2017-10-05-2768780

մէկ էլ, ես որ գիտեմ որ ոչ մի իրատեսական յարաբերութեանը չեմ դիմանալու, ես ո՞նց եմ էս քաղաքի հետ յարաբերութեանը դիմանում։ ու մտածեցի որ դէ, հա, առաջ ես փորձում էի երեւանը սիրել, դեռ էն ժամանակ որ էդ մոդա չէր (ու շատ ուրախ եմ որ/եթէ այսօր մոդա ա), կամ փորձում էի լաւ էլին սիրել, երբ դեռ ոչ մէկ դրա մասին չգիտէր, բայց դէ գիտեմ որ էդ իմը չի։ երկուսն էլ։

ու չէ, ես դիմանում եմ երեւանի հետ յարաբերութեանը, որովհետեւ (բարեբախտաբա՞ր) յարաբերութիւն չի։ ինքը իր համար առանձին ա ապրում, ես իմ համար առանձին, եկէք դա սահմանենք՝ իմ սենեակում։ թէկուզ եւ սենեակի դերը երբեմն կատարի աչաջուրը, կամ մի այլ տեղ։

ու պատահական չի որ ես իրականում չգիտեմ երեւանը՝ չգիտեմ չարբախը, չգիտեմ քանաքեռը, չգիտեմ լիքը մարդ՝ սաթենիկն ասում էր, դու կարող ես իմանալ միայն նրան, ում սիրում ես։ ես կասէի՝ ում հետ յարաբերւում ես։ իսկ ես չեմ յարաբերւում։ (: ու երեւանի լուսանկարն էր էլ շատ չունեմ արած։

ու էդ տխուր ա, որ ուր «տեղացի» ես, չես յարաբերւում էդ տեղի հետ, իսկ ուր տեղացի չես, ինքդ էլ չես կարող լուրջ վերաբերուել էդ կապին, քանի որ գիտես որ զբօսաշրջիկ ես։ թէկուզ էդ տեղը երեւանից լաւ գիտես։ #յարաբերութիւն #երեւան

հ․ գ․ ու գրաւոր բարբառս էլ ա փորձեր արել երեւանեան լինել՝ մի շրջան ա֊երով էի գրում, հիմա կրկին, ու նոյնիսկ այսօր «էդպէս»՝ «այդպէս»֊ի տեղ, բայց, ինչպէս երեւում ա, այնուամենայնիւ՝ այսօր։ #այսօր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ յարաբերութիւն  երեւան  այսօր