էսպիսի տեսածրիչներ (սկաներներ) կային, ու դրանցով դու պէտք ա ձեռքի շարժումով հաւասար արագութեամբ անց կացնէիր թղթի վրայ որ սկան անի։
#պատմութիւն #արուեստ #տեսածրիչ #պատկերակ
ես vuescan
ծրագրակազմն եմ օգտագործում։ ու էս յօդուածում պատմում ա, ինչպէս ամէն տեսակ ժապաւէն սքան անել, եթէ նոյնիսկ «փրիսէթ» չկայ դրա՝ այսինքն ինչպէս հանել հէնց էդ ժապաւէնի նարնջագոյն դիմակը։
#ժապաւէն #տեսածրիչ #տեսածրում #յօդուած #ֆոտօ
մտածեցի, ափսոս որ թօրոսը հին պակօն տեսածրիչը վաճառեց, ու աւելի ափսոս, որ վաճառեց՝ դուրս։
համ աւելորդ փող չունէի, համ ինձ պէտք կը լինէր տառապել սեթափի հետ՝ իր ծրագրակազմը ուինդոուս օնլի ա, ոնց որ, ու հատուկ սքեզի ադապտեր ա պէտք։
բայց ափսոս, որովհետեւ, մարդ ես, նորիցուն փչանայ։ գիգիի մօտ lab25֊ում փչացել էր։ ու նա անցել էր պակօնի։ ու երկու հատ պակօն ունէր, ի դէպ, մի քիչ հին, ու մի քիչ նոր, նորը՝ լուսադիոդներով էր, ու ըստ գիգիի, սեւ սպիտակի վրայ հինն աւելի լաւ որակ էր տալիս։
ու էն մէկը գոնէ երեւանում մնար։ ասենք փչացաւ նորիցուն, ի՞նչ ենք անելու։ մնում ենք կարմիրի ֆուջի ֆրոնտիերի յոյսին։ բայց ես օրինակ նորիցու աւելի եմ սիրում։
բայց ինչեւէ, բոլորս էլ պիտի խնայենք։
#ֆոտո #տեսածրիչ #երեւան
բոքս ֆոտոլաբը կոնիկա rx3 ա պեղել։
փնտրում էի էդ ինչ ա, շատ քիչ տեղեկատուութիւն կայ դրա մասին։
այստեղից կարծես թէ կարելի ա եզրակացնել, որ նոյնն ա, ինչ Sony UY-S100֊ը։
ապա այս թղթից երեւում ա, որ 3,072 × 2,048 որոշիութեամբ ծրում ա, իսկ այս յղումով գրած ա որ գոյնը 36 բիթ ա։
դէ հա, կարծես ոչինչ, հետաքրքիր ա փորձել։ #տեսածրիչ #բոքս_ֆոտոլաբ #երեւան #ֆոտո
տեսածրիչի տուֆտոց։
#տեսածրիչ #տուֆտոց #ժապաւէն