2021-04-12-2362360

ես մտքի այն դպրոցից եմ, որ համարում էր՝ այդ պատերազմն անխուսափելի էր։

այդ մասին գրել եմ յօդուած, պատերազմից շատ առաջ։ վիճակը բաւական պարզ էր՝

մենք ունենք երկու կողմ, ում դիրքերը տրամագծօրէն հակադիր են։

եւ միջազգային յարաբերութիւնների տեսանկիւնից, երբ առկայ է հզօրութեան բաշխուածութեան անհամաչափութիւն, պատերազմը դառնում է անխուսափելի։

ադրբեջանը ծախսում էր երկուսից երեք միլիարդ դոլար տարեկան, ինչի՞ համար էին իրենք, մեր կարծիքով այդ ծախսերն անում։ պիտի մի օր ձեռք բերուածն օգտագործէին, դա ընդամէնը ժամանակի հարց էր։ եւ, իրենք ուժեղանում էին, իսկ մենք մնում էինք լճացման մէջ։ եւ երբ նախկին իշխանութիւններն ասում էին թէ «մենք խուսափել ենք պատերազմից», բայց ժամանակի ընթացքում անհամաչափութիւնը մեծացել է, եւ ինչքան աւելի ուժեղ ադրբեջանը դարձաւ, այնքան աւելի ծայրայեղական պահանջներ էր առաջ քաշում։

եթէ իննսունականների վերջում, 97֊ին, 98֊ին, իրենք պատրաստէին համաձայնել որոշակի պայմաններին, ապա 2010֊ին այդ պայմանները փոխուել էին, եւ 2016֊ին էին փոխուել։

այդ պատճառով էլ՝ 2016֊ի պատերազմը։

եւ 2018֊ին իրենց դիրքն էր՝ «դուք մեզ տալիս էք այն ինչ մենք ուզում ենք, եւ մենք կը մտածենք արդեօք մեզ հետաքրքիր ա շարունակել զրուցել կարգավիճակի մասին, բայց դուք երբեւէ չէք ստանայ որեւէ ինքնավարութիւն, այդ մասին զրոյց լինել չի կարող»։

իրենք ստանձնել էին մաքսիմալիստական դիրք, եւ ի պատասխան հայաստանը նոյնպէս ստանձնեց նման դիրք՝ եւ կոմպրոմիսի հնարաւորութիւն չէր երեւում։ իսկ երբ հնարաւոր չէ փոխզիջումը, ապա կամ մենք տալու էինք այդ տարածքները պատերազմի ընթացքում, կամ առանց՝ զի ուժի անհամաչափութիւն։

բնաւ իրատեսական չէ մտածել, որ թոյլ կողմը կարող է բանակցել նոյն հնարաւորութիւններով, ինչ ուժեղ կողմը։ եւ որովհետեւ մենք ունեցել ենք պատրանք, որ չկայ ուժի անհամաչափութիւն, մեզ թուացել է՝ մենք կարող ենք բանակցել։ այժմ, երբ այդ պատրանքն այլեւս չկայ՝ ըստ պատերազմի արդիւնքների՝ մենք պէտք է ազնիւ լինենք ինքենրս մեզ հետ։

ինձ թւում ա, մօտաւորապէս ճիշտ թարգմանեցի պրոֆ․ ներսէս կոպալեանի խօսքերն այստեղից, 46:50֊ի մօտ։

#պատերազմ #խաղաղութիւն #արցախ #հայաստան #ադրբեջան #հակամարտութիւն #քաղաքականութիւն #պատմութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ պատերազմ  խաղաղութիւն  արցախ  հայաստան  ադրբեջան  հակամարտութիւն  քաղաքականութիւն  պատմութիւն