էս որ ասում ա որ իր ճապոնական ոսպնեակներն աւելի լաւ միկրոկոնտրաստ են տալիս, այդ միկրոկոնտրաստը նաեւ կախուած ա նրանից դու ռեալ սեւ֊սպիտակ ես նկարում, թէ թուային գունաւոր, որը կոնուերտ ա լինում սեւ֊սպիտակ։ ու երկրորդ դէպքում նկարը բնականաբար զիջում ա իրական սեւ֊սպիտակին, որը կամ արուած ա իսկական սեւ֊սպիտակ սենսորով, առանց rgb ֆիլտրների, կամ իսկական սեւ֊սպիտակ ժապաւէնով։

#սեւ_սպիտակ #ֆոտո #ժապաւէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ամերիկեան եւ խորհրդային սեւ֊սպիտակ կինոյում պատկերի յստակ տարբերութիւն կայ։ կռահում եմ, որ ամերիկացիները կարմիր ֆիլտրեր էին օգտագործում, որ սեւն աւելի են սեւացնում, իսկ սպիտակն՝ աւելի սպիտակացնում, պատկերը դարձնում աւելի կոնտրաստ։

#կինո #ֆոտո #ոճ #էկրանահան #ֆիլտր #պատկեր #պատմութիւն #սեւ_սպիտակ #պատմութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)