2012-01-09-ասք-հեքիաթային-գիշերվա-մասին

դա այն առաջին ձյունն էր, որ չգիտես ինչու այնքան գնահատում են տաքսիստները։

մենք դուրս եկանք զբոսնելու, ու շները մեզ նկատեցին։

նրանք շատ են ուրախանում, երբ նկատում են, ու արտահայտում են դա հաչոցով, որը բնավ հարեւանների սրտով չէ։

իսկ դա վտանգավոր է շների համար։

լավ է դուրս գալ կամաց, աննկատ։ որ այն նյարդայինը չտեսնի, ու մնացածին չվախեցնի։

իսկ հետո – մեկ է նրանք ուղեկցում են մեզ մտածելով որ իրենք էլ կարող են մարդու հետ զբոսանքի դուրս գալ։

սեւը մանր մանր քայլերով է անցնում, իսկ մեծը՝ վազում մեր հետեւից ու հաչում անցորդների վրա, ովքեր այս անգամ չկային, քանզի այդ ժամին փողոցը դատարկ է։

Փողոցում կանգնած մեքենաները ծածկված են ձյունով ինչպես լինում է ամերիկյան հեքիաթային ֆիլմերում։

իսկ հետո՝ սուպերմարկետ։

այնտեղ խմած։ ասում է լավ լավ բաներ կապուտաչյա վաճառողուհուն։ վաճառողուհին բնավ չի հալվում, ու փորձված ցրում նրան։ շունը սպասում է դուրսը, ես վերցնում եմ իր համար միս, մոտենում դրամարկղին։

խմածը մոտենում է ինձնից ուշ։

մոտենում, անցնում է առաջ։ լավ, մտածում եմ, հիմար է խմած է։

ու այստեղ վաճառողուհին անց է կացնում իր պլաստիկ տուփը, ու մի պահ չի կարողանում թաքցնել զարմանքը, ասում՝

– հարյուր քսան դրամ

– Ես ոչինչ չէ՞ որ մանր վճարեմ։ – հարցնում է այդ ոչ այնքան երիտասարդը։

– Հա, ոնց ուզում եք վճարեք – անտարբեր պատասխանում է դրամարկղի աղջիկը։

Խմածը դողացող ձեռքերով հանում է գրպանից ու ափի մեջ շոշափում է տաս եւ քսան դրամանոցները։

Երեւում է, որ նա այլ փող չունի, հարյուր քանի դրամ ամենաշատը։

– Էլ չմանրեմ, – ասում է նա աղջկան – կրկին մեկնելով ձեռքը գրպանը ու կտրուկ հանելով այն։

Ու մենք բոլորը արդեն վստահ ենք որ նա այլ փող չունի, ու ահավոր նեղվում է որ դա երեւում է։

– Հա, ոնց ուզում եք վճարեք – հոգնած պատասխանում է դրամարկղի աղջիկը։

Խմածը տալիս է իր հարյուր քսան դրամն ու հեռանում։

Ես անհանգստանում եմ որ նա շան կողքով անցնելիս ագրեսիվ չլինի։

Դուրս եմ գալիս։ Շունն արդեն գնաց։

Բակ մտնելիս դիմավորեց շարժվող պոչը։ Ու հաչողը։

Այն նյարդային շանն էլ հասներ – մտածում եմ։ Որ վախենում է, հաչում, ու սրանց սադրում։

Բայց նյարդայինը հավասարակշռված չէ, ու նրան չի հասնում։

Ինչպես եւ պետք է լիներ։

ոչ հավասարակշռվածներին հասնում է կամ հարյուր քսան դրամի հավի միս, դա լավագույն դեպքում, կամ ոչինչ։

ու դա բնավ անարդար չէ։

նորմալ է, բնական, պարզ, հասկանալի։

ու տենց

պիտակներ՝ գիշեր  խմածներ  ձյուն  շուն  պատմութիւն  փողոցներ 
վայր՝ գիշեր  երեւան