2016-04-20-1984647

այսօր թուանշային գրադարանը ամերիկեան համալսարանի մանուկեան դահլիճում ներկայացրել է իր նոր կայքն ու դիւրակիր ծրագրերը։ կայքը, պարզւում է, ունի նաեւ բառարան։ ընտրեցի պատահական մի բառ, ու փնտրեցի՝

dl

Ժողովուրդ՝

dl_

Յետոյ նայեցի ինչպէս է այս բառը երեւում այն բառարանում, որ ես կարողացել էի քաշել enacademic֊ի կայքից եւ կազմել ազատ ֆորմատի բառարան այս յատուկ այդ համար գրուած ծրագրի օգնութեամբ։

Ահա, այսպէս է երեւում Սեյլֆիշ ՕՀ֊ի «Սիդուդիկտ» ծրագրով՝

20160420183740

Մի հատ էլ բառ, թուանշային գրադարանի բառարան՝

digilib

իմ պատրաստած բառարանը՝

20160420182257

Թւում է թէ թուանշային գրադարանը օգտուել է իմ աշխատանքի արդիւնքներից։ եւ դրանք գոնէ ինչ֊որ մէկին պէտք եկան, եւ հասանելի կը լինեն մարդկանց իրենց կայքի միջոցով։ (:

կամ էլ մենք օգտուել ենք նոյն աղբիւրից։ այդ դէպքում, տեսնես իրենք ինչպէ՞ս են վերցրել տուեալները, ու ո՞րն է իրենց աղբիւրը՝ էնակադեմիկից բառարա՞նը, թէ՞ այլ աղբիւր է։ հ․ գ․ եթէ իրենց կայքից անկախ բառարանից օգտուելու ցանկութիւն կայ, ապա ահա «ստարդիկտ»֊ի ֆորմատով պատրաստի նիշքերը։

մինչ։

#բառարան #գրադարան #էկրանահան #թուանշային_գրադարան #հայերէն #Յոլլա #սեյլֆիշ

մատեանում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ բառարան  գրադարան  էկրանահան  թուանշային_գրադարան  հայերէն  Յոլլա  սեյլֆիշ