Նրանց, ով ասում էր, որ ես չեմ փչել․
Ես ունեմ օճառ,
ու գիտեմ ինչպես այն օգտագործել,
ու ամեն մեկը
թող իրա փչացվածության չափով հասկանա,
պղպջակներ փչել կա, բան կա, չաշկա, լոշկա, լվանալ կա, երբ որ լոքշ ա
ոչ մի պոեզիա
Ես ել եմ այնտեղ եղել,
Մեղր, գարեջուր խմել,
Ու այն բեղերով չի հոսացել բնավ,
Քանզի չկա հոսալու,
Բեղեր նույնպես չկան,
Շպանա ենք մենք բեզուսի, փաստորեն,
Երիտասարդությունն ենք ի ցույց տալիս,
Ֆոտոյի համար ել
մի տեսակ
հատուկ
և ոչ գիշերային նորությունների համար
շնորհակալություն,
Եվ սփրեդ տհե մեսսաջ․
ագեվազը կենգուրուն է հայերեն,
որ իմանաք, անտեղյակ չմնաք,
գյոռը չի տանելու,
չնայած, ում գյոռ, ոչ մի տարբերություն,
մի բուռ հայ ենք,
վազում է նա,
ֆորեստներով, գապմերով, անապատներով,
որտեղ քամին է դույլեր գլորում,
դինգոների հետ ընկերություն անում,
ն ել կրոտն ա, եթե չգիտեք,
նրա աշխատանքը մուլտերում խաղալն է,
նա ակնոց է կրում և վարդագույն շորիկ,
քանզի մութ է ընդհատակում,
իսկ դոդոշը՝ ժաբան է,
և չի խեղդում բնավ,
սակայն կերպարափոխվում ա,
դառնում ֆոտոդոդոշ
առանց խուճապի,
կամ կաշին վառելու,
կատակը մի կողմ,
Կրակն անցողիկ է,
Պարզապես թուլացեք,
գլուխը կարող է պտտվել,
զգու՜յշ, չխփեք,
և զգացեք կիրակնօրյա ժպիտը,
ինչպես Բեյրութցիներն են
ակորդեոնի
և պղնձյա
երաժշտական գործիքների,
(ոչ խողովակների,)
հնչյունների տակ,
իսկ սոց-ռեալիստական
ժանգոտած խողովակները
չեն կանչում բնավ,
պողրակների ձայնն էլ նստել է
տարիքից,
կամ էլ ծխելուց,
տենց լինում ա,
պարզապես ջուրն է աղմկում,
իրանց մեջ,
իրան իրա երազած գետի տեղը դնելով,
բացատրությունը հեշտ է՞
գլխավորը՝ պարզ․
Նանտեսը չտես չէ բնավ,
Երկար ժամանակ է որ չէր ժպտացել նա,
Նեղացկոտ է երևի,
Կամ բծախնդիր,
Կամ էլ նուրբ հոգի ունի
կամ փղի հիշողություն (ոչ մի նամյոկ բնավ, տենց պանածյա կա, հիմա ինչ, չկիրառե՞մ, ինչ ա թե չգիտեմ ինչ կմտածեք, ինչպես ասվել է, ամեն մեկը իրա փչածվածության չափով․․․ իսկ գողի վրա գլխարկը վառվում է)
Բայց աբիժնիկների վրա
ջուր են տանում,
Իսկ ժպիտը օգտակար է,
Մանավանդ կիրակի օրերը,
Ուղեղի մեջ քիմիա է սրսկում,
մասնավորապես ձախ կիսագնի մեջ,
համ էլ իրանից ինչ որ բան էր սկսվում,
եթե հավատալ երգին
բայց չեմ հիշում ինչը
կոնկրետ
վաղուց էր դա,
Էն օրն էլ Էրազմին տեսա,
դեռ հին տներն էր,
մամեն պապեն լավ էին,
Բայց վերադարնանք մեր ձինոգներին,
վազքն էլ է օգտակար
Երբ գնում եք գցվելու,
խորհուրդ է տրվում տաքսիով չգնալ,
կամ ավտոբուսով,
որովհետև մինչև ոտով հասնեք,
ահագին կհոգնեք և կէնդորֆինոտվեք,
ու միտքը կփոխեք,
Իսկ առաջին հերթին՝
օդանավեր,
աղջիկները՝ հետո
մեկ էլ տեսար
պետք գա,
բան էր ասեցի,
Ու ոչ մի պոեզիա
Եվ ներեցեք անգլերենիս համար
մինչ նոր հանդիպում, դավայծի
_ու տենց _
Your browser does not support the video
element.
էս ի՛նչ լավն են։ սիրում եմ տենց բացահայտումներ
Դու իթ աս սիմփլ աս փոսսիբլ, բաթ նոթ սիմփլեր։
Պարզ, բայց հավես մտահղացում, որը պահանջում է պարզ իրագործում։ Այս ժապավենները նկարված են ձեռքի վրայից, ձայն հատուկ չեն վերցնում, երևում ա, երբ խցիկը մոտենում է որևէ գործիքին, այդ գործիքը ավելի ուժեղ է լսվում։
Your browser does not support the video
element.
_ու տենց _