2020-01-04-4024811

այո, ինձ թւում ա սկսնակի խցիկը պէտք ա ունենայ անիւներով՝ պահաժամի եւ դիաֆրագմայի կարգաւորումներ։ նաեւ լաւ կը լինի որ ոսպնեակի վրայի էն գծերը լինեն, որ ցոյց են տալիս որտեղ ա ֆոկուս կամ չֆոկուս լինելու։ դա, պէտք ա նշել, ահագին լաւ որոշ թուանշայիններում մենիւ֊ից երեւում ա, բայց դէ էդ թուանշայինները չունեն առանձին անիւով պահաժամի կարգաւորում։

եւ նմանապէս, սկսնակի ծրագրաւորման լեզուն էն չի, որով առանց հասկանալու ինչ ա տակից կատարւում՝ գրում ես։ ամենակարեւոր բաները մարդը պէտք ա հասկանայ, որ կարողանայ արդէն ծրագրաւորում սովորել, եւ ոչ թէ լեզու, ու դրանք են՝ ծրագրի մեմորի լէյաութը, որտեղ ա (եւ ինչքան) յիշողութիւն յատկացւում որ տուեալների համար, որն ա ցուցիչը, ոնց ա ֆունկցիայի կանչը կատարւում։ ու ինչպիսի տուեալներ ես կարողանում ունենալ, որ դրանցով աւելի բարդ ստրուկտուրաներ կառուցես։

լինուսը մի տեղ ասել էր՝ գրելիս պատկերացնում եմ ինչ ասմ ա գեներացուելու՝ դա եթէ ասեմ, մի քիչ շատ բան կուզեմ, բայց լրիւ կարծում եմ որ էդ լաւ միտք ա։ #ֆոտո #ծրագրաւորում #խցիկ #գործիք


Avatar @{ fstoppers (unofficial) ; fstoppers@spyurk.am} 04/01/2020, 04:03:25

Why the Best Camera for Beginners Isn’t Their Phone

image

#fstoppersoriginals #gear #opinion posted by pod_feeder_v2


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ֆոտո  ծրագրաւորում  խցիկ  գործիք      fstoppersoriginals  gear  opinion