կողքի սեղանի մոտ երկու աղջիկ են նստած։
բլբլում են, ականջի ծերով լսում եմ, որ մեկի ընկերն է մոտենալու։
հետո ինչ որ տղա մոտենում է, ու ես բնավ չենթադրեցի որ «ընկերն» է, քանզի նա սկսեց այսպես՝
– բարև, եզ
Չե, լուրջ, ու տենց հետո խոսեցին, տղան հեռացավ, իսկ էն մյուս աղջիկը սրան ասում ա՝
– գիտես, ես քեզ չեմ ասի որ դու իրան թողնես, քանի որ միևնույն ա քեզ հաստատ արդեն լիքը ասել են տարբեր մարդիկ։ Պարզապես հետաքրքիր ա դու երբևից է պատկերացրե՞լ ես ձեր ապագա կյանքը միասին, մտածե՞լ ես որ եթե նա հիմա է տենց կոպիտ իրան պահում․․․
– ո՞նց կոպիտ
– սպասի, հենց նոր
– ի՞նչ հենց նոր
– դե սկսենք նրանից որ մոտեցավ, ասավ՝ «եզ»
– հա, էդ՞։ էդ ի՞նչ կոպտություն, հերս ել ա մորս հա տենց դիմում։
վարագույր
_ու տենց _