2012-10-12-ասք-թբիլիսիի-մասին

Վերջերս Զոլյանն էր գրել Թբիլիսիի մասին, որոշեցի ես էլ կիսվել իմ տպավորություններով վերջին այցից, որ այս ուիքէնդին էր։

Առհասարակ Թբիլիսիի մասին վաղուց եմ ուզում գրել, քանի որ սիրում եմ այդ քաղաքը, ու ժամանակ առ ժամանակ գնում եմ։

Գուցե սա մենք օկ չենք ֊ դուք օկ եք վիճակից է, գուցե նրանից է, որ ես շատ եմ սիրահարված Թբիլիսիին։ Իսկ սիրահարված եմ ֊ նշանակում է ավելի շատ իմ մասին է, իմ ցանկությունների, պատկերացումների, իմ Թբիլիսին է, որը, իհարկե չգիտեմ ինչքան կապ ունի իրականության հետ, բայց ես ինձ դա թույլ եմ տալիս։

Ես լավ գիտակցում եմ, որ եթե այնտեղ ապրեի, ինձ լիքը բան դուր չէր գա, նույնսիկ նրանից, ինչ ինձ հիմա դուր գալիս է դրսի աչքերով նայելով։

Ես միշտ ասել եմ, որ Թբիլիսին իմ համար աշխարհում ամենասիրած քաղաքներից մեկն է, ու անհամեմատ ավելի լավն է, քան շատ այլ Եվրոպական քաղաքները։ Ու այո, Թբիլիսին լրիվ Եվրոպական քաղաք է։ Իրականում Եվրոպական քաղաքից ավելի լավն է, հետո կասեմ ինչի։ Երբ ոմանք ասում են, Թբիլիսին նվաստացնելով որ իրենց լավ զգան, որ այն ընդամենը ռուսական կայսրության միջնակ գավառական քաղաք է, ես իրենց հետ համամիտ չեմ։

Մոսկվան է ռուսական կայսրության միջնակ գավառական քաղաքը, ու իրենց այլ քաղաքներն են։ Թբիլիսին լրիվ այլ է,միաժամանակ եւ արեւելյան եւ արեւմտյան լինելով, կոլորիտ, համով, վառ գույներով, պայծառ, արտահայտիչ քաղաք է։ ու ոչ մի ռուսական քաղաքին նման չէ բնավ։ Ու չունի համեմատվելու։

Առաջին իսկ, աչքին ընկնող հատկությունը օրինակ այն է, որ բոլորը հիանալի լավ են հագնվում։ Կարող է հին շորեր լինեն, կարող է ոչ մաքուր, բայց մեկ է հիանալի տեսք ունեն։

֊ Ճաշակ

Թբիլիսցիները ունեն ապշելու, ու լրիվ բացառիկ հագնվելու ճաշակ։ Երբ ես առաջին անգամ դա ոգեւորված պատմել եմ ծնողներիս, մայրս ասաց որ դա միշտ այդպես էր, ու որ նույնիսկ Սովետի ժամանակ նրանք ինչ որ ձեւ կարողանում էին հավես հագնվել, եւ մարդիկ Թբիլիսին անվանում էին Սովետական Փարիզ։ Ու դա մարդկանցից էր գալիս, որովհետեւ Եվրոպական ճարտարապետությամբ այլ քաղաքներ էլ կան՝ Լվով, Ռիգա, Վիլնյուս, ետց, բայց Թբիլիսին էր Փարիզը։

֊ Աղջիկներ

Թբիլիսցի աղջիկները ամենավերջն են։ Այսինքն նրանցից այնքան շատերն են վերջը, որ ես ոչ մի այլ քաղաքում չեմ տեսել, ուր եղել եմ, բնականաբար ոչ Ռուսաստանում, ոչ Եվրոպայում, ոչ Նահանգներում։ Ու դա այդ իրենց բացառիկ ճաշակից է։ Նույնիսկ գլամուր, ահավոր գլամուր թբիլիսցի աղջիկը լավ է նայվում, որովհետեւ Թբիլիսիյում գլամուրը վուլգար չէ։ Իսկ մեզ մոտ, լինի գլամուր, թե լինի ռոցքեր, մեկ է վուլգար է, ռամկաբարո է նայվում։ Ու իրենց տղաներն էլ են վերջը, պարզապես ես իրենց վրա այդքան չեմ կենտրոնանում։ Ստեղ լիներ իրենց միջին տղան, բոլոր աղջիկները կծռվեին իր վրա։

Եթե վերցնենք այդ վերջ թբիլիսցի աղջկան, ու պատկերացնենք ինչպիսի երեւանցի նա կլիներ ֊ ահավորը կստացվեր ֊ անկապ հագնված, զածյուկաննի, մանկական հայացքով, տենց ինֆանտիլ նայող աչքերով, ոչ ինքնուրույն, լսող, կոմֆորմիստ, լավագույն դեպքում ցույց տվող, որ այդպեսը չէ, քանի որ գիտի, որ հենց այդպիսինն է։

Այսինքն իմ համար թբիլիսցիները նորմալ մարդու կերպար ունեն։

Հա, ինչը վերաբերվում է արտաքինին, հայ աղջիկը նաեւ կունենար մի ահավոր ծեծված ու միատեսակ մազերի ձեւ։ Մասամբ նրանից է, որ մերոնք այդպես են ուզում, լինեն աղջիկ թե տղա, ֊ միատեսակ, չտարբերվող, մասամբ նրանից, որ իրենց վարսավիրները ավելի լավն են, ու դա զարմանալի չէ։

Ու ոչ մեկի համար բնավ նորություն չէ, որ հայ վարսավիրները շատերի մոտ սուիցիդալ մտքեր առաջացնում։ Ինձ, օրինակ, միշտ համոզում էին, որ ինձ երկար մազեր չեն սազում, հետո ես իմացա որ փաստացի բոլորին են այդպես ասում, ով խնդրում է կարճ չկտրել։

Հայաստանում պետք է լինել սենց, ու վերջ ֊ շագ վլեվը շագ վպրավը ֊ ու դու հայ չես։

֊ Ինքն ֊ ուրույն

Թբիլիսիյում ամեն մարդ ուրույն է, լրիվ տարբեր, ու հաճույքով ցույց է տալիս իր անհատականությունը, իր ուրույնությունը։ Այսինքն դա անգիտակցաբար է ստացվում։

֊ Անհատականություն

Ես մի հատ չնկարված լուսանկար ունեմ, ահավոր գլամուր աղջիկ է քայլում մոստովոյով, ու ձեռք է բռնել մի նենց թափթփված տղայի, լրիվ ներյախա վիճակով։ Այդ աղջիկը լրիվ իրան նայում էր, իսկ տղան երեւի երբեք չի սանրվում, ու մեկ է ահավոր ստիլնի տեսք ունի։ Ու այդ աղջիկը այնքան երջանիկ տեսք ունի, այնքան հպարտ, որ նա այդ տղայի հետ է։ Այսինքն իրականում դա նորմալ է, դա իմ մոտ է որ ես սովոր չեմ, երբ մի ձեւի մարդը ընդունում է այլ ձեւի մարդուն։ Ու դա ամենուր է, ուր մնաց հարաբերության մեջ։ Ու այո, այդ չնկարված լուսանկարը հարաբերության մասին է, քանի որ հարաբերությունը ընդունելու մասին է, ոչ թե չընդունելու ու փոխելու։

֊ Դասակարգային ատելություն

Զարմանալի չէ, որ Թբիլիսիյում չկա դասակարգային ատելությունը, այն, ատելությունը որը կա մեր մոտ տարբեր մշակույթի մարդկանց միջեւ ֊ դու ռոցքեռ ես, ես քյարթ եմ, ու մենք պետք է իրար ատենք։

Չէ չկա, ու իրենց քյարթերն էլ են ուրույն, իրենք էլ մեկը մյուսին նման չեն, փորձում են արտահայտել իրենց, ոչ թե լղոզվել ու ընդհանուր զանգվածի մաս դարնալ։ Գուցե մեզ մոտ այդ ատելությունը վախից է։

Առհասարակ ատելությունը հաճախ է վախից առաջանում։ Օրինակ գուցե մեր մոտ գեյերից, էմոներից, ռոցքեռներից վախենում են, որովհետեւ երբ նրանք տեսնում են տարբերվող մարդ, մտածում են որ նա օտար մշակույթի կրող է ու որ իրենց մշակույթին վտանգ է սպառնում ֊ այդպիսի ոչ շատ խելացի պաշտպանական ռեակցիա է։

֊ Ազգային ինքնագիտակցություն

Իսկ Թբիլիսիյում ոչ ոք չի մտածի, որ Վրացական ինքնությանը վտանգ է սպառնում, քանի որ նրանք բոլորը աննկարագրելի ու անկասկած բարձր մակարդակի ազգային ինքնագիտակցություն ունեն, ու լինեն ռոցքեռ, քյարթ, թե ով ուզում է, լրիվ հոգով վրացի են, ու դա արտահայտվում է եւ հագնվելու մեջ, եւ խոսելու, ոչ ոք ռուսերեն կամ անգլերեն չի խոսի, եւ ազգային խոհանոցը սիրելու, եւ ազգային մշակույթի տարած լինելու մեջ, եւ երգելու։

Ի դեպ, երգելու մասին։

Երկու դեպք պատմեմ։ Փողոց։ Նստած է վրացի տղա։ Մոտենում է անծանոթ տղա, նստում է։ Ի դեպ, Թբիլիսիյում լիքը նստարաններ են քաղաքում, շատ ավելի շատ քան մեզ մոտ վերջերս դրեցին, ու մեր նստարանների դիզայնը լրիվ ցրված, քոփի փեյստ է արված Թբիլիսիի հին նստարանների դիզայնից։ Պարզապես մեր նստարանները մեկ է ավելի անճաշակ են ստացվել, ու www.yerevan.am֊ի տառատեսակը լրիվ ահավոր է։ Հա, նստած է, ուրեմն, նստարանին մեկը, հետո մյուսն է նստում, գամարջոբա, բնականաբար, հետո տենց մի քանի րոպե անց էլի մեկն է նստում, ու մեկ էլ մեկը սկսում է, ու երեքով երգում են։ Առանց պայմանավորվելու։

Կամ այլ օրինակ՝ ավտոբուս է, ինչ որ լիքը մարդ։ Ու ինչ որ երեխա սկսում է երգել, ու ամբողջ ավտոբուսը այդ երեխայի հետ սկսում է երգել, բազմաձայն։ Նրանք բոլորը գիտեն լիքը երգ, ու բոլորը երգում են։ Ստեղ ո՞վ է երգում, թեկուզ ազգային երգ չլինի ֊ ոչ ոք (ռաբիսից էն կողմ բան չգիտգեն, ռաբիսը ժողովրդականից չեն տարբերում) ու առհասարակ ով ինչ որ ձեւով փորձում է արտահայտվել, առնվազն թարս են նայում։

֊ ինքնություն

Բոլորը տարբեր են, բոլորը հավեսն են, բոլորը այնպիսին են ինչպիսին կան։ Իրենց չեն ստիպում նմանվել շաբլոնների, իրենց չեն դնում ուրիշի տեղ, թեկուզ շատ լավի։ Ինչ կան դա են։

Ես այնքան եմ սիրում երբ մարդը ինքն իրեն ուրիշի տեղ չի դնում։ Ես այնքան եմ սիրում, երբ իրեն ցույց տալուց հենց իրեն է ցույց տալիս, ոչ թե այլ մեկին, որը նա չէ։ Ու թբիլիսցիները թվում է այդպիսի խնդիր չունեն, իրենք իրենք են մնում, ով էլ լինեն, իրենց են ցույց տալիս, չեն թաքնվում, միատեսակ դառնում, չեն էլ իրենցից վեհեր երեւակայում, ցույց տալիս, ավելի լավը զգում ուրիշներից։

Առհասարակ ցանկացած տարբերության դեպքում շատ հեշտ է այն ընդունել որպես ավելի լավ լինելու նշան, ու մեզ մոտ բոլորը այդպես են ընդունում իրենց տարբեր լինելը ֊ ամեն մեկը մտածում է, որ այն, որ նա այսպեսն է, նշանակում է որ նա ավելի լավն է։

Շորերը, ի դեպ շատ հաճախ վրացական են։ Կոշիկները վրացական նախշերով, շատ հավես, աղջիկները երբեմն գլուխները փաթաթում են ստիլնի ձեւով, ու դա ոչ արաբական է, ոչ հայկական, ոչ թուրքական, ոչ պարսկական, պարզապես լրիվ ազգային է ու շատ լավ է նայվում։

֊ անկախություն, հասունություն

Թբիլիսիյում լիքը մարդ կա փողոցներում։ Ու ցերեկը, ու երեկոյան, ու գիշերը։ Չնայած Թբիլիսին իր տարածքով Երեւանից անհամեմատ մեծ է, բայց բնակչության թվով նույնն է։ Ու ամենահաավեսն այն է, որ Թբիլիսիյում դուրսը լիքը պատանիներ կան, ու այդ տինեյջերների հայացքը մանկամիտ չէ, նրանք մեր տինեյջերներից տարբերվում են, ավելի մեծ են թվում։

Մեծերի հայացք է, ու որ ասում եմ մեծերի ֊ նկատի չունեմ տխուր ու անհույս, այլ անկախ, ազատ ու ինքնուրույն։ Եւ ուրույն։

Ու նրանք նաեւ լիքն են գիշերը, երկուսին, երեքին, ու լիքը մեքենա կա փողոցներում։ Երեւանը այդ ժամանակ դատարկ է։ Քանի որ գեղցի ենք, ու պետք է տասին, կամ մի քիչ ուշ տանը լինել, քանի որ «կարգին» ազգ ենք, հայեցի։

Հա, ու նրանք վերջ կլուբեր ունեն, ու բնականաբար, իրենց սերվիսը վերջն է։ Ու ասենք գիշերվա երկուսին կլուբ ինչ որ երեխաներ, աղջիկներ կգան, կնայեն, տիպա լավ, ստեղ լոքշ է, գնանք այլ տեղ։

Անձնական փաստ ֊ ծխածը իրենց մոտ այնքան չի զգացվում ինչքան մեզ մոտ ֊ վենտիլյացիայի սարքերը չեն ափսոսում միացնել, տարածքներն էլ մեծ են, այնպես որ ես բավական լավ եմ տանում ծուխը այնտեղ։ Ճիշտ է այստեղ Գերմանիան ֆորա է տալիս, որովհետեւ այնտեղ ծխած տեղ չկա։ Նրանք արդեն չեն ծխում, ոչ թե դեռ։

֊ Սպասարկում

Ահագին սովորել են, առաջ այդպես չէր։ Ու ուտելիքը ահավոր համով է։ Մեր մոտ երեւի միայն Աչաջուրն է, ուր կարելի է հավեսով գնալ։ Ու առհասարակ մեր քիչ թե շատ լավ տեղերը սփյուռքի մարդկանց հետ կապ ունեն։ Իսկ իրենց մոտ իրենք են իրենց սփյուռքը, իրենց մեջ սովետը մտած չէ մեր պես։

Թանգարանում էլ ցուցահանդեսներից մեկը այնպես էր շարված, որ այդպես մեզ մոտ չեն անում, խառը, ոչ թե պատերի մոտ, ու շատ հավես։

Սակայն թանգարանների մասին առանձին փոստով։

֊ Խոհանոց։

Այն որ մերոնք չգիտեն անել խաչապուրի դա բոլորին է պարզ։ Բայց ֆրեշի եղածը ի՞նչ է որ ես Երեւանում երբեք տենց լավ ֆրեշ չեմ խմել։ Ասենք մեզ մոտ մեկ նարինջ բլենդերով խփում են տալիս են, իսկ իրենց մոտ քանի հատ պետք է նարինջ կճզմեն, ու մեեեծ բաժակ նարնջի հյութ կտան, որը հենց հյութ է, լրիվ հյութ։ Լավ, ուտելիքից չեմ խորանում, թե չէ երկար կլինի, Վրաստանը մրցակցությունից դուրս է, խոսք չկա։

Վերադառնամ հասարակությանը։

Զարմանալի չէ, որ իրենց մոտ կարող է լինել անկեղծ պրոտեստ, վարդերի հեղափոխություն, ժողովրդավարություն, զարմանալի չէ, որ իրենց մոտ կոռուպցիա գոնե փոքր մակարդակում չկա, որ ոստիկանությունը նորմալն է, որ մեխանիզմները աշխատում են։

֊ Ճանապարհներ

Լուսակիրները մեծ են, իրենց կողքը մեեեեեեեծ լուսադիոդներով թվեր են, որ հաստատ երեւում է ինչքան է մնացել դեռ ասենք կանաչ լույսին։

Մեզ մոտ, ի տարբերություն, չի երեւում, հեռվից խառնվում է իրար, մաքս հնարավոր է հասկանալ երկու թիվ է ցույց տալիս, թե մեկ։

Լուսադիոդային տաբլոները նաեւ կանգառներում են, շատ հավես, ու վազող տողեր ավտոբուսների վրա։

Ահագին տեքնո է, շատ հաճելի է։

Հիանալի ճանապարհներ են, ես Վրաստանում հինգով եմ գնում, ՀՀ մտնելիս էլ վերջ ֊ փոսը փոսի հետեւից։

Շատ կարեւոր է, որ այնտեղ ասենք աջ կողմի եզրում սպիտակ գիծ կա, ու դա շատ է օգնում եզրը միշտ տեսնել ու ճանապարհի ուղղությունը զգալ։

Մեզ մոտ էլ լավ է, երբ այդ փայլող սթիքերներն են կպցրել սյունիկներին, էժան լուծում է, բայց դրանց եղածը ի՞նչ է որ լիքը տեղ կամ չկա, կամ ասենք ամեն տաս երրորդ սյունին է կպցրած։ Տարել ծախե՞լ են։ Ո՞ւմ։

Երբ մտնում ես իրենց սահմանային գոտին ֊ լրիվ օդանավակայան է։ Սահմանում քո հետ նորմալ են խոսում, լուրջ լուրջ էն հիմար ամերիկյան հարցերից են տալիս։

Նորմալ կանայք են աշխատում նույնպես։

Երբ մտնում ես մեզ մոտ ֊ փորերով, հաստավիզ, սոց ռեալիստիկ, խոսել չիմացող մարդիկ են։

Խմած։

Ու ասում է ֊ հլը բագաժնիկը բացի, գնում ինքն է բացում, որ իրավունք չունի դա անելու։

Իսկ Ռուստավելիի վրա խորհրդարանի շենքը պահում է մեկ մարդ։ Մեկ մարդ է կանգնած պոստում, գնում գալիս է։ Մեզ մոտ լիքը «լռված» են, տուսվում են, չափառ է մեծ։ Չկա չափառ իրենց մոտ, շենք է պարզապես ու մուտքի մոտ մի ոստիկան։

Ասում են, թե վրաստանում վատ են քշում։ Առաջ այո, բոլոր մեքենաները խփած էին բայց ես հիմա ոչ առանձնապես խփած մեքենա եմ տեսել ոչ էլ կասեի որ մեզնից վատ են քշում։

Նրանք արագ են քշում, բայց իրենց ճանապարհներն են երկար, ու մեզ մոտ նույնիսկ Իսակովը կամ Բաղրամյանը իրենց ճանապարհների պես երկար չեն։

Ես լավ զգում եմ, որ մենք չենք տարբերում որն է կարգ ու կանոնը, որը չէ։ Օրինակ, ես իրականում համարում եմ, որ լուսակիրին առանձնապես ուշադրություն դարձնելը անկապ է, որ քաղաքի մարդը պետք է ազատ լինի։

Բայց մեզ մոտ դա այդպես չէ, ու ես այստեղ լուսակիրին հետեւում եմ, ու այդ իմ քայլով օրինակ եմ ցույց տալիս։ Որովհետեւ այստեղ դեռ սովոր չեն քաղաքում ապրել, իսկ իրենց մոտ արդեն սովոր են քաղաքում ապրել։ Ու իրենց լրիվ ներելի է, որ նրանք անցնում են, առհասարակ ո՞նց կարելի է Թբիլիսցուն ստիպել որ նա լուսակիրին նայի, նա էլ Թբիլիսցի չի լինի, նա ազատ մարդ է։ Ու նրանք առանց լուսակիր մեկ է մեզ պես չեն անցնում, ահագին քաղաքավարի է իրենց մոտ ստացվում, ինչպես եւ ամենը, սակայն։

֊ Բարիություն

Թբիլիսցիները ահավոր բարի են, եւ իրար հանդեպ, եւ այլերի հանդեպ։ Գուցե նրանից է որ այդ վախը չունեն, այդ ատելությունը չունեն, պատճառ չեն տեսնում ատելությամբ ներշնչվել։

Որ մտնում են խանութ, ասում են ֊ Գամարջոբա, իրար հետ միշտ նուրբ են, միշտ քաղաքավարի, միշտ հարգանքով, ահավոր հավես է։

Ու բացի դրանից, նրանք ասենք մեզ հանդեպ էլ են լավ տրամադրված, ու դա իրենց ընդհանուր բարիությունից է գալիս։

Ասենք ինձ լիքը տեղ, որ իմացել են հայ եմ, նույնիսկ բենզինի կոլոնկայում, ոնց մոտեցել եմ, ասել են Բարեւ Ձեզ, ու ժպտացել։

Դուք պատկերացնո՞ւմ եք, որ մեզ մոտ ինչ որ վրացուն ասեն Գամարջոբա ֊ կմեռնեն ավելի լավ է։ Կասեն ո՞վ է նա որ մի հատ էլ իրեն գամարջոբա ասենք։

Ու մերոնք չարացած են, չարացած են եւ մեր մարդկանց վրա, եւ դրսի մարդկանց վրա։ Բոլորից վատն են սպասում։

֊ արժանապատվություն

Ու այդ լրջությունը ու հիվանդ արժանապատվությունը չկա, ասենք երբ Թբիլիսիյում մի տղա մյուսին խփում է, կատակով, այդ մյուս տղան կծիծաղի, չի պատասխանի։ Մեզ մոտ կպատասխանի, թեկուզ կատակով։

Դա մոտավորապես նույնն է, որ երբ ես ինչ որ մեկի մեքենայի վրա պատահաբար ջուր շփեմ, նրանք ինձ հաստատ հայհոյում են, իսկ երբ իմ մեքենայի վրա են ջուր շփում, ես ծիծաղում եմ։

Ոչ միայն չարացած լինելուց է, լրջությունից է, բարդույթներից։ Մեզ բան ասող չկա։ Այ մարդ, հանգիստ էլի։ Ում ես պետք որ քեզ մի բան ասեն։

֊ Ում ես պետք։

Այնքան հավես է, որ Թբիլիսիում կարող է նստարանի վրա աղջիկ լինի, ու դիմացի նստարանի վրա տղա, ու նրանք իրար չկպցնեն։

Պարզապես իրենց համար նստեն։

Ու ոչ ոք ոչ մեկի պետք չես որ քո վրա նայեն, հայացքով ճամփու դնեն։

֊ Ազատություն

Ես չեմ պատկերացնում, որ Թբիլիսիում ոստիկան մոտենա, ու սկսի մորալ կարդալ, թե ոնց ես նստարանին նստել, կամ ինչի ես արձջանին բարձրացել։

Առհասարակ, ազատությունը ամեն շարժման մեջ է, հայացքի մեջ է, հագնվելու, ու ինքնությունը արտահայտելու մեջ է։

Ազատությունը օդում է։

Երեկ ճարտարապետների լեկցիայի էի, ու նրանք խոսում էին այն մասին, որ երկու ֆունկցիա է լինում փաբլիկ սփեյսւոմ մարդկանց մոտ, նրանք նայում են այլ մարդկանց, ու իրենց են ցույց տալիս։ Պատմում էին, որ մեր հրապարակի շատրվանները տեսան, սիրահարվեցին, ու սկսեցին պարել իրար հետ։ Ու բոլորը իրենց վրա թարս էին նայում, բա դե լավ, արտասահմանցիներ են, իրենց կարելի է պարել։ Մեզ չի կարելի մենք լուրջ ենք, մենք հայեցին ենք։

֊ Ինչի եմ ես ինձ լավ զգում Թբիլիսիում։

Ես ինձ ավելի լավ եմ զգում Թբիլիսիյում, քան Երեւանում, որովհետեւ․․․

Որովհետեւ Երեւանում, ու առավել եւս երբ գնում եմ Երեւանից դուրս, ինձ դնում են օտար մարդու տեղ։ Ու դիմում են ֊ հելլո, կամ Պռիվետ։ Ու սկսում են իմ հետ խոսել կամ ռուսերեն, կամ անգլերեն, այսինքն փորձում են, քանի որ չգիտեն լեզուներ։

Դա լավագույն դեպքում։ Միջին դեպքում իմ վրա նայում են որպես այլմոլորակայինի։ Բայց ես այլմոլորակային չեմ։

Ասենք երբ մեքենաս տանում եմ Միթսուբիշի սերվիս, սաղ սերվիսը, բոլորը իրենց գործը թողնում են, ու տենց շարվում են նայեն, թե էդ ինչ այլմոլորակային է եկել։ Վայ, ինքը քշել էլ գիտի։ Բայց էսա կսխալվի, կծիծաղենք։ Սա էլ մեր մոտի մարդկանց մանկապատենական, ես կասեի լակոտական վիճակն է։ Որովհետեւ չեն մեծացել, իրենց ծնողները չեն թողել մեծանան։

Ու մի ասեք, դու Թբիլիսիյում տենց մարդկանց հետ չես շփվել, շփվել եմ, սերվիսներով պտտվել եմ, այնտեղ ավտոպահեստամասերը ավելի հասանելի են, ու լիքը շփվել եմ։

Ավելի վատ դեպքեր էլ կան, ու միայն իմ հանդեպ չէ դա, ասենք լիքը մարդ կա, չէ՞ որ անցորդներին նայում է, ու սպասում, ասենք էս աղջկա մոտ ինչ որ բան բաց լինի, հետեւից մի բան ասեն։

Բայց վերադառնամ ասածիս։

Ամենահավեսն այն է, որ ինձ Թբիլիսիյում դնում են լոկալի տեղ։ Իմ հետ սկսում են խոսել վրացերեն։ Որովհետեւ նրանք չեն մտածում, որ ես կարող է վրացի չեմ։ Ինչի՞ պետք է վրացի չլինեմ։ Ի՞նչ կա իմ մեջ տենց տարբերվող։ Նրանք առանց ինձ իմանալու արդեն ընդունում են ինձ որպես իրենց հասարակության անդամ, ոնց որ իրենցից մեկին։

Իսկ ՀՀ֊ում եթե տեսնում են որ հայալեզու «երեւան» եմ կարդում սրճարանում, ինչ որ կոգնիտիվ դիսոնանս է լինում իրենց մոտ, էս ինչ է կատարվում։

Ու դա ահավոր հավես զգացողություն է, երբ քեզ դնում են լոկալի տեղ, ու երբ քեզ բանի տեղ չեն դնում փողոցում։

Քո վրա չեն նայում հետաքրքրությամբ, թե էս ով է, որտեղից է։ Ախ մեր մոտից է, ուրեմն լավ չէ, որ մեր մոտ սենցերը կան, ազգը, պետությունը կքանդեն։ Գրանտակեր էլ կլինի։

Էլիտա է իրեն զգում։ Երեւի գործ չի անում, լիքը փող ունի։

Էս դու մեզնից լա՞վն ես արա։

Չէ, այ մարդ, ես ուզում եմ իմ վրա ուշադրություն չդարձնեն, ես ուզում եմ ինձ լոկալ զգալ։

ու տենց

պիտակներ՝ ազատութիւն  աղջիկներ  անկախութիւն  Թբիլիսի  ինքնութիւն  հասունութիւն  մարդիկ  մտքեր  յարաբերութիւն  ոստիկանութիւն  պատանիներ  քաղաք  քաղաքակրթութիւն 
վայր՝ երեւան  թբիլիսի