Այն ժամանակ, երբ կարգիչները դարձան «անձնական» կարգիչներ, այսինքն դարձան հասանելի եւ մատչելի հասարակ մարդկանց համար, մենք կանգնեցինք ճամփաբաժանի մոտ։
Կար երկու ելք․
֊ կրթել մարդկանց, որ նրանք կարողանան օգտվել կարգիչներից։
֊ անել կարգիչներն այնպես, որ մարդիկ առանց հասկանալու, առանց կրթության կարողանան դրանցով օգտվել։
Բնական է, որ մարդկանց կրթելը ընկերությունների խնդիրը չէր։ Ավելին, իրենց ձեռնտու էր, որ մարդիկ կիրթ չեն, որովհետեւ այնպես նրանք ավելի մեծ կախվածության մեջ են լինում ընկերություններից, կարգիչներ եւ ԾԱ արտադրողներից։
Փաստացի հետո դա բերեց նրան, որ ոչ թե մարդիկ կարողացան օգտվել կարգիչներից, այլ կարգիչները, (կարդա կորպորացիաները) կարողացան օգտվել մարդկանցով։
Այսինքն ընկերությունները ձեռք բերեցին աննախադեպ կոնտրոլ։
Մեկ անգամ եւս նույն հարցը ծագեց այն ժամանակ, երբ կարգիչները փոքրացան, ու տեղավորվելով ձեռքի մեջ, կոչվեցին խելախոսներ, փաստացի դարնալով աննախադեպ մատչելի փոքր կարգիչներ։
Այդ նույն խնդիրը թույլ է տալիս ուրիշներից անհամեմատ շատ փող աշխատել ֆեյսբուքին։
Նա միակն է։ Նա հավաքել է մարդկանց մեծ մասին իր մոտ։
Նա հզոր է, իսկ ուժը փտացնում է։
Նա կենտրոնացրել է համացանցը իր մոտ։ Մարդկանց համար համացանցն եւ ֆեյսբուքը դառնում են հոմանիշներ։
Ապակենտրոնացված համակարգում մարդիկ կօգտվեին տարբեր ծառայությունների պրովայդերներից, ու մեկ է չէին կորցնի միմյանց հետ շփվելու հնարավորությունը։
Այսպիսի ապակենտրոնացված համակարգի փորձ է, կրկնում եմ, դիասպորան։ ի դեպ, ահա ձեզ հրավեր։
Սակայն web 2.0֊ն, արդեն իսկ այնպիսին է, որովհետեւ մենք ունենք rss բաժանորդագրվելու, եւ openid ինքնությունը հաստատելու համար։
Ինչը մենք չունենք, կրթությունն է ու մարդիկ ով կարող են օգտվել եղած տեքնոլոգիաներով։ Կամ ստեղծել նոր, ավելի լավ տեքնոլոգիաներ։ Դրանց կարիքն էլ կա։
Այդպիսի ավելի լավ տեքնոլոգիայի փորձ է՝ սերվեր առհասարակ չպահանջող retroshare ցանցը։ Բայց մարդկանց մեծ մասը դրանով օգտվել չի կարողանա։ Կվախենա արդեն երբ ստանա gpg բանալի պարունակող հրավեր։
Որովհետեւ մենք ունենք կրթության խնդիր։
Կրթության մասին մի քիչ էլ կգրեմ հաջորդ անգամ։
ու տենց