ասք չբռենդ շների մասին

Ես գիտեմ որ էս թեման սաղի համար խորթ ա, բայց սա իմ մատյանն ա ու ես գիտեմ ինչպես այն օգտագործել։

Ու գրում եմ այն մասին ինչի մասին ուզում եմ։

Շներ։

Մենք ունենք հարց։ Լիքը թափառական շներ։

Հա, գիտեմ որ այլ հարցեր նույնպես ունենք։ Ես հիմա այս հարցի մասին եմ։

Ու հարցը առաջացել ա կրկին հասարակության պատճառով։ Տգիտության, թեթևամտության, և այլն։

Լուծման մի քանի ձև կա։

Ասենք մարդիկ կան կրակում կամ հավաքում սպանում են։

Էդ մի ձևն ա։ Նենց սոց-ռեալիստական ձև ա։ Ստալինի օրոք բոմժերի հետ ել էին նույն ձևի վարվում։

Մի քիչ ավելի կիրթ ձևեր էլ կան։

Ասենք, Նունեն պիտոմնիկ ա պահում։

Իսկ գիտե՞ք որ ոչ մի պիտոմնիկ ռետինե չէ։

Անհնար ա այդքան շուն պահել։

Հա, ժամանակ առ ժամանակ որոշ մարդիկ հավաքվում են, ուտելիք, բան ման, հեծանիվներով պիտոմնիկ գնալ․․․

Անհրաժեշտ ա մարդիկ հասկանան, որ

ա – պետք չէ Հայաստանում ձեռք բերել շուն։ ասենք վերնիսաժներից։ պետք չէ ընդհանրապես ձեռք բերել ցեղական շուն։

որովհետև այն միևնուն է ցեղական չէ։ այսինքն այդքան ցածր որակի է որ ընդհամենը մի տեսակ նման ա լինում իր պրոտոտիպին։

իսկ եթե ուզում եք լավ նման լինի իսկական ցեղատեսակի ներկայացուցիչներին, ապա պետք է

ա․ա – շատ շատ փող ծախսեք ($1500+)

ա․բ – ներմուծեք հայաստան արտասահմանից

բ – եթե այդքան շատ եք շուն ուզում, ու պատրաստ եք էդ պատասխանատվությունը ձեր վրա վերցնել, ինչը ես բնավ խորհուրդ չեմ տալիս ապա փողոցից մի սիմպո ուրախ շուն կամ ձագ վերցրեք, տարեք անասնաբույժի մոտ, թող նայի, ու տուն։

Ու երբ շուն վերցնող մարդկանց մեծամասնությունը դուրս գա այդ նպատակով փողոց, կամ դիմի պիտոմնիկ, ահա այդ ժամանակ, մեր հասարակությունը մի պրոբլեմ կլուծի։ Եվ թափառական շներ չեն լինի։

Հավաստիացնում եմ, ձեզ պետք չէ ոչ «վեհ» «արչավկա», ոչ «վեհ» «րոքֆելլեր»։

Եթե ձեզ շուն ա պետք, ապա դվորնյաժկան իր շնությամբ ոչ մի կաթիլ չի զիճում ցեղական շանը։ Ավելին՝ դիմադրողականությունը բարձր, խելքը նույնպես։

Թեման սպառված չէ, գուցե հավես ունենամ մի այլ օր նույնպես։

Չեմ գրում որովհետև ծանր թեմա է իմ համար։

_ու տենց _

վայր՝ երեւան