#հայերէն #տոկի-պոնա #բառարան #տոկիպոնա


Avatar @{ քամի ; o_o@spyurk.am} 4/15/2020, 11:00:16 PM

լուծեցի առաջին անհրաժեշտութեան խնդիրներիցս եւս մեկը՝ տօկի պօնա֊հայերէն բառարան

#տօկիպօնա #բառարան #թարգմանութիւն


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասք բարի լեզվի մասին

տոկի-պոնա։ Սա իմ լեզուն է։ ինձ շատ մոտիկ։

Ես մի քանի օր առաջ մտածում էի Փոլ Գրեմի how to make wealth հոդվածի մասին։ Մասնավորապես այն մասին, ինչպես եմ հասկանում wealth բառը։

Suppose you own a beat-up old car. Instead of sitting on your butt next summer, you could spend the time restoring your car to pristine condition. In doing so you create wealth. The world is– and you specifically are– one pristine old car the richer. And not just in some metaphorical way. If you sell your car, you’ll get more for it.

In restoring your old car you have made yourself richer. You haven’t made anyone else poorer. So there is obviously not a fixed pie. And in fact, when you look at it this way, you wonder why anyone would think there was.

Ես հասկանում եմ wealth որպես բարիք, որպես добро: Ռուսները ասում են՝ мое добро. Հայերը ասում են բերքահավաքի մասին։ Բարիք հավաքելու մասին։ Բարին այն է ինչ մարդիկ ուզում են։

Իսկ վերանորոգող մարդը բարիք է անում։ Որովհետեւ եթե նա վերանորոգեց մեքենան նա արեց բարի (գործ) նաեւ։

Իսկ տոկի-պոնա լեզվով sina pona կարող է նշանակել միաժամանակ․

դու բարի ես

դու վերանորոգում ես

(sina – դու, pona – բարի, վերանորոգել)

toki-pona

Այլ օրինակ․

mi pona – ես բարի եմ։ ես բարի էի։ ես բարի եմ լինելու։

տոկի-պոնայում չկա ժամանակ։ մարդիկ բարի են։

Տոկի-պոնա լեզուն – բարի լեզու է։

Մինիմալիզմը եւ պարզեցումը բերում է նրան, որ տոկի-պոնայում չկա «սովորեցնել» բառը, այդ իմաստը կարելի է արտահայտել «գիտելիք տալ» արտահայտությամբ։

Չնայած մինիմալիստական պարզության եւ այն հանգամանքի որ նրանով հեշտ է շփվել, այն չի ստեղծված հեշտ շփվելու համար։ Այն ստեղծված է որպես փիլիսոփայական լեզու։

Այնպես, ինչպես դեկոմպոզիցիայի միջոցով մենք բերում ենք 4/8 1/2-րդ, այնպես էլ ջարդելով սեմանտիկ կոնստրուկցիաները պարզ միավորների բացահայտում ենք իրական իմաստը։ Տոկի-պոնան օգնում է թափանցել ամենի իրական բնույթի մեջ․ առողջություն – առողջ մարմին, երջանկություն – լավ/բարի զգալ, toki pona – բարի լեզու։

Ու այստեղ նաեւ զարմանալի չէ որ ինձ դուր է գալիս այս լեզուն, չէ որ ես սիրում եմ Օբերոն ծրագրավորման լեզուն իր պարզ գեղեցկության համար։ Բացի դրանից ես սիրում եմ որ վրացերենում միայն փոքրատառ տառեր կան։ ։Ճ

Ավելին կարելի է իմանալ այստեղ, իակ այստեղ կա ռուսերեն դասագիրք։

ու տենց