2020-12-02-4684622

այսօր էլ էս էպիզոդը դիտեցի, ու մտածեցի՝ տեսէք, երբ լենտան փակում էին՝ անձնակազմը պարզապէս հաւաքուեց, գնաց ռիգա, ու բացուեցին նոր՝ մեդուզա, անուան տակ։

դա նրա շնորհիւ էր, որ լրատուական կայքին շատ բան պէտք չի՝ հիմնականում ազատ տեքնոլոգիաներ են, ու նման կայք կարելի ա մի քանի օրում սարքել։

իսկ երբ եանդէքսն էին ճնշում՝ էդ մարդիկ չէին կարող դուրս գալ, գնալ այլ տեղ, այլընտրանքային եանդէքս բացել, որը իրան էնպէս ա պահելու, որ ինուեստորները փողը չհանեն։ զի իրենք փակ են պահել իրենց նախագծածները, ու այդ փակ կոդը մնում էր նոր եանդէքսին։

էսպէս, մտածում եմ, որ քո կոդը բացելը քեզ նոյնիսկ ապահովագրում ա, շեշտելով ինչքան են կարեւոր ընկերութեան մարդիկ, ու մարդիկ են որ անում են, կազմում են ընկերութիւնը։

նախկին գրառումներն այդ ֆիլմը նշելով՝ սա ու սա։

#ինտերնետ #համացանց #ազատութիւն #խօսքի_ազատութիւն #ազատ_ծա #ծրագրակազմ #կայք #լրատուամիջոց #գրաքննութիւն #ռուսաստան #վաւերագրական #պատմութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ինտերնետ  համացանց  ազատութիւն  խօսքի_ազատութիւն  ազատ_ծա  ծրագրակազմ  կայք  լրատուամիջոց  գրաքննութիւն  ռուսաստան  վաւերագրական  պատմութիւն