2021-05-01-2825768

ես պարբերաբար մտածում էի վայնսթայնի ու պիտերսոնի զրոյցի էն հատուածի, որ մէջբերել էի մի քանի օր առաջ, ու մի բան էնքան ակնյայտ սկսեց թուալ՝

երէկ քննարկում էի այդ մասն ընկերոջս հետ, ու նա ասաց՝ յիշո՞ւմ ես, ասում են՝ եթէ ջղային ես, ու ուզում ես բան ասել, սպասիր տաս վայրկեան։

ու սա՝ հաղորդակցութեան արագութիւնը, կարող ա իսկապէս լինել այլ պատճառ, ինչու, կարծում եմ, մենք հակուած ենք թուիթերում կամ մաստոդոնում աւելի ագրեսիւ կամ աւելի խոցելի վարքագիծ դրսեւորել։

թուիթերն ու մաստոդոնը ոնց որ չաթ լինեն, ուր ամէն մէկն ունի իր էջը։ իսկ չաթը ենթադրում ա արագ պատասխաններ։

միւս կողմից, չաթում բացակայում ա միւսին տեսնելը, որին մենք սովոր ենք որպէս ինտերակտիւ հաղորդակցութեան ձեւ։ ու նոյնիսկ եթէ գիտենք մարդուն, դժուարանում ենք պատկերացնել ինչ տեսք կունենար սա ասելիս, ինչ արտայայտութիւն կայ իր աչքերում, ու գուցէ չհասկանանք ինչ ուղերձ են յղում։

այլ կերպ՝ աւելի բարդ ա տեսնել մարդուն՝ թուիթի կամ թթի հետեւում։

առաւել եւս երբ ներգրաւուած ենք արագ֊արագ պատասխանելով։

ու այս հաղորդակցութեան տեսակը, անշուշտ, աւելի ներգրաւուող ա, ու երեւի թէ դա էլ ա նպաստել դաշնեզերքի մաստոդոնի մասի աւելի բնակեցուած լինելուն։

իսկ դիասպորայում կամ սոշըլհոմում դու չես զգում որ չաթի մէջ ես, ու որպէս կանոն գիտես որ պարտաւոր չես հէնց հիմա պատասխանել, կարող ես դա անել եւ վաղը, ու երեւի ոչ մի սարսափելի բան չի կատարուի։

ահա, կարծում եմ սա այլ տարրն ա՝ պիտերսոնը խօսեց հաղորդակցութեան սահմանափակ թողունակութեան մասին, ես կասէի՝ գրառման սահմանափակ թողունակութեան, իսկ մենք մտածեցինք նաեւ գրառումների ինտերակտիւ, արագ լինելու մասին, այն պարագայում, երբ դիմացինիդ չես տեսնում։

#դաշնեզերք #դիասպորա #սոշըլհոմ #մաստոդոն #պլերոմա #ագրեսիա #խոցելիութիւն #մշակոյթ #հաղորդակցութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ դաշնեզերք  դիասպորա  սոշըլհոմ  մաստոդոն  պլերոմա  ագրեսիա  խոցելիութիւն  մշակոյթ  հաղորդակցութիւն