2021-01-20-419927

այսօր օրուայ զգալի մասը տառապեցի որ ստիպեմ ֆայրֆոքսին իմ usb միկրոֆոնը ճանաչել։

որովհետեւ մինչ էդ 30 ժամ ծախսել եմ քրոմիում կազմարկելուն, ու զո՛ւր։

ինչ֊որ բան ա փչացել քրոմիումում, քիչ ա youtube վիդեօներն այլեւս ցոյց չի տալիս՝ մտածեցի շատ ա հնացել՝ թարմացնեմ կը դզուի՝ դա չուղղուեց, նաեւ աւելին՝ սկսեց իմ canon 6d֊ն չճանաչել որպէս վեբկամ, երբ ես gphoto2֊ով ստեղծում եմ /dev/video4 սարք։

ֆայրֆոքսը խցիկը ճանաչում էր՝ բայց չէր ճանաչում usb խոսափողը։ դէ խնդիրը չէր առաջանայ, եթէ ես pulseaudio օգտագործէի, բայց դա քըխ ա ինձ համար՝ ես պիտի տառապեմ։

փորձում էի փորել էստեղից ու էստեղից։

ինչ֊որ տեղ գտել էի, որ կարելի ա տեղակայել apulse ու տեղակայել gentoo֊ում firefox-bin, որը շինած ա pa֊ի հետ աշխատելու համար, եւ կանչել որպէս apulse firefox-bin։ դէ alsa֊ն pa֊ի ֆունկցիոնալը ապահովում ա, պարզապէս apulse֊ը տրամադրում ա աւելի յաճախ օգտագործուող ֆունկցիոնալի համատեղելի ինտերֆէյս։

առաջին յղումով տուած asound.conf֊ով խոսափողը ճանաչում ա apulse֊ով աշխատացրած firefox-bin֊ը, բայց ես ոչ մի ձեւ չեմ կարողանում լսել։ սկսեցի այդ կոնֆիգի հետ խաղ անել, մի փոփոխութիւն՝ փորձ, մի փոփոխութիւն՝ փորձ, գնացի #alsa irc սենեակ, խօսեցի, առանձնապէս չօգնեցին, շարունակում էի փորձերը, ու զուր։

յետոյ ասացի՝ մի հատ apulse֊ի ձեռնարկը կարդամ՝ man apulse արի, ու տեսայ որ կան երկու միջավայրի փոփոխականներ՝

APULSE_CAPTURE_DEVICE ու APULSE_PLAYBACK_DEVICE։

եթէ որեւէ բան էի նշում նուագարկող սարքի փոփոխականում՝ ոչ մի ձեւ չէր աշխատում, չէր լսւում ձայն։

ապա փորձեցի դա չնշել, նշել միայն միկրոֆոնը՝ ու այո՛, աշխատեց։

այնպէս որ ինձ մօտ հիմա .bashrc֊ում աւելացել ա նոր alias՝

alias afox="APULSE_CAPTURE_DEVICE="plughw:1,0" apulse firefox-bin"

ընդամէնը այսպէս, առանց ոչ մի կոնֆիգ փոխելու, կարելի էր ֆֆ֊ն ստիպել օգտագործել իմ արտաքին միկրոֆոնը։

թեթեւացած հոգոց։

ու տէնց, դէ մինչ։

#ֆայրֆոքս #ալսա #լինուքս #խոսափող #ջենթու #տառապել #առօրեայ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ alsa`  ֆայրֆոքս  ալսա  լինուքս  խոսափող  ջենթու  տառապել  առօրեայ