իմ երկար մեկնաբանությունները երբեմն լցնում եմ այստեղ ֊ ահա, գրոուլին եմ մեկնաբանել՝
այն, որ վիճակը շատ տխուր է՝ լրիվ համամիտ եմ։
ու որ ուրախանալու բան առանձնապես չկա։ այն հույսն որ անկախ հայաստանում կստեղծվի ազգ, որ այդ անկախությունը գոնե կգնահատի, գրեթե մարում է։
սակայն ես համամիտ չեմ քո նշված պատճառների հետ։ իրականում, ինքս էլ հստակ չեմ կարող սահմանել պատճառները, բայց ավելի քիչ եմ հակված քո պատճառաբանումները ընդունելու։
օրինակ, վրացիներն էլ են լսում արտասահմանյան երաժշտություն ռադիո֊ով, բայց դա իրենց չի խանգարում ազգային երգերը/մշակույթը իմանալ, կիրառել ամեն հարմար եւ ոչ այնքան դեպքում, ու զարգացնել այն։
բացի դրանից, ազգային մշակույթը միայն գյուղերում չի ստեղծվում, այլ նաեւ քաղաքներում։ Պարզապես առաջ դրանք Պոլիսն ու Թիֆլիսն էին։
Ինչ վերաբերվում է ուրբանիզացիային ֊ մեզ մոտ, իմ մեկնաբանությամբ, հարկադրված ուրբանիզացում եւ կենտրոնացում էր կատարվել «սոցիալիզմի» վերջին տասնամյակներում, ինչը բերեց նրան, որ փոխարենը քիչ քիչ ժամանող նորեկները ասիմիլացվեն, դառնան քաղաքացի (շատ մակերեսային ու պարզ օրինակ ֊ սովորեն մետրոյում իրենց պահելու քաղաքում ընդունված ձեւը, որը Մոսկվա ժամանողները սովորում են, իսկ Երեւանցիները այդպես էլ չսովորեցին), եղավ հակառակը ֊ քաղաքացիներն են ասիմիլացվում, ու դառնում ինչ որ մշակույթի մաս, որը ես մեկնաբանում եմ որպես հարկադրված քաղաքացիների մշակույթ։
Դա է պատճառներից մեկը որ սերնդափոխություն չի լինում, որ շատ խելացի, շատ վեհ, շատ զարգացած Երեւանցիների զավակները անկապ բակի լակոտներ են դառնում, ու բնավ չունեն այն մակարդակը, ինչ իրենց ծնողները։ Դա է պատճառը որ ցանկացած ՏՏ ընկերությունում քառասուն ֊ հիսուն տարեկան մարդիկ անհամեմատ ավելի վեհ են, քան երիտասարդները, ու դա միայն մասնագիտական հատկանիշների մասին չէ։ Այսինքն, իհարկե, մարդւոն կարելի է սովորեցնել ծրագրավորման լեզու, որ նա քիչ թե շատ դրան տիրապետի (ու որը ծրագրավորում իմանալը չէ բնավ), բայց առանց ընդհանուր զարգացման, եւ զարգանալու մշակույթ, սովորություն ունենալու, նա չի կարողանում էֆեկտիվ կիրառել իր գիտելիքները, կամ զարգացնել դրանք։ Բացի դրանից, զարգանալու մոտիվը հասարակության մեջ խիստ հետամնաց եւ պրագմատիկ է ֊ փողը։ Իսկ փողի համար շատ զարգացում պետք չէ իրականում։ կարելի է բուդկա կառուցելով, կամ բուդկայում բուծիկ բացելով էլ յոլլա գնալ։
Ստեղ գալիս է քո նշած երեխաներին գովելը։ Նրանք մտածում են, որ նրանք վերջն են։ Ու դա ամենավտանգավոր բաներից է, երբ նա ոչ մի բան չգիտի, գիտի, ինչպես ես գրել եմ, բուդկա նախագծել, ու մտածում է, որ վերջն է։ Այսինքն բավական զարգացած չէ, որ հասկանա, որ բնավ վերջը չէ, ու ունենա այլ պահանջներ ֊ ինչի՞ համար զարգանալ, եթե փողը կա, լիքը պատվերներ ֊ օր ու ցերեկ գործ կանի, որ նոր տելիկ ունենա, կամ նոր մեքենա ֊ կապիտալիստական հաջողության ընդունված ընկալումը։
Հա, ուրբանիցացիայի մասին ֊ ես գիտեմ շատ մարդ, ով բնավ երջանիկ չէ նրանից, որ Երեւանում է ապրում։ Նրանք երազում են գյուղի մասին, կամ գյուղը բերում են Երեւան։ Ես գնահատականներ չեմ տալիս, բայց ակնհայտ է, որ քաղաքը՝ գյուղ չէ, իսկ գյուղը՝ քաղաք չէ։ Ես գիտեմ մարդկանց, ով ծանր սոցիալ֊տնտեսական պայմաններից դրդվելով միայն հասկացան, որ այլեւս քաղաքում իրենց բան չի պահում, ու վաճառելով իրենց քաղաքի բնակարանները մեկնել են գյուղ ֊ զբաղվում են անասնապահությամբ, օրինակ։ Ու անհամեմատ ավելի երջանիկ են։
Ես, օրինակ երջանիկ չէի լինի, ես երբեմն կարոտում եմ մեծ քաղաքները, Երեւանը փոքր է, բայց իրենց համար դա լավ է։ Ու ես կարծում եմ կենտրոնացնելը, եւ մեծ Երեւան ստեղծելը սովետական կառավարման ամենամեծ սխալներից էին։
Կենտրոնացման մասին ֊ մեծացնելով պետք էր մի քանի քաղաք մեծացնել համաչափ, այնպես, որ օրինակ Վանաձորն ու Գյումրին դառնային համեմատելի կրթական համալիրներ, ու Երեւանից մարդիկ գնային այնտեղ սովորելու ու աշխատելու, ոչ միայն հակառակը։
Ես էլ լավատեսության հիմքեր չեմ տեսնում, իրականում։ Երբեմն լացելու պես անհույս վիճակ է։
Հայրենադարձություն, գուցե։
Այո, սփյուռքի երեխաները շատ հաճախ անկապ դատարկ երեխաներ են, ինչպես եւ մերոնք։ Բայց նրանք էլ են հայ։ Ու եթե զարգացումը հերիքում է այստեղ մնալուն, ապա նրանք շատ օգտակար կլինեին։ Իսրայելը այնքան ջանք է թափել նույնիսկ էֆիոպական հրեաներին բերելու համար, իսկ մենք փաստացի ոչ մի բան չենք անում։ Պարսկահայերը, որ այստեղ են տարիներ ապրում սպասարկվում են մեր հիվանդանոցներում որպես արտասահմանցիներ՝ անհամեմատ ավելի բարձր գնելով, որովհետեւ չունեն բավական հեշտացված քաղաքացիություն ստանալու մեխանիզմ ֊ ինչպես Իսրայելի «վերադարձի մասին օրենքն» է։
Պետական հետաքրքրվածություն, բայց ոչ այն պետական այրերի, որ հիմա իշխանության մոտ են ֊ նրանք այնքան անգրագետ են, որ ոչ մի բան չեն կարողանա իրականացնել լավ։
Օրինակ, ինչո՞ւ թուլացվեց լեզվի մասին օրենքը, որ իննսունականների սկզբիցն այնքան լավ էր աշխատում։ Դա այն օրինակներից է որ մեր իշխանությունը ապազգային է ֊ ՀՀ֊ում չէր կարելի թուլացնել լեզվի մասին օրենքը։
Ու եթե Թբիլիսիյում Մանգո խանութի լոգոն է թարգմանված վրացերեն ֊ ու վրացերեն տառերով են գրում Մանգոն ֊ ապա մեզ մոտ ուր ասես լատինատառ ու կիրիլլիցան է կիրառվում, կարծես նրանք ավելի «քուլ» են։
Ինչո՞ւ մենք չունենք հայերեն ստեղնաշարեր՞ ֊ իրականում մի քիչ կամք էր պետք այդ համար։
Եւ գուցե դա է մասնավորապես բերում նրան, որ մարդիկ հայերեն ինտերֆեյս ունեցող հեռախոսներում օգտագործում ռուսերեն ինտերֆեյսը։
Կամ որովհետեւ ազգը իրականում արդեն իսկ շատ թույլ էր ֊ երբ յոթանասունականներին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների պետական լեզուն պետք է դառնար ռուսերենը ֊ միայն Վրաստանում էր որ շատ ուժեղ ընդդիմություն էր, որի հաշվին մենք էլ պլստացինք, շահեցինք։
Ու այդ մասին կարելի է նույնիսկ տեսահոլովակներ նայել «Սովետական օկուպացիայի» թանգարանում Թբիլիսիյում։ Մեզ էլ է պակասում դա ֊ բայց ավելի լավ է հիմա չարվի, այնքան վատ է արվելու։
Ես զգում եմ որ արդեն շատ երկար եմ գրել, թե չէ մի քանի այսքան ասելու բան ունեմ առնվազն։