2020-03-23-4174593

մի հատ էլ այս գրառման հետքերով։

բաւական վաղուց իմ լաւ ընկերն ինձնից խիստ նեղացել էր ու մենք համարեա գրեթէ չենք շփւում։ մենք շփւում էինք մի սեփականատիրական մեսենջերով, ու նա զգուշացրել էր՝ եթէ գնաս, ես հետդ չեմ շփուի։ ես կիմանամ, որ քեզ համար աւելի կարեւոր են գաղափարներ, տեքնոլոգիաներ, քան ընկերութիւնը։

ես չկարողացայ տալ այդ մեսենջերին։ ես գնացի ու ինձ լաւ եւ լաւը զգացի այդ քայլի պատճառով։

ու այսօր մտածեցի՝ գուցէ նա ճիշտ էր։ գուցէ ինձ աւելի կարեւոր են գաղափարներն ու տեքնոլոգիաները՝ բայց դրանք միասին, քան ընկերութիւնը։

չէ՞ որ այդ ես էի որ բոյկոտում էի ծխած տեղերը տարիներով, եւ մեկուսացած եմ եղել իմ ծանօթներից՝ տարիներով։ չէ՞ որ այս ես էի որ 2011֊ին լքեց ֆբ֊ն (մի ոչ երկարատեւ ու բացարձակ ոչ ակտիւ վերադարձը չհաշուած) ու կապս կտրել էի բոլոր֊բոլոր ծանօթներիցս, թողել էի ինձ լրիւ մենակ։ զի ես համարեա գրեթէ չունէի անցանց շփում, ու դէ առցանցն էլ՝ այստեղ էր։ երբեմն սփիւռքում ոչ մէկ չէր գրում, ու ինձ արդէն թւում էր թէ սա անձնական բլոգ ա։ երբեմն ես համարեա գրեթէ միշտ գրում էի այլ հաշուով ու անգլերէն, որ գոնէ մի ձեւ կապ ունենամ։ ես էի, որ գիտէի ինչ վատ ա ազդում անձնական եւ ընկերական յարաբերութիւնների վրայ՝ չունենալ հանրային շփում՝ թէ առցանց, թէ անցանց, բայց ես ինձ այդ հանրային շփումից հանել էի՝ բոլոր սպասուող ոչ շատ դրական յոյզերով լի, բայց սպասելի հետեւանքներով։

երեւի նա ճիշտ էր։ ինձ համար չտալը աւելի կարեւոր ա։ ու եթէ ինձ հետ այլ ձեւ կապ չեն պահում՝ ուրեմն այդպէս էլ կը լինի։

#ազատութիւն #գաղափարախօսութիւն #ընկերութիւն #յարաբերութիւններ #համացանց #շփում #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ազատութիւն  գաղափարախօսութիւն  ընկերութիւն  յարաբերութիւններ  համացանց  շփում  ազատութիւն