2018-12-28-3411849

մի ֆրանսիական ֆիլմ կայ, որը բոլորը համարում են շատ պոպսա ու շատ դեբիլ ֆիլմ։ իսկ ես սիրում եմ։

ու ինձ թւում ա, իրենք չեն ջոկում։ իսկապէս։

օրինակ, այնտեղ հատուած կայ, երբ տղան հանդիպում ա իր ուսանողական ժամանակուայ «սիրուն», ու տէնց կրկին փորձում ա իրան կպցնել։ նա հիմա ապրում ա մի ճարտարապետ աղջկայ հետ, բայց դէ չի դիմանում։

ու տէնց, տալիս ա էդ իր «սիրուն» իր նոր սկսած գրքից էջեր։ ու էդ աղջիկը, դէ չի հասկանում՝ ինչի՞ իրան։ ու դէ կարդում ա։

ես ասում էի՝ որ չեմ ուզում ցոյց տալ լիքը բան ինչ սիրում եմ, էն մարդկանց, ով գրեթէ համոզուած եմ, որ չեն գնահատի։ ասենք, արդե՞օք իմաստ ունի տալ հելեն լեւիթի նկարները (երէկ էդ սխալն արեցի), կամ էս երաժշտութիւնը, եթէ դէ, պէտք չի։ պահանջուած չի։ կասի՝ հա, դէ, նկարներ են։

կամ էլ եթէ քո նկարներն են, տաս, իսկ նա դէ չի հասկանում, ինչի՞ ես էս շէնքը նկարել։ դէ շէնք ա։ հա, ի՞նչ։ ու տէնց ի՞նչ ասի։ ասի՝ հաւէս նկարներ են։

ու այդ ֆիլմում, այդ հին աղջիկը, տէնց կարդում ա իր տուած թղթերը, ասում ա՝ քուլ ա։ ապրես։ շարունակիր։

ու այդ տղան ասում ա՝ էդ ամէնն ա, ինչ դու ինձ ուզում ես ասե՞լ՝ քո՞ւլ ա։ ու նա ասում ա՝ դէ հա, ի՞նչ ասեմ։ հաւէս ա։

ու դա, ասենք, շատ կարեւոր մաս ա ֆիլմում։ ու ոչ մէկ չի ջոկում, ինչքան կարեւոր ա։

ու ինչքան մեզ պէտք են մարդիկ, ով մեզ կը հասկանան։ ու ում մենք ենք պէտք։

ու սա նոյնպէս այդ պահանջուած լինելու մասին ա։

այն մասին ա, արդե՞օք այն, ինչ ես կարող եմ տալ՝ պէտք ա։ թէ՞ պէտք ա էն, ինչ ես չեմ կարող տալ։ իսկ այն, ինչ կարող եմ՝ պէտք չի։ եթէ պէտք չի, ի՞նչ եմ ես այստեղ անում։ ինձ առաւել եւս չի պէտք։ ու նաեւ, եթէ ես կարող եմ սա անել, արդե՞օք ուզում եմ, արդե՞օք հաճոյքով կանեմ։ ասենք, եթէ ասեն՝ թէ էս կայքը ֆլեշ ցոյց չի տալիս, իսկ ինձ պէտք ա էս կայքով առցանց կինոներ նայել — ես հաճոյքով չեմ օգնի։ ես տէնց, ստիպուած, գուցէ օգնեմ։ իսկ բաներ կան, որ ինձ կպնում են։ ու ես հաճոյքով կանեմ։

զի այ դա ա ինչ եսկարող եմ առաջարկել։ (ու հա, էդ շատ ուրոյն չի, ահագին գալիս ա էն մշակոյթից, որին պատկանում ես։ ասենք էն մարդը ամէնը կը լուծի ջաւայով, իսկ ջաւայով ամէնը չես լուծի։ նա ուղեղի օկծ ունի, ու դէ տէնց մարդ ա։ իսկ էն մարդն ամէնը կը փորձի լուծել լիմբո֊ով։ ու դէ լիմբո֊ն էլ ամէն տեղ չի աշխատում, մարգինալացուած ա։ ու այստեղ այլ խնդիրներ են)։ ու ինձ պէտք ա անպիտան չզգալ, ու որ պահանջուած լինի ոչ այլ բան, այլ հէնց իմ առաջարկածը։ ու այնքան ակնյայտ ա, որ մեզ այդպիսի մարդիկ են պէտք։

լաւ, էս ուղերձն էլ տամ, զի հոգատար եմ․ ու եթէ, ինչպէս ձեզ թւում ա, ձեր ուզած մարդիկ ձեր կողքին չեն, ապա դա նրանից ա, որ իրենք ձեր ուզած մարդիկ չեն։ ուրեմն դու, հէնց դու, իրան պէտք չես։ կամ էլ պէտք չես։ քո արձագանքը, քո մեկնաբանութիւնը, քո ընկալումը, կամ քո կիսուելիքը։ ու էդ չարութիւնից չի։ էդ մարդն էլ չար չի։ հա, շուկայի եմ բերում, լաւ եմ անում։ պատկերացրէք, որ կաթ վաճառողը ձեզ ատէր, որովհետեւ դուք կաթ չէք առնում։ կամ մի պահ առաք, ու էլ չէք ուզում։ զի ջոկել էք, որ մածուն էք սիրում։ նեղանալու բան կա՞յ։

#յարաբերութիւններ #մարդիկ #կինո

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ յարաբերութիւններ  մարդիկ  կինո