Գլամուրը այդքան սիրված է որովհետև բոլորը, լավ, գրեթե բոլորը, կարող են լինել/դառնալ գլամուր։
Դա հեշտ հասանելի է։ Հագեք երկար վերարկու, ու սև ակնոց՝ և դուք արդեն գլամուր եք։
Ակնոցը կարելի է փոխարինել հեռուն նայող հայացքով։
Գլամուրը ֆորմա է որը չի հետևում ֆունկցիային։
Գեղեցկությունը ֆորմա է որը հետևում է ֆունկցիային։ Դա է հենց գեղեցիկի էությունը։
Օրինակ․ լավ նախագիծ, գեղեցիկ վազող լեոպարդ։
Նա գեղեցիկ է քանի որ գրագետ նախագիծ է իրականացվել։ Իսկ այլ նախագծի տարբերակ չկար․ չեր ապրի։(Այն որ բավականին խելացի գործողություններ հնարավոր է անել բնավ չունենալով ինտելեկտ վաղուց ապացուցված է։ Այո, պետք չէ լինել աբսոլյուտ և իմաստուն՝ գեղեցիկ նախագիծ ստեղծելու համար։ Այն կարող է ինքը իրանով ստեղծվել, օրինակ էվոլյուցիայի հետևանքով։)
Կարելի է լինել գեղեցիկ, բայց ոչ գլամուր։
Կարելի է լինել գլամուր, ու բնավ ոչ գեղեցիկ։
Այսպիսով, գլամուրի իմաստը միայն իր կեղծ կախարդանքով գերելն է։ Գերագնահատվելն է։ Գերագնահատելը այն է, ինչ մենք, մարդիկ շատ լավ անում ենք։ Իհարկե, եթե դա չլիներ, չեինք տարվի հետազոտություններով, ու գիտություն/արվեստ չեր լինի։ Որը սկզբունքորեն նույնն է։ Իսկ գլամուրը այդ մեր ֆիչայի դրաուբեքն է։ Որոշ զարգացած կենդանիներնել են գերագնահատում երբեմն։ Սակայն ոչ մեր չափ։
Ընդ որում նա ով ցանկանում է գերագնահատված լինել, բայ դիզայն արդեն անկեղծ չէ։
Նա փորձում է երևալ «ավելի լավը» քան կա։ Որը անհեթեթ է։
Եվ իհարկե հիմարներն են որ այդ կուտը ուտում են։ Կամ անկիրթ հիմարները։
Ի դեպ․ Մարդը կարող է դառնալ գլամուր։ Մարդը չի կարող դառնալ գեղեցիկ։
Գեղեցիկ չեն դառնում։ Գեղեցիկ լինում են։
Ու ինչ էլ նրանք անեն՝ միևնույն է գեղեցիկ են։ Եթե բավական խելացի կամ կիրթ չեն, և հետևաբար անճաշակ են, ապա չեն հասկանում որ գեղեցիկ են։ Այդ իսկ պատճառով ձգտելով գլամուր լինել։
Նույնը՝ խելացի չեն դառնում։ Խելացի լինում են կամ չեն լինում։
Սակայն կիրթ դառնում են։
Էն որ ասում են՝ ռեժիսոր ծնվում են – այ դրա մասին ա։
Ռեժիսորի տեխնիկական ֆունկցիան՝ կոորդինացնել տարբեր մասնագետների աշխատանքը մտահղացումը իրականացնելու համար։ Այ սրանք են կեյ բառերը։ Մտահղացում։ Իրականացում։
Երկուսը լինում են երբ բավականին զարգացած են ինտուիտիվ և բանական մտածելակերպերը։
Ընդ որում ինտուիտիվը առանց բանականի՝ երբեմն բռնկվող մտահղացում է ընդհամենը։ Խափուսիկ է։ Մտահղացման լավ զարգացումը և իրագործումը արդեն պահանջում է բանականություն։
Սա է այն պահը երբ անխելք սակայն կիրթ մասնագետը «էշը ցեխից կհանի»։ Իսկ խելացի, սակայն անկիրթը, գուցե երկար ժամանակ փորձեր անելով, սակայն կարող է ավելի լավ, ավելի գեղեցիկ, ռեալիզացիա անել։ Ինչպես ասում են կրեատիվ։
Դա է պատճառը վեճերի․ պե՞տք է արդյոք իմանալ տեսություն՝ կինոի պատմություն կամ սոլֆեջիո – գեղեցիկ բաներ ստեղծելու համար։
Եվ պատասխանը․ անհրաժեշտ է, եթե մարդը խելացի չէ։ Խիստ ցանկալի է, եթե խելացի է։ Բայց ոչ միշտ անհրաժեշտ։
Իմանալը կխնայի ժամանակ։ Երբեմն կխոչընդոտի թարմ ուրույն մտքի ծնվելուն, սակայն քիչ դեպքերում։
Անցնենք առաջ։ Կիրթ սակայն ոչ խելացի մարդը կմնա ոչ խելացի սակայն կդառնա գրագետ։
Անշուշտ, դա շատ ավելի լավ է, երբ հասարակության մեջ անխելք մարդկանց բավականին մեծ մասը գոնե կիրթ է։
Քանի որ, իմ համեստ կարծիքով, չարությունները մեծ մասամբ արվում են անիրազեկության (անգրագիտության) պատճառով։ Այսպիսով, երբ հանրության անխելք մարդկանց միջի կիրթ մարդկանց տոկոսը մեծանում է, այդ հանրության արած չարությունների թիվը և որակը սակավանում է։ Ստացվում է, չարությունը և կրթությունը հակառակ համեմատական են։
Իհարկե, մարդիկ ունեն և այլ հատկություններ։ Այդ այլ հատկությունները հիմնականում բխում են համոզմունքներից։
Մարդիկ լինում են ավելի չար կամ ավելի բարի, ավելի նախանձ կամ ավելի կամեցող։
Համոզմունքը, սակայն, կապված է եղած տեղեկատվությունը մշակելու ունակության և ցանկության հետ։
Խելացի մարդիկ փորձում են եղած հում նյութը մշակել։ Քանի որ ունեն ազատ ռեսուրսներ։
Ոչ խելացի մարդիկ սակայն, փոխարենը կարող են չարանալ։ Օրինակ, անխելք, չմտածող մարդը չի մտածի, որ ուրիշի հաջողությունը բնավ չի նշանակում նրա անհաջողությունը։ Ու այդ մարդը չի նախանձի։
Կամ այլ օրինակ․ մտածող մարդը չի նախնտրի գողություն անել։ Նա չի ունենա համոզմունք որ այլ կերպ չի կարող հասնել այդ փողին։ Կամ չի գերագնահատի դրամի իրական արժեքը։ Նա չի ունենա դրամի նկատմամբ կախվածություն քանի որ մտածելով հասկանում է որ դրամը ընդհամենը դրամ է։ Կարծիքը, որ գողանալը՝ հեշտ ուղի է – ոչ հեռատես, էժան ու հիմար է։
Կիրթ սակայն անխելք մարդը պարզապես գողություն չի անի որովհետև նա «դաստիարակված» է։ Նրան բացատրել են։
Իսկ անխելք և անկիրթ մարդը կարող է գնալ և մութ անկյունում մի երկու կոպեկի համար մարդ սպանել։
Որովհետև չի հասկանում ինչքան հիմար է դա։
Չէ, ես բնավ չեմ պնդում որ բոլոր գողերը մտածող չեն, ու որ եթե մտածող լինեին՝ կվերանեյին իրենց համոզմունքները։
Կարծում եմ, որ կան սակավաթիվ հանճարեղ մարդիկ որոնք ինչ-ինչ պատճառներով գողություն արել են։ Սակայն դա ոչ ոք չգիտի, և դրանից ոչ ոքի առանձնապես վատ չի եղել։ Եվ հաստատ ոչ մութ անկյունում։ Այսպիսին էր անբիծ առնետը։
Բայց նույնիսկ նա իր գողությունները բավականին շուտ թարգեց և այսպես ասած փոխեծ պրոֆիլը՝ անցնելով որոշ հայտնի ծառայություններ։ Ասածս այն է որ Մորիարտին եթե իրոք մտածող մարդ էր, նա կմտածեր որ արժանի է ինքնավայել լինել։
Իսկ երբ մտածեր այդ մասին, կմտածեր որ շատ ավելի լավ ձևեր կան փող աշխատելու, առանց աշխարհը ավելի չար դարձնելու, կամ ժամանակ առ ժամանակ վտանգավոր գործունեություն վարելուց։ Եվ այդպես էլ պետք է լիներ։ Նրան մտածող և ամեն ինչ նախատեսնող Հոլմսը ոչ միայն թույլ չտվեց իրեն նետել շվեյցարական ջրհոսի ժայռից այլ և ինքը, Մորիարտին վատ ավարտեց։ Այդպես էլ պիտի լիներ։
Դա նույնպիսի պարզ կապ է ինչպիսին է ասենք չպատվաստված ցեղական կենդանու/ձագի վաղաժամ մահը։ Այդպես էլ պիտի լիներ։ Կամ «եթե կում անես «թույն» վերնագրով շշիվ, վաղ թե ուշ կզգաս որոշակի տկարություն»։ Ակնհայտ է չէ՞։
Այսպիսով, խելացի մարդիկ՝ կանխատեսում են։
Նրանք ավելի հաճախ «future oriented» են։ Քիչ են ունենում նոստալգիա։ Քիչ են մտածում թմրադեղեր օգտագործելու մասին։ Երբեմն չափազանց շատ են մտածում ապագայի մասին։ Դա բնավ չի նշանակում որ նրանք մտածում են կարիերայի մասին։ Դա նշանակում է որ նրանք շախմատ խաղալու պես հաշվարկում են քայլերը։ Նույնիսկ կենցաղային իրավիճակներում։
Կանխատեսող մարդիկ պարզապես ստիպված են լինում կոնտրոլ անել։ Կոնտրոլ անել իրավիճակը։ Հնարավորին չափ։
Այդ է նաև պատճառը որ նրանք հաճախ սիրում են հնարավորին չափ անսահման կոնտրոլ տվող գործիքներ։ Ինչիպիսին է ասենք vim-ը։ Ինչպիսին է ֆոտոխցիկի «manual» ռեժիմը։ Ինչպիսին է կոնսոլը։
Պարզապես, մտածող և խելացի մարդիկ՝ մտածում են։
Նրանք նաև ինքնուրույն սովորում են։ Որովհետև հետաքրքրված են։
Չէ, ոչ խելացի մարդիկ նույնպես հետաքրքրվում են։
Բայց նրանք չունեն այդ պահանջը՝ տեղեկատվություն մշակելու, պրոցեսս անելու, և մտածելու։
Ոչ խելացի մարդկանց անհրաժեշտ է սովորեցնել։ Նրաք լինում է ցանկանում են սովորել, հասկանում են, որ իմացությունը անհրաժեշտ է նրանց և/կամ օգտակար է։
Դա հասկանալու համար շատ խելք պետք չէ։ Նույնիսկ համոզմունքը, որ գողությունը լավ բան չէ արդեն կարող է առաջացնել սովորելու ձգտում։
Մարդկությունը կիսվում է գիտելիքներով։ Մարդկությունը վաղուց հասկացել է որ կիրթ մարդկանց հետ ավելի հեշտ է քան անկիրթ։ Այդ պատճառով կան բազմաթիվ ծրագրեր, ու եթե կա ցանկություն, կրթությունը պրոբլեմ չէ։
Խելքն էլ պրոբլեմ չէ։ Արդյո՞ք նա անհրաժեշտ է մարդկանց մեծամասնությանը։
Կան գիգանտներ։ Նրանք անում են մեծ քայլեր։ Այդ քայլերի շնորհիվ մենք բոլորս ավելի շատ ենք իմանում աշխարհի մասին։ Տիեզերքի մասին։ Դա օգնում է բոլորին։ Բոլորն են օգտվում գրիչներից։ Էլեկտրականությունից։ Քիչ թե շատ զարգացած երկրներում։ Իհարկե, ոչ մի բան անվճար չի լինում։ Որովհետև այլ մարդիկ նույնպես փողի կարիք ունեն։ Շատ պարզ նախագիծ է։ Ու փողին մունաթ՝ ուզում ես տիեզերական զբոսաշրջիկ դառնալ պիտի շատ վճարես։ Ուզում ես Հավայի գնալ – ավելի քիչ։ Ակնհայտ է որ տիեզերք գնալը թանկ հաճույք է։ Իսկ Հավայի գնալը որոշ չափով էժան է։ Իսկ չգնալը ավելի էժան է։ Այսինքն այն որ ամենը հասանելի չէ բոլորին չի նշանակում որ մենք չենք կիսվում։
Մենք կիսվում ենք ամենակարևոր բանով՝ գիտելիքներով։ Ոչ ատոմային ռումբի տեքնոլոգիայով – դա համայնքի օգտին է թակցնել այդ տեսակի տեղեկատվություն։ Մնացածը՝ վաղ թե ուշ բոլորին հասանելի է լինում։
Ու դա կոչվում է հանդուրժողականություն։ Մեզ ձեռնտու է որ մարդիկ կիրթ լինեն։
Իսկ խելացի, շատ խելացի, քիչ խելացի՝ արդեն բնությունն է որոշում։
Այդ տեքնոլոգիան բարդ է և դեռ բավական հետազոտված չէ։ Ու չի էլ լինի, հավանաբար։ Որովհետև մեզ որպես հանրություն դա պետք չէ։
Ու մենք որպես հանրություն, տեսակ, հիմա ունենք լիքը լուծում պահանջող հարցեր։
Ձեռքի ուժը գնալով ավելի և ավելի քիչ է պետք լինում։
Հեռու չէ այն ժամանակը երբ գործարաններում դատարկութոյւն է տիրելու։ Միայն ավտոմատներ են աշխատելու։ Եվ անհամեմատ փոքր նրանց հետևող անձնակազմ։
Ի դեպ, արհեստական բանականության մասին։ Թեմայից հեռու մարդիկ երբ ինձ հարցնում են, «ե՞րբ է մարդը արհեստական բանականություն ստեղծելու» ես․․․ տխրում եմ։ Որովհետև չափազանց անտեղյակ են։ Առաջին հերթին հարցին հարցով եմ պատասխանում՝ սահմանիր «արհեստական բանականություն» ասելով ինչ ի նկատի ունես։ Պարզվում է, որ ի նկատի ունեն – մարդկանց պես մտածող էակներ։ Ժողովուրդ, չի լինի այդպիսի բան, մինչ պետք չլինի։ որովհետև մենք չենք ձգտում այսպիսի բանականություն ստեղծել։ Մեզ պետք չէ մեր պես մտածող, և զգացող մեխանիկական էակ։ Ինչի՞ համար։ Որ մեր տեղը մտածի և զգա՞։
Բա մե՞նք ի՞նչ ենք անելու։ Վերադարնանք ծառերի վրա՞։ Դա՞ է ուզածներդ։
Հիմիկվա մասս մշակույթում կա ևս այլ ձգտում։ Կիբորգներ դառնալը։ Միանալ մեքենայի հետ։ Դառնալ մեքենայի մասնիկ։
Փաստորեն՝ կամ բնության մասնիկ, կամ մեքենայի՞։
Մենք ստեղծում ենք այն ինչ մեզ անհրաժեշտ է։ Մեզ անհրաժեշտ են ինվալիդներին օգնող ռոբոտներ – կունենանք։ Մեզ անհրաժեշտ են ռուտին աշխատանքը իրանց վրա վերցնողներ, և մեզ մտածելու ժամանակ տվողներ։ Մենք բայ դիզայն սահմանափակ ժամանակ ունենք։ Երկիր մոլորակը արդեն քիչ է, ու պետք է կամ կոլոնիաներ ստեղծել, կամ լիքը մարդ վարի տալ։ Քանի որ մենք «մարդասեր» ենք, իսկ իրականում՝ բանական ենք – ընտրում ենք առաջինը։
Ու ֆորման հետևում է ֆունկցիային։ Կիբորգների մասին ֆանտասծիկան ինչ դուր չի գալիս։ Այն գլամուր է։ Էժան է։ Հեռատես չէ։ Անհրաժեշտ չէ։ Մենք առանց այդ էլ մեր իսկ ստեղծած քաղաքակրթության պատանդ ենք դառնում, երբ այն մեզ սկսում է դիտարկել որպես մասնիկ, անիվ, շեստերյոնկա, և պահանջում է անխափան և հուսալի աշխատանք։ Մարդիկ լինում են մեխանիկական։ Մեզ պետք չեն մեխանիկական կանոնապաշտ շաբլոն մարդիկ։ Ինչպիսի զարմանալի չհնչի, սակայն բանականության հիմքում էմոցիաներն են ։ Մեր տեսակը՝ ռոբոտ չէ։ Մենք չենք ձգտում ռոբոտ լինել։ Մենք ձգտում ենք լինել մտածող, կրեատիվ, ուրախ, գեղեցիկ։ Բոլորն են ձգտում։ Պարզապես այլ կենդանիների մոտ այդքան հաջող չի ստացվում։
Իսկ այդ տխրահրչակ «գլամուրը» մեզ խաբում է։
Մեր տիեզերանավերի նախագծերը հետևում են նրանց ֆունկցիոնալությանը։
«Գլամուր» տիեզերանավը չի թռչի։ Գեղեցիկը՝ կթռչի։
Ուզում եմ պարզապես մի հատ էլ ուշադրությունը դարձնել, ու կրկնել, որ գլամուրը գեղեցիկ չէ։ Տպավորիչ է և անպետք։ Տպավորում է էժան ձևերով։ Կեղծավորությամբ։ Կիրթ մարդը գիտի որ «դոմովոյներ» գոյություն չունեն։ Կիրթը նաև ճաշակ ունեցողն է։ Նա տարբերում է արվեստը, այսինքն գեղեցիկը՝ գլամուրից։
Արվեստը՝ գեղեցիկ է։
Գլամուրը փաստորեն չար է։ Մեր համար։ Որպես տեսակ։
Մեզ պետք է գեղեցկություն։ Մեզ պետք է ճաշակ, գեղեցիկը հասկանալու և տարբերելու համար։ Մեզ պետք է կրթություն։ Մեզ պետք է խելք։ Մեզ պետք են էմոցիաներ որպես խելքի աղբյուր։
Այսինքն՝ մեզ պետք է մարդկություն։ Մարդ լինել։
ու տենց