանում վերջերս տէնց մի երկու ժամ մի աղջիկ էին սպանում, հարեւանները ոստիկաններին էին կանչում, ոստիկանները չէին գալիս, վերջը հարեւանները դուռը կոտրեցին, բայց ուշ էր՝ աղջիկը մահացել էր։

բայց գիւղի մեկուսացուած լինելն ինձ միշտ աւելի ա տագնապեցնում, թւում ա որ էնպիսի տարածք ա որ ով ուզի ինչ կուզի կանի։

մինչդեռ էդ տարածքով զբօսնելիս, ու տագնապած հայեացքներ մեր խցիկների վրայ նկատելիս ես հասկանում եմ որ մենք ենք ստեղ ամենասարսափելի մարդիկ՝ կարող ենք նկարել ինչ֊որ բան։

ու եթէ զգում են որ տեղացի ենք՝ տագնապում են։ իսկ եթէ մտածում են որ արտասահմանցի ենք՝ չէ։ զի արտասահմանցին վատ, չար մտադրւթիւն չի ունենայ, չի տանի մատնի իրենց ապօրինի կառուցած ինչ֊որ մի բանը, ինքը «դեբիլ֊դեբիլ» կը հիանայ, կանցնի, ու իրան պէտք ա նաեւ եկեղեցիների տեղը ցոյց տալ։

բայց ամէն դէպքում, ես տեսնում եմ կանգառ գնացող եկող մարդկանց, երեխաներին ման տուող մարդկանց, հեծանիւ քշող երեխաներին, ու ցեղական շներին, ում փորձում են լաւ նայել, ու հասկանում եմ որ սա գիւղ չի, ու էս մարդիկ, նոյնիսկ ամենաաղքատները, շատ աւելի արտօնեալ են որ քաղաքին մօտ են, որ քաղաքում են, որ քաղաքացի են։

ճիշտ ա, միշտ յիշեցնում եմ ինձ որ սա երեւանի մասն ա ուր հհկ֊ն ամենաշատ ձայներն էր հաւաքում, ու նոյնիսկ յեղափոխութիւնից յետոյ յաղթել ա։ ու հիմա էլ «հայաստան» դաշինքի ստիկերով մեքենայ տեսայ։ ու երեւի դա էլ ա աղքատութիւնից կամ խեղճ լինելուց։ էս մարդկանց վրայ աւելի հեշտ ա ազդել, բռնանալ, կամ իրենք աւելի անյոյս են, ու երկարաժամկէտ չեն կարողանում մտածել։

#երեւան #արուարձան #քաղաք #գիւղ #մարդիկ #քաղաքականութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ երեւան  արուարձան  քաղաք  գիւղ  մարդիկ  քաղաքականութիւն